ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիտարկումը տեղում
International Crisis Group-ի զեկույցի ամփոփում
14 սեպտեմբերի 2005
Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտությունը
Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հիմնական խոչընդոտն է։ 11 տարի
գտնվելով հրադադարի պայմաններում երկու կողմերը ի վիճակի չեղան ստորագրել նույնիսկ
մեկ փաստաթուղթ, որը նրանց կմոտեցներ հակամրտության կարգավորմանը։ Չնայած
միջազգային միջնորդությամբ անցկացված բանակցությունների, տեղական մակարդակում
պատերազմի հնարավորությունը իրական է մնում։ Երկու կողմերից էլ առկա ատելության
քարոզարշավի հետ պայքարելու եւ միջին հայի ու ադրբեջանցու միջեւ վստահություն եւ
երկխոսություն կառուցելու հնարավորություն ստեղծելու կարիք կա նախկան այն պահը, երբ
համակեցության հիշողությունները կվերանան եւ բաժանումը անդարձելի կդառնա։
Լեռնային Ղարաբաղը անկախանալու ձգտում ունի եւ ինչ որ պատճառներով պնդում է, որ
ժողովրդավարականորեն ընտրված կառավարություն ունի, ինչը նախապայման է ստեղծում
պետական կարգավիճակ ստանալու համար։ Սակայան Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն
ճանաչված է որպես Ադրբեջանի մի մաս եւ մինչ այժմ կախված է Հայաստանից ռազմական
անվտանգության եւ տնտեսական ապահովվածության առումով` Ղարաբաղի բանակի կեսից ավելին
իրենց համարում են Հայաստանի քաղաքացի, մինչդեռ Երեւանը ծածկում է բյուջեի միայն 50
տոկոսը «միջպետական պարտքի» միջոցով, որը փաստացի անտոկոս է եւ դժվար թե մարվի։
Ադրբեջանցիները ներգրավված չեն Ղարաբաղի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ
հասարակական հաստատություններում։ Լեռնային Ղարաբաղը մոնո էթնիկ է եւ դարձել է
աշխարհի ամենառազմականացված հասարակություններից մեկը։
Հայրենի տները վերադառանալու իրենց հիմնական իրավունքից զրկված Լեռնային Ղարաբաղից
եւ մոտակա յոթ շրջաններից տեղաշարժված կես միլիոնից ավելի ադրբեջանցիներ կախված են
Ադրբեջանական պետությունից եւ չունեն ապագային հստակ պատկեր։ Տարիներ շարունակ
Բաքվի քաղաքականությունը փախստականների նկատմամբ ուղղված էր միայն կարճաժամկետ
կարիքնրը լուծելուն, ենթադրելով, որ նրանք շուտով կվերդառանան իրենց տները։
Հնարավորություն կար փախստականներին ավելի լիարժեք ներգրավելու հասարակություն,
սակայն այդպես չարվեց քաղաքական վարկանիշները ավելի բարձր պահելու համար։
Կառավարության ներկա ռազմավարությունը ավելի հիմնարար լուծումներ է կարեւորում,
սակայն փախստականները շարունակում են աղքատ լինել եւ ավելի քիչ առավելություններ
ունեն մնացած քաղաքացիների համեմատ, նրանք պայքարում են իրենց քաղաքական
մասնակցությունը ակտիվացնելու համար ոչ միայն վերադառնալու հեռանկարները
արագացնելու այլ նաեւ իրենց ներկա վիճակը բարելավելու համար։
Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների կարծիքը հակամարտության կարգավորման
վերաբերյալ շատ տարաձայն է ներկայում։ Ոչինչ չի արվել այս երկրներում մարդկանց
որեւիցե համաձայնության նախապատրաստելու համար։ Ղարաբաղի հայերի վստահությունը
իրենց անկախ ապագայի վերաբերյալ եւ Ղարաբաղի ադրբեջանցիների հուսահատությունը եւ
զայրույթը իրենց փախստական լինելու կարգավիճակի վերաբերյալ խորը հակասության մեջ են
գտնվում։ Հասարակություններից ոչ մեկը պատրաստ չէ հակամարտության կարգավորման
ուղղությամբ որեւէ քայլեր կատարել, որոնք հիմա քննարկվում են ԵԱՀԿ–ի կողմից
ֆինանսավորված Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների
ընթացքում։
Տարբեր պատմական, դեմոգրաֆիկ, աշխարհագրական եւ տնտեսական գործոնների պատճառով
ադրբեջանցիները եւ հայերը ապրում են հակամարտության գոտու ներսում եւ շուրջը եւ
կախված են միմյանցից։ Այնուամենայնիվ նրանք բաժանված են միմյանցից վստահության
բացակայության պատճառով։ Թշնամու կերպարը, ռազմական ծախսերի բարձրացումը, հրադադարի
խախտումների ավելացումը նշաններ են այն բանի, որ խաղաղ կարգավորման ժամանակը կարող
է շատ արագ անցնել։
Կայուն կարգավորման համար զուգահեռ գործընթացներ են անհրաժեշտ։ Այս զեկույցը
բացահայտում է, թե ինչպես են այսօր ապրում եւ հակամարտության կարգավորումը տեսնում
Լեռնային Ղարաբաղի եւ մոտակա շրջանների հայերը եւ ադրբեջանցիները։ Հաջորդ զեկույցը
հակիրճ կգնահատի ԵԱՀԿ–ի կողմից ֆինանսավորված դիվանագիտական հանդիպումը եւ կամուրջ
ստեղծելու փորձը, հատուկ մեկնաբանություններ կտրվեն հիմնական խնդիրներին, որոնք
պետք է տեղ գտնեն խաղաղ պայմանագրում եւ այն անելիքներին, որոնք անհրաժեշտ են
հասարակությունների հետագա վերամիավորման համար։
Զեկույցի տեքստը ամբողջությամբ (անգլերեն)`
Nagorno-Karabakh:
Viewing the Conflict from the Ground
