ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
15-21 մարտի 2006
Ոստիկանությունը պարտավորվում է հարգել մարդու իրավունքները
21 Մարտ 2006
«Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգումների, բռնության, այլ դաժան կամ
արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը պատժվում է օրենքով». սա
մեջբերում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին օրենքի նախագծից...
www.hra.am/arm/?page=issue&id=15843
«Օմբուդսմենն ընդդեմ կառավարության» սահմանադրական վեճը հետաձգվեց
21 Մարտ 2006
Այսօր Սահմանադրական դատարանը սկսեց քննել Մարդու իրավունքների պաշտպանի հայցը՝
պարզելու կառավարության 2002-ի օգոստոսի որոշման եւ օրենքների համապատասխանությունը
Սահմանադրությանը:
Մի քանի ժամ քննարկելուց հետո Սահմանադրական դատարանը մոտ երկու շաբաթով հետաձգեց
նիստը, որպեսզի այդ ժամանակահատվածում ստանա կառավարության ներկայացուցչի խոստացած
փաստաթղթերը եւ գործին ներգրաված փորձագետների եզրակացությունները: Սպասվելիք
պարզաբանումները եւ այսօր իսկ ընթացած դատական վեճը մեկ հասկացության շուրջ էին.
«գերակա հանրային շահեր»...
www.hra.am/arm/?page=issue&id=15844
www.hra.am/arm/?page=issue&id=15845
ԵՄ լծակները եւ մեղմ են, եւ կոշտ
20 Մարտ 2006
Միջազգային ճգնաժամային խմբի «Հակամարտությունների կարգավորումը Հարավային
Կովկասում. Եվրոպական Միությունն դերը» նոր զեկույցը հետազոտում է Լեռնային
Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջ լարվածությանն անդրադառնալու
Եվրոպական Միության ջանքերը եւ մատնանշում է նրա հնարավոր լրացուցիչ անելիքները...
www.hra.am/arm/?page=issue&id=15837
Հայաստանը ցանկանում է անդամակցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության
նորաստեղծ խորհրդին
17 Մարտ 2006
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օրերս որոշեց Մարդու իրավունքների խորհուրդ ձեւավորել, որը
կփոխարինի Մարդու իրավունքների հանձնաժողովին: Հայաստանը կողմ է արտահայտվել
խորհրդի ձեւավորմանը...
www.hra.am/arm/?page=issue&id=15829
Ժամանակավորապես դադարեցվել է «Ա1+»-ի վտարման գործընթացը
17 Մարտ 2006
Ուրբաթ օրը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչները Գրիգոր
Լուսավորչի 15 շենքից չեն վտարելու «Ա1+» հեռուստաընկերության աշխատակազմին:
Պատճառն այն է, որ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը
«Ա1+»-ին նոր տարածք է առաջարկում...
www.hra.am/arm/?page=issue&id=15830
www.hra.am/arm/?page=issue&id=15826
Երկինք ու երկիր. հավատքի ու պարտքի բախումը այլընտրանքային ծառայության հարցի
առնչությամբ շարունակվում է
17 Մարտ 2006
Յոթերորդ ամիսն է գաղութում է գտնվում մի մոլոկան, որ հրաժարվել է այլընտրանքային
ծառայությունից, քանի որ համարում է, որ այն զինվորական բնույթ է կրում...
www.hra.am/arm/?page=issue&id=15833
Հանրային ծառայություն, մասնավոր շահ. զեկույցում նշվում է, որ Հայաստանում
կոռուպցիան շարունակում է մնալ սովորական երևույթ
17 Մարտ 2006
Հայաստանում կոռուպցիան, չնայած ձեռնարկված մի շարք հակակոռուպցիոն միջոցներին,
մնում է լուրջ խնդիր՝ նշվում է Եվրախորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող
պետությունների խմբի՝ ԳՐԵԿՕ-ի զեկույցում...
www.hra.am/arm/?page=issue&id=15834
Բոյանա Ուրումովա. «Օմբուդսմենի 2005-ի զեկույցը պետք է խորհրդարանում ամբողջովին
ներկայացվի»
16 Մարտ 2006
«Պետք է հարգել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի դրույթները, եւ
օմբուդսմենի 2005ի զեկույցը պետք է խորհրդարանում ամբողջովին ներկայացվի, որովհետեւ
հասարակությունը դրան տեղեկանալու իրավունք ունի», - ի պատասխան «Ազատություն»
ռադիոկայանի հարցին, ասել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
Բոյանա Ուրումովան...
www.hra.am/arm/?page=issue&id=15825
Հին Ջուղայի հայկական գերեզմանատունը ադրբեջանական զինվորականության կողմից
վերածվել է ռազմական հրաձգարանի
15 Մարտ 2006
2005 թ. դեկտեմբերին Հին Ջուղայի նախկինում 10 հազարի հասնող խաչքարերի
մնացորդները` շուրջ 3500 խաչքարերը ամբողջությամբ ոչնչացնելուց եւ դրանց ջարդած
բեկորները հայկական հին գերեզմանատնից հեռացնելուց հետո, ականատեսների տվյալներով,
այս տարվա մարտի սկզբներին այդ տարածքները ադրբեջանական զինվորականության կողմից
վերածվել են ռազմական հրաձգարանի:
Հաղորդելով այս մասին` ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը տարածել է
նաեւ լուսանկարներ, որոնցից երեւում է, որ այլեւս գոյություն չունի Հին Ջուղայի
գերեզմանատունը` արժանանալով Պոմբլոզի Ժամի, Սբ. Ամենափրկիչ վանքի եւ Կարմիր
եկեղեցու ճակատագրին:
www.hra.am/arm/?page=issue&id=15821
Տեսակետ
Մանվել Սարգսյան, քաղաքական հիմնահարցերի փորձագետ
21 Մարտի 2006
Օրենքն ու բարոյականությունը հասարակությունում
Պետական օրենքը որպես անբարոյականության փոխհատուցում
www.hra.am/arm/?page=issue&id=15838
Խափանե՛ք ցեղասպանական պրովոկացիան...
16 Մարտի 2006
Ստորև ներկայացնում ենք այդ գործողությունների առնչությամբ Մայնի Ֆրանկֆուրտում
գտնվող՝ Ցեղասպանության հակառակարդների միության կողմից հասարակայնությանը հղված
կոչը, ինչպես և գերմանական հեղինակավոր օրաթերթերում լույս ընծայված մի քանի
ուշագրավ հրապարակումներ։
www.hra.am/arm/?page=issue&id=15820
Աշոտ Հայրունի
16 Մարտի 2006
Մարտահրավեր Եվրոպային
Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը թուրքական շրջաններին դրդել է
այս տարի հանդես գալ հակազդման աննախադեպ և խիստ արտառոց միջոցներով, որոնք իրենցից
այլ բան չեն ներկայացնում, քան մարտահրավեր եվրոպական հասարակայնությանը...
www.hra.am/arm/?page=issue&id=15823
