ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
16 ապրիլի – 2 մայիսի 2006
«Freedom House» կազմակերպության նոր զեկույցի համաձայն, Հայաստանը մամուլի
ազատության մակարդակի գծով զբաղեցնում է 137-րդ տեղը
02 Մայիս 2006
Զեկույցի համաձայն, 2005 թվականին մամուլի ազատության հետ կապված լուրջ խնդիրներ են
առաջացել Ռուսաստանում, Ուզբեկստանում, ինչպես նաև Աֆրիկայի և Ասիայի մի շարք
երկրներում: Երկրների վարկանիշը հիմնվում է 3 խումբ ցուցանիշների վրա՝ ԶԼՄ-ներին
առնչվող օրենսդրություն, քաղաքական գործոններ՝ այդ թվում ԶԼՄ-ների նկատմամբ պետական
վերահսկողություն, գրաքննության առկայություն և տնտեսական իրավիճակ, օրինակ՝
ԶԼՄ-ների տնտեսական անկախություն, լրագրողների կոռումպացվածության մակարդակ:
Զեկույցի համաձայն, 194 ուսումնասիրված երկրներից 73-ում մամուլն «ազատ է», 54-ում՝
«մասամբ է ազատ», իսկ 67-ում՝ «ազատ չէ»: Զեկույցի համաձայն, ԱՄՆ-ն, ինչպես նաև
էստոնիան 17-րդ տեղում է: Լիտվան 26-րդ տեղում է /Կանադայի հետ միասին/, Լատվիան՝
31-րդ տեղում /Մեծ Բրիտանիայի հետ միասին/, Ուկրաինան՝ 113-րդ տեղում, Վրաստանը՝
118-րդ տեղում, Հայաստանը և Ղրղզստանը՝ 137-րդ տեղում, Մոլդովան՝ 141-րդ տեղում,
Ռուսաստանը՝ 158-րդ տեղում /ինչպես Բահրեյնը և Վենեսուելան/, Ադրբեջանը՝ 161-րդ
տեղում, Ղազախստանը՝ 165-րդ տեղում, Տաջիկստանը՝ 167-րդ տեղում, Բելառուսը՝ 185-րդ
տեղում, Ուզբեկստանը՝ 187-րդ տեղում և Թուրքմեիան՝ 190-րդ տեղում...
www.hra.am/arm/?page=issue&id=15932
Առաջին Օմբուդսմենը զեկուցեց ոչ պաշտոնապես
26 Ապրիլ 2006
Մարդու իրավունքների ոտնահարումը Հայաստանում կրում է համակարգային բնույթ, իսկ
մարդու իրավունքների պաշտպանությունը ընկալված չէ հատկապես ՀՀ բարձրագույն
իշխանության կողմից: Այսօր իր զեկույցը ներկայացնելուց նման հայտարարություն արեց
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, եւ ասածը հիմնավորեց
նրանով, որ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով հունվարի 4-ից 40 օր երկիրը չուներ մարդու
իրավունքների պաշտպան, իսկ Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ յուրաքանչյուր
քաղաքացի ունի իր իրավունքները պաշտպանելու իրավունք, իսկ դա խոսում է հենց նրա
մասին, որ բարձրագույն իշխանությունը չունի մարդու իրավունքների պաշտպանության
կարեւորության գիտակցումը. «2 տարվա իմ աշխատանքը ցույց տվեց, որ բոլոր ճանաչում եւ
հարգում են մարդու իրավունքները որպես գերակա արժեք, բայց երբ բանը հասնում է
գործին, իշխանությունների հիմնական շերտի համար այն մնում է միայն հռչակագրային,
քան իրական»...
Զեկույցի տեքստը ամբողջությամբ՝
ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ 2005 թ.
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանի գործունեության եվ երկրում մարդու
իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին
www.hra.am/arm/?page=issue&id=15921
