ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հետընթաց օրենքի գերակայության սկզբունքից եւ ժողովրդավարությունից Հայաստանում
Համատեղ հայտարարություն
31.01.2006
Մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները, լրջորեն մտահոգված ենք
վերջերս տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որոնք ցույց են տալիս, որ
Հայաստանը շեղվում է մարդու իրավունքների պահպանման եւ օրենքի գերակայության
սկզբունքներից։
Օմբուդսմենի գրասենյակի գործունեության դադարեցումը նախքան Հայաստանի խորհրդարանի
կողմից նոր օմբուդսմենի ընտրությունը, ինչպես դա նախատեսված է նոր
Սահմանադրությամբ, դրա վառ ապացույցներից է։ Սահուն անցում ապահովելու փոխարեն,
իշխանությունները կտրուկ դադարեցրեցին Հայաստանի առաջին օմբուդսմեն՝ տիկին Լարիսա
Ալավերդյանի կողմից հիմնադրված կազմակերպության գործունեությունը եւ կանխեցին 2005
թ–ի օմբուդսմենի գրասենյակի տարեկան հաշվետվության հրապարակումը։ Իրավական հիմքերը
համոզիչ չեն, եւ այդ որոշումը նման է պատժամիջոցի, որը ուղղված է Հայաստանում
մարդու հիմնարար իրավունքների հետ կապված խնդիրների լուծման եւ հնչեցման ոլորտում
օմբուդսմենի արդյունավետ աշխատանքի դեմ։
Որոշ քաղաքական եւ գործարար խմբերի կամ կլանների ամենազորության եւ օրենքի
սահմաններից դուրս գործելու արդյունքում ոտնահարվում են այն քաղաքացիների
իրավունքները, որոնք բախվում են նման խմբերի շահերին։
Անընդունելի է իրավապահ մարմինների կողմից անկարողությունը պայքարել Հայաստանի որոշ
քաղաքներում, օրինակ Էջմիածնում, ահաբեկչական համակարգի դեմ, որը ստեղծել են որոշ
անհատներ կամ կլաններ։ Քաղաքացիների իրավունքները եւ ազատությունների
պաշտպանությունը այդ «տեղական բռնատերերից» ապահովելու հարցում պետության
անկարողությունը անհապաղ միջամտության կարիք ունի։
Այսպես կոչված «Բյուզանդի փողոցի գործը» եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ
իրավական համակարգը հակված է պաշտպանելու գործարարների եւ ներդրողների շահերը եւ ոչ
թե մարդկային որոշումները։ Այս փողոցում գտնվող տների սեփականատերերը փոխհատուցվել
են գնորդի կողմից ընտրված ընկերությունների կողմից մակերեսի եւ գնի հիման վրա
կատարած գնահատումների համաձայն, ինչը չի բավարարել սեփականատերերին։ Սակայն,
դատարանը մերժել է այլընտրանքային գնահատում կատարելու պահանջը։ Այդ համեստ
ֆինանսական կարողություններ ունեցող ընտանիքները ի վիճակի չեն համարժեք բնակարաններ
գտնել տրամադրված գումարներով։ Դատական որոշման համաձայն, այն ընտանիքները, որոնք
հրաժարվել են լքել իրենց տները, Արդարադատության նախարարության դատական
կատարածուների կողմից ուժով դուրս էին վռնդել իրենց տներից:
Լուրջ հիմքեր կան կապելու իրավաբան Վահե Գրիգորյանի կալանավորումը և նրա դեմ առաջ
քաշած մեղադրանքները այն փաստի հետ, որ Վահե Գրիգորյանը ներգրավված է այդ
քաղաքացիների իրավունքները դատարանում պաշտպանելու գործընթացում։
Նոյեմբերի 27–ին կայացած Սահմանադրության հանրաքվեի գործընթացը, բազմաթիվ
կազմակերպությունների պնդմամբ, առավել քան կեղծիքի էր եւ իշխանությունների
մեծամտությունը շատ վտանգավոր է Հայաստանի հասարակության համար։ Կառավարության
կողմից հայտարարված բարձր մասնակցության ցուցանիշները հակասում են փոփոխությունների
և հանրաքվեի հանդեպ ժողովրդի ակնհայտ անտարբերությանը, ինչի վառ ապացույցներն էին
դատարկ ընտրատարածքները:
Մենք պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից վերականգնել
երկրում օրենքի գերակայությունը և համապատասխանության բերել իրենց գործունեությունը
ժողովրդավարական սկզբունքների հետ` հարգելով բոլոր քաղաքացիների հավասարությունը
օրենքի առջեւ և պաշտպանելով բոլոր այն ազատությունները և իրավունքները, որ
նախատեսված են ՀՀ կողմից ստորագրված միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով:
Կոչ ենք անում Եվրամիությանը, Եվրախորհրդին և ԵԱՀԿ-ին ուշադրություն դարձնել
վերոհիշյալ խնդիրներին, Հայաստանի Կառավարության հետ առնչվելիս՝ իրավիճակը շտկելու
նպատակով։
Մարդու իրավունքների միջազգային դաշնություն (FIDH)
Մարդու իրավունքների միջազգային հելսինկյան Ֆեդերացիա (IHF)
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն
Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն
Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամ
