ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լրատվական խմբագրությունների աշխատաոճը
90-ական թվականների սկզբին, երբ հերթական անգամ աշխատանքից ազատեցին
«Լրաբեր» լրատվական ծրագրի գրեթե ողջ անձնակազմը, ծրագրի արդեն նախկին գլխավոր խմբագիրն ասաց`
«Ինչ ուզում եք արեք, միեւնույն է, այս պատերի մեջ ոչին չի փոխվի»: Այդ մարգարեական
խոսքերը չեն կորցրել իրենց այժմեականությունը: Առաջին ալիքը ինչպես ել կոչվի`
պետական, ազգային, հանրային, միեւնույն է, նրա կոչումն է ծառայել օրվա
իշխանություններին: Նախկին ընդդիմադիր լրագրողը հայտնվելով այդ
հեռուստաընկերությունում` անգամ բուրգի գագաթին, դառնում է նույն ծառայամիտը:
Ավելին, որքան մոլի ընդդիմադիր լինի, փոխակերպումից հետո դառնում է ավելի անողոք
իշխանամետ:

Հեռուստաալիքի դեմքը բնորոշող ինՖորմացիոն-վերլուծական ծրագրի բովանդակությունը
միշտ եղել ու մնում է նույնը` ծառայել գործող իշխանություններին: Ավելին, ժամանակի
ընթացքում ծրագիրը դառնում է ավելի ցինիկ եւ ավելի հեգնական:Մեր երկրում դա ինչ-որ
կերպ կարելի է հասկանալ, իսկ ինչպիսի՞ն են մյուս` «ոչ պետական» հեռուստաընկերությունները: Բոլորը, բնականաբար, ունեն սեփականատեր եւ այդ իմաստով
անկախ չեն, սակայն երբ ասում են, որ մամուլը անկախ ու ազատ է, նկատի ունեն, որ
բոլորն են կարող հիմնել լրատվության միջոց, եւ ընդհանուր առմամբ ցանկացած տեսակետ
հասանելի է հասարակության համար: Սակայն ո՞րն է Հայաստանի տարբերությունը
ժողովրդավարական երկրներից: Հայաստանի եթերում բազմակարծություն գոյություն չունի:
Բազմակարծության առկայությունը ոչ միայն թույլ կտար զարգանալու
հեռուստաընկերություններին որպես բիզնեսի մի տարատեսակ, այլեւ առհասարակ կխթաներ
հասարակության զարգացմանը:
Ժամանակակից մարդը (հեռուստադիտողը) այսպես, թե այնպես ընդունում է սոցիալական,
հասարակական կամ քաղաքական որոշումները, որին բացահայտ կամ ոչ բացահայտ կերպով նրան
դրդում են ԶԼՄ-ները:
Հայաստանի ԶԼՄ-ները իրենց աշխատանքի ընթացքում (պրոՖեսիոնալ կամ ոչ պրոՖեսիոնալ
կերպով) օգտագործում են որոշ մեթոդներ. լրատվական հոսքերի մեջ խցկում են պարզեցված
կաղապարներ, դրանց միջոցով այս կամ այն երեւույթի նկատմամբ բացասական վերաբերմունք
առաջացնելու համար: Սակայն դա չի նշանակում, թե նման գործելակերպով ձեւավորվում է
հասարակական կարծիք: Իրականում հայկական ԶԼՄ-ները ոչ միայն ի վիճիկա չեն ձեւավորել
հասարակական կարծիք, այլեւ չեն կարող ունկնդրին դրդել կատարելու որեւէ ընտրություն:
Սահմանադրական փոփոխությունների ընթացքում ակնհայտորեն տեղի ունեցած բոյկոտը միայն
ընդդիմության կոչի հետեւանքը չէր: Պետական խիստ վերահսկողության տակ գտնվող
հեռուստաընկերությունները ուղղակի զուրկ են հասարակական վստահությունից, եւ դա
կարելի է բացատրել.
- հասարակությունը զուրկ է ներքին կյանքին վերաբերող բազմաբեւեռ տեղեկատվություն
ստանալու հնարավորությունից, չունի լրատվության այլընտրանք, - 50 000 բացված աշխատատեղերի, ամեն օր գործարկվող գործարանների մասին ռեպորտաժները
կամ նման ոճի տեղեկատվությունը չեն արտացոլում իրականությունը, - մարզերից տրվող չափազանց սուղ տեղեկատվությունը,
- լրատվության ոճը եւ ձեւը, երբ տեղեկատվությունը կամ աղճատվում է, կամ ենթարկվում
խստագույն ծաղկաքաղի:
Առաջին երկու կետերը հեռուստադիտողի մոտ ակնհայտ կերպով անվստահություն են
առաջացնում եւ, հարկ չկա լրացուցիչ քննարկման, մյուս երկու կետերը բացատրության
կարիք ունեն:
Քաղաքական, մշակութային եւ հասարակական կյանքը հիմնականում առկա է միայն
մայրաքաղաքում: Դա հասկանալի է, սակայն, այնուամենայնիվ, ինչու՞ են մարզերի մասին
հաղորդումներն այդքան քիչ: Մարզերում նկարահանումներ կատարելու համար լրացուցիչ
ծախսեր են անհրաժեշտ, սակայն Ֆինանսների սղության մասին խոսակցությունները ավելի
շուտ պատճառաբանություն են, քան պատճառ: Մարզերի համատարած աղքատությունը
ռեպորտաժների ժամանակ հնարավոր չէ թաքցնել հեռուստադիտողից:
Հեռուստաընկերությունների լրատվական թողարկումների գլխավոր խմբագիրների
ինքնապահպանման բնազդը նրանց հուշում է, որ մարզերից եկող տեղեկատվությունը իր մեջ
վտանգ է պարունակում: Հենց միայն մարդկանց դեմքերն ու տեսքը իրական վիճակի մասին
բավականին տեղեկատվություն են տալիս:
Լրատվության ընտրությունը եւ մատուցման ոճը շատ բարդ մասնագիտական քննարկում են
պահանջում, որի մասին խոսելն իսկ կնշանակի գործընկերներին «խելք սովորեցնել»: Նման
խնդիր այս հոդվածում ես չունեմ, սակայն լրատվության ոլորտում աշխատող լրագրողներին
կարելի է մի խորհուրդ տալ` մասնակցեք մասնագիտական ունակությունների բարձրացման
կուրսերի, ասենք BBC-ում, կամ նման հնարավորությունների բացակայության դեպքում
օգտվեք մասնագիտական գրականությունից: Եթերը դիտելուց հետո դժվար չէ հանգել այն
եզրակացությանը, որ լրագրողներից շատերը միմյանցից չեն տարբերում ռեպորտաժը,
ակնարկը, սյուժեն կամ «զարիսոկան», իսկ խմբագիրները հաճախ չեն տարբերում իրարից շատ
նուրբ կերպով տարբերվող մեկնաբանությունն ու իրադրության լուսաբանումը: Լավ կլիներ,
որ խմբագրությունները ջանային ոչ միայն հրատապ տեղեկատվություն մատուցել, այլեւ
գոնե արտաքուստ լինեին անկողմնակալ: Արդյունքում լրատվական գործակալությունների
վարկանիշը այդքան մռայլ չէր լինի: Հեռուստադիտողի վստահությանն արժանանալը
յուրաքանչյուր ԶԼՄ-ի գլխավոր նպատակը պետք է լինի:
