ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
23-29 նոյեմբերի 2005
ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի Բյուրոյի Կողմից
Նոյեմբերի 27-ի հանրաքվեի վերաբերյալ
29 Նոյեմբեր 2005
Միացյալ Նահանգները նույնպես, ինչպես Եվրոպայի Խորհրդը ափսոսանք են հայտնում այն
փաստի կապակցությամբ, որ ԵԽ դիտորդները լուրջ կասկածի տակ են դրել Հայաստանի
կառավարության կողմից ներկայացված հանրաքվեի մասնակիցների թիվը:
www.hra.am/arm/?page=issue&id=15530
Եվրոպայի խորհուրդ
Հայաստանում սահմանադրական հանրաքվե. միջազգային չափանիշներին ընդհանուր առմամբ
համապատասխան, սակայն լուրջ չարաշահումների դեպքերով
28 Նոյեմբեր 2005
Քվեարկությանը ծայրահեղ ցածր մասնակցությունը չհամապատասխանեց ընտրական
հանձնաժողովների տրամադրած բարձր ցուցանիշներին...
www.hra.am/arm/?page=issue&id=15513
«Ընտրությունն քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդները արձանագրել են
«լուրջ խախտումներ»
29 Նոյեմբեր 2005
Ընտրությունները դիտարկող հայաստանյան ամենախոշոր՝ «Ընտրությունը քոնն է»
կազմակերպության գնահատականով, նոյեմբերի 27-ին արձանագրված լուրջ խախտումները,
անօրինական քվեարկության բազմաթիվ դեպքերը, լցոնումները, ինչպես նաեւ
հանձնաժողովների կողմից օրենքը շրջանցելու դիտավորությունը թույլ չեն տալիս
սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքը գնահատել որպես ժողովրդավարական
եւ միջազգային չափանիշների համապատասխանող...
www.hra.am/arm/?page=issue&id=15518
Փորձ է արվում ընդդիմության որոշ ուժերին սպառնալիքներով ետ պահել
հանրահավաքաին մարտավարությունից
29 Նոյեմբեր 2005
Երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննսիյանի
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն (ՌԱՀՀԿ) են այցելել
Արաբկիրի ոստիկանության քրեական բաժնի երկու աշխատակիցներ եւ առանց ներկայանալու
կենտրոնի աշխատակիցներին զգուշացրել են չմասնակցել այսօր կայանալիք հանրահավաքին...
www.hra.am/arm/?page=issue&id=15515
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Հայտարարությունը
29 Նոյեմբեր 2005
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված
դիտարկումները 2005թ. նոյեմբերի 27-ին կայացած սահմանադրական փոփոխությունների
հանրաքվեի քվեարկության օրը Վանաձոր քաղաքի տարածքում...
www.hra.am/arm/?page=issue&id=15514
ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 99,03 տոկոսը
28 Նոյեմբեր 2005
«Այո» քվեարկել է 1 միլիոն 403 հազար 430 մարդ՝ 93,3 տոկոսը: Իսկ «ոչ» է քվեարկել
80 ազար 944 մարդ, կամ ընտրողների ընդհանուր թվի 5,4 տոկոսը: Անվավեր է ճանաչվել
ավելի քան 20 հազար քվեաթերթիկ...
www.hra.am/arm/?page=issue&id=15510
Ընդդիմության տվյալներով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին իրականում
մասնակցել է ընդամենը 374 667 մարդ կամ ընտրողների թվի 16 տոկոսը...
27 Նոյեմբեր 2005
www.hra.am/arm/?page=issue&id=15508
Ընդդիմադիր մի քանի տասնյակ ուժեր սկսեցին հանրաքվեի բոյկոտի զանգվածային
ակցիաները
25 Նոյեմբեր 2005
Օպերայի շենքի առջեւ ուրբաթ օրը սկսված "քաղաքացիական ժողով"-ը որոշեց, որ ուշ
երեկոյան, երբ Ազատության հրապարակում կավարտվի "այո"-ի համերգը, ընդդիմադիր
միացյալ ուժերը կտեղափոխվեն այնտեղ` նստացույցի ու վրաններ կխփեն: Շաբաթ հետկեսօրին
Րաֆֆի Հովհաննիսյանի Քաղաքացիական նախաձեռնությունը "Ազատություն" հրապարակում
հերթական նիստ է հրավիրել...
www.hra.am/arm/?page=issue&id=15505
Նոյեմբերի 24-ին Կառավարության շենքի մոտ իրենց բողոքի ակցիան էին
շարունակում Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների բնակիչները
24 Նոյեմբեր 2005
Նոյեմբերի 24-ին Կառավարության շենքի մոտ իրենց բողոքի ակցիան էին շարունակում
Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների բնակիչները, Դալմայի այգետերերը եւ ընդդեմ
մարդկային համարակալման մի շարք քաղաքացիներ...
www.hra.am/arm/?page=issue&id=15503
Ստահի՛ր ուժերիդ, հավատա՛ պայքարիդ
24 Նոյեմբեր 2005
Նոյեմբերի 23-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Արդյունավետ կառավարման
միջազգային փորձի կիրառումը ազգային հակակոռուպցիոն միջոցառումներում»
խորհրդաժողովը, որ կազմակերպել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը՝
Բրիտանական խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատան, Հայաստանում
շվեյցարական համագործակցության գրասենյակի համագործակցությամբ: Խորհրդաժողովի
գլխավոր հյուրն էր կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով միջազգային փորձագետ, Հոնկոնգի
հակակոռուպցիոն անկախ հանձնաժողովի նախկին անդամ Բերտրան դը Սպեւիլը, որ եռօրյա
այցով ժամանել է Հայաստան՝ կիսելու իր փորձը՝ մասնավորապես Հոնկոնգի օրինակով...
www.hra.am/arm/?page=issue&id=15497
