ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
14-20 սեպտեմբերի 2005
Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիտարկումը տեղում
20 Սեպտեմբեր 2005
International Crisis Group-ի զեկույցը բացահայտում է, թե ինչպես են այսօր
ապրում եւ հակամարտության կարգավորումը տեսնում Լեռնային Ղարաբաղի եւ մոտակա
շրջանների հայերը եւ ադրբեջանցիները։
Զեկույցի տեքստը ամբողջությամբ կարելի է գտնել
այստեղ:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15326
Կեսից ավելին չի գնալու քվեարկության
19 Սեպտեմբեր 2005
Երեկվանից մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները։ Մինչ կհրապարակվեն ընտրությունների
արդյունքների եւ ընտրողների մասնակցության վերաբերյալ վերջնական պաշտոնական
տվյալները, ներկայացնենք մեր ինտերնետային հարցման արդյունքները:
Մասնակցելո՞ւ եք առաջիկա ՏԻՄ ընտրություններին` հարցին պատասխանել է 231 հոգի:
Նրանցից 55.8 %-ը պատասխանել է, որ չի մասնակցելու: "Այո" պաստախանել է 34,2%-ը:
6,1 %-ը նշել է, որ կմասնակցի, եթե քվեարկության օրը շատ զբաղված չլինի: 3,9%-ը դեռ
չի կողմնորոշվել:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15319
"Նպատակային շինարարություն" իրականացնելու պատճառաբանությամբ վտարում է
սպառնում մայրաքաղաքի հյուսիսի մի խումբ բնակիչների
19 Սեպտեմբեր 2005
Նոր Նորքից Մարաշ տանող ճանապարհին գտնվող Այգեգործների փողոցի բնակիչները հերթով
շարունակում են դատարանից ստանալ իրենց տներից վտարվելու որոշումներ:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15321
Վտարումը ժամանակավորապես դադարեցվել է
16 Սեպտեմբեր 2005
Բուզանդ փողոցի տները նմանվել են երկրաշարժից մնացած փլատակների: Կենտ բակերից
կանգուն են մնացել մի քանի տներ: Դրանցից են 15 եւ 17 բակերի տները: Մինչ վերջերս
այդ տների բնակիչներն ամեն վայրկյան սպասում էին դատական ակտերի հարկադիր կատարման
(ԴԱՀԿ) աշխատակիցներին:
Սեպտեմբերի 12-ին, բնակիչների համար բոլորովին անսպասելի, ԴԱՀԿ-ից ստացել են
որոշում կատարողական գործողությունները հետաձգելու մասին: Պարզվում է, որ տվյալ
տարածքի իրացումն իրականացնող պահանջատերը՝ "Վիզկոն" ՍՊԸ-ն, 12.09.05թ. դիմում է
ներկայացրել կատարողական գործողությունները հետաձգելու վերաբերյալ:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15331
Օմբուդսմանին մտահոգում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ
բնակչության անտեղյակ լինելը
16 Սեպտեմբեր 2005
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը պատրաստվում է մոտ օրերս
հանդիպումներ ունենալ Ազգային ժողովի և նրա մշտական հանձնաժողովների,
պատգամավորական խմբակցությունների ու խմբերի ղեկավարների հետ: Նրա առաջարկով,
քննարկումները կապված կլինեն օրենսդրական փոփոխությունների և սահմանադրական
բարեփոխումների գործընթացի հետ:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15312
Պաշտպանության խորհուրդ. իրավապաշտպան կազմակերպությունները միավորվում են ի
պաշտպանություն կալանավորված զինվորների
16 Սեպտեմբեր 2005
Անցյալ շաբաթ մամուլի ասուլիս էին հրավիրել մի շարք իրավապաշտպան
կազմակերպություններ, ներառյալ Հայաստանի հելսինկյան կոմիտեն, որոնք հայտարարեցին
անցյալ տարի Ղարաբաղում երկու զինվորների սպանության համար 15-ական տարվա
դատապարտված զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի և Մուսա Սերոբյանի
պաշտպանության խորհրդի ստեղծման մասին:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15318
Ընտրացուցակներում դեռեւս շատ են անճշտությունները
15 Սեպտեմբեր 2005
"Ընտրությունը քոնն է" հասարակական կազմակերպությունը, որը 1997 թվականից
դիտորդական առաքելություն է իրականացնում ընտրությունների ընթացքում, օգոստոս ամսից
արդեն հետեւում է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) նախընտրական փուլին:
Արձանագրված թերությունները կազմակերպությանը հիմք են տվել եզրակացնելու, որ դրանք
լրջորեն ազդելու են ընտրությունների արդյունքների վրա:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15313
http://www.hra.am/arm/?page=issue&id=15316
