ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
7 - 13 սեպտեմբերի 2005
Բուզանդցիներին մերժեցին
12 Սեպտեմբեր 2005
Քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Բուզանդ փողոցի 10
բնակիչների հայցն ընդդեմ կառավարության` համարելով այն անհիմն:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15304
Վազգեն Մանուկյանը կոչ է անում բոյկոտել սահմանադրական հանրաքվեն
09 Սեպտեմբեր 2005
Ընդդիմադիր Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը
ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում կոչ արեց բոյկոտել նոյեմբերին կայանալիք
սահմանադրական հանրաքվեն:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15302
Քաղաքապետը պնդում է, որ Երեւանի կենտրոնի իրացումը կատարվում է "օրենքի
պահանջների համաձայն"
09 Սեպտեմբեր 2005
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ուրբաթ օրը, ի պատասխան մայրաքաղաքի կենտրոնի
իրացման շուրջ հնչող քննադատությանն ու բողոքներին, հայտարարեց, որ այդ
աշխատանքները կատարվում են "օրենքի պահանջների համաձայն":
http://www.hra.am/arm/?page=issue&id=15303
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նամակները ՀՀ Նախագահին և Դատարանների
խորհրդի նախագահին
08 Սեպտեմբեր 2005
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նամակներ է հղել ՀՀ Նախագահին և Դատարանների
խորհրդի նախագահին, որտեղ անդրադարձել է Երևանի կառուցապատման ծրագրերով
քաղաքացիներից անշարժ գույքը հարկադիր վերցնելու վերաբերյալ մի շարք դատական
վճիռների, որոնցով սեփականատերերը պարտավորեցվում են պայմանագիր կնքել իրացնողի հետ
վերջինիս առաջարկած գումարով: Նույն վճիռներով սահմանվում է հարկադիր կարգով տվյալ
հասցեից վտարել սեփականատիրոջը, անվանական թվարկված անձանց, "ինչպես նաև տարածքն
զբաղեցնող այլ անձանց":
http://www.hra.am/arm/?page=issue&id=15296
Հայաստանի օմբուդսմենը պատրաստել է սեփականության իրավունքի զանգվածային
խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույց
08 Սեպտեմբեր 2005
Հայաստանի օմբուդսմենը պատրաստել է սեփականության իրավունքի զանգվածային
խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույց
Զեկույցի տեքստը տեղադրված է ՀՀ օմբուդսմենի պաշտոնական կայքում.
www.ombuds.am:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15298
