19-25 հոկտեմբերի 2005

Մարդու իրավունքների պաշտպանը հանդես եկավ հայտարարությամբ Կոմիտասի անվան կամերային
երաժշտության տանը կից կանաչ տարածքների կառուցապատման վերաբերյալ

24 Հոկտեմբերի 2005


www.hra.am/arm/?page=issue&id=15410

Սկսվում է մոնիտորինգ

24 Հոկտեմբերի 2005

Երեւանի մամուլի ակումբը նոյեմբերի 1-ից մինչեւ 25-ը իրականացնելու է Հայաստանի
զանգվածային լրատվության միջոցներում «Հայաստանի Հանրապետության
Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի հանրաքվեի
քարոզչության ուսումնասիրություն, որը հնարավորություն կտա պարզելու սահմանադրական
բարեփոխումների, ակնկալվող արդյունքների վերաբերյալ բնակչության իրազեկվածությունը
եւ նպաստելու դրան, ինչպես նաեւ՝ վեր հանելու քարոզչության միջոցների եւ ձեւերի
արդյունավետությունը:

Երեւանի մամուլի ակումբն ակնկալում է այս աշխատանքներում ԶԼՄ-ների աջակցությունը եւ
բաց է համագործակցության ու առաջարկությունների համար:


www.hra.am/arm/?page=issue&id=15419

Մշակո՞ւյթ, թե՞ «սրճարանային մշակույթ». մաեստրոն ասում է, որ բիլիարդանոցի
կառուցումը կխանգարի կամերային նվագախմբի ելույթներին

21 Հոկտեմբերի 2005

Հայաստանի կամերային նվագախմբի երաժիշտները, այլ երաժիշտներ, արվեստի ջատագովներ ու
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան մերձակա շենքերի բնակիչները զայրացած են
Երևանի կենտրոնում ևս մեկ սրճարանի կառուցմամբ և մտահոգված Հայաստանի արվեստի
նկատմամբ ցուցաբերվող արհամարհական վերաբերմունքից:

Եթե նրանց մտավախություններն իրականանան, ապա արդեն այս ձմեռ Հայաստանի մշակույթի
ամենասիրված դեսպաններից մեկը` պետական կամերային նվագախումը, ստիպված կլինի
պայքարել բիլիարդանոցի աղմուկի և, ավելի վատ` խլացնող ցածրակարգ երաժշտության դեմ:


www.hra.am/arm/?page=issue&id=15412

Հայաստանը էական հետընթաց է ապրել մամուլի ազատության բնագավառում

20 Հոկտեմբերի 2005

"Լրագրողներ առանց սահմանների" միջազգային կազմակերպության այսօր հրապարակած "Մամուլի
ազատության ցուցակում" Հայաստանը 167 երկրների շարքում զբաղեցնում է 102-րդ տեղը:
Սա էական հետընթաց է անցած տարվա համեմատությանբ, երբ Հայաստանը գրավում էր 83-րդ
տեղը:


www.hra.am/arm/?page=issue&id=15405