ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
16-22 նոյեմբերի 2005
Միջազգային ճգնաժամային խումբը առաջարկում է մեկուսացնել Ադրբեջանը
22 Նոյեմբերի 2005
Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ, International Crisis Group) գնահատմամբ,
նոյեմբերի 6-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները ցուցադրեցին
այդ երկրի լիակատար անհամապատասխանությունը ժողովրդավարության նորմերին եւ
բարեփոխումների ուղեգծին...
www.hra.am/arm/?page=issue&id=15491
Վեհաժողովի նախագահը Հայաստանի քաղաքացիներին սահմանադրական հանրաքվեին
մասնակցելու կոչ է անում
22 Նոյեմբերի 2005
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը կոչ է
արել Հայաստանի քաղաքացիներին մասնակցել նոյեմբերի 27-ին կայանալիք սահմանադրական
հանրաքվեին...
www.hra.am/arm/?page=issue&id=15492
«Ժառանգություն» կուսակցությունը միանում է սահմանադրական հանրաքվեի բոյկոտին
21 Նոյեմբերի 2005
Երկուշաբթի օրը հրավիրած ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության նախագահ,
Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, կոչ անելով չմասնակցել
սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին (իր ձեւակերպմամբ՝ առաջիկա քաղաքական
բեմականացմանը), հանդես եկավ կոչով՝ նոյեմբերի 25-ից սկսած Օպերայի հրապարակում
մասնակցել «քաղաքացիական ժողովի նախաձեռնությանը, որի հերթափոխը կդառնա նոյեմբերի
27-ը՝ լիազոր ազգահավաքի օրը»...
www.hra.am/arm/?page=issue&id=15488
Մահ` կորցրած տան պատճառով. Բուզանդի փողոցի բնակիչը մահանում է արյան
զեղումից
18 Նոյեմբերի 2005
Զրկվելով տնից` Լիլյա Ղազարյանը զրկվեց նաև իր կյանքից:
Բուզանդի փողոցի հարյուրավոր բնակիչների վտարում են իրենց բնակարաններից
օլիգարխների կողմից իրականացվող քաղաքի կառուցապատման ծրագրի շրջանակներում:
Լիլյայի հերթը հասավ նոյեմբերի 4-ին...
www.hra.am/arm/?page=issue&id=15486
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Հայտարարությունը
17 Նոյեմբերի 2005
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես եկավ հայտարարությամբ Երևանի կառուցապատման
ծրագրերի վերաբերյալ...
www.hra.am/arm/?page=issue&id=15471
Մեկուսարանը երիտասարդանում է
17 Նոյեմբերի 2005
Դատապարտյալների շրջանում անցկացված էսսեների մրցույթում հաղթող հնգյակի երկու
տեղերը վերցրել էին «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից Սեյրան
Ղահրիյանը եւ Սեյրան Ստեփանյանը: Նրանց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»
կազմակերպությունն հանձնեց պատվոգրեր, ռադիոընդունիչ, հեռախոսային քարտ եւ «Առավոտ»
օրաթերթի այն համարը, ուր ներկայացված են մրցույթի մանրամասները: Պատվոգրեր ստացան
«Կոշի» գրադարանավարը՝ Նաիրի Ղահրամանյանն ու Արթուր Հակոբյանը: «Կոշի» պետ Գերաս
Գեւորգյանին երբ «Առավոտը» հարցրեց, թե որը կլիներ ամենալավ մրցանակը, նա
պատասխանեց՝ «Ազատությունը»: 492 դատապարտյալների 60%-ը երիտասարդ են, որոնք
կատարել են ծանր հանցագործություն: «Դաժան կյանք է: Մենք ամեն օր պարտվում ենք մեր
տանը, ընտանիքում, կալանավայրում»,- ասաց ժյուրիի անդամ, արձակագիր Հրաչյա
Մաթեւոսյանը, որն այցելել էր նաեւ «Աբովյան» ՔԿՀ եւ տեսել անչափահաս
ազատազրկվածների...
www.hra.am/arm/?page=issue&id=15474
Երեւանի մամուլի ակումբը իրականացրել է Հայաստանի մի շարք ԶԼՄ-ներում
սահմանադրական փոփոխությունների լուսաբանման մոնիտորինգ
17 Նոյեմբերի 2005
Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) նոյեմբերի 5-12-ը իրականացրել է Հայաստանի մի շարք
ԶԼՄ-ներում սահմանադրական փոփոխությունների լուսաբանման մոնիտորինգ...
www.hra.am/arm/?page=issue&id=15473
