ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ ենք մենք հասկանում "ժողովրդավարություն" ասելով
Հեղափոխություն կամ համակարգային փոխակերպություն
Թվում է ետխորհրդային հասարակությունները դուրս են գալիս իրենց քաղաքական հիմնահարցերի գիտակցության նոր բնագավառ։ Մի շարք երկրներում իրար հաջորդող «թավշյա» հեղափոխությունները մյուս հասարակություններում ոչ միայն առաջացրել են բուռն հույսեր, այլև հարցեր՝ նման իրադարձությունների նպատակների և փրկարարության
նկատմամբ։

Հիմնականում սկսել է կասկած հարուցել տեղի ունեցող փոփոխությունների
հիմնական բնույթը։ Այն երկրների աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխությունները,
որտեղ տեղի են ունեցել հեղափոխությունները, աստիճանաբար կորցնում են իրենց
հրապույրը։ Հասարակությունները սկսել են հասկանալ մի բռնատիրական ռեժիմը մյուսով
փոխարինելու վաղանցիկությունը։ Նրանք սպասում են իրենց երկրների քաղաքական վիճակի
որակական փոփոխությանը։ Պարզ է, որ հենց միայն կողմնորոշումը դեպի արևմտյան
երկրներն ու արևմտյան արժեքները չի կարող բավարարել հասարակության պահանջները, որը
ձգտում է իր մոտ հաստատել արևմտյան տիպի իրավական կարգեր։ Սակայն այդպիսի ներուժ
նոր իշխանությունների կողմից չի դրսևորվում։ Իշխանությունները փոխվում են, բայց
կարգերը մնում են նույնը։ Դրա համար էլ առաջանում են կասկած և նոր գաղափարների
որոնումներ, որոնք կարող լինեին պարզել ետխորհրդային երկրների անվերջ շարունակվող
անհաջողությունների բուն պատճառները։
Չպետք է մոռանալ, որ ետխորհրդային տարածքի հասարակությունները վերջին մեկուկես
տասնամյակում իրենց և մյուս երկրներում ականատես են եղել քաղաքական շատ
վերափոխումների։ Հետաքրքրությունը և ոգևորությունը ոչ մեկ անգամ են փոխվել
հիասթափության։ Այդ իրավիճակը առաջացրել է թերահավատություն և լարվածություն
հերթական փոփոխության նկատմամբ։ Փորձը, համենայնդեպս, սովորեցնում է ։
Իր ժամանակին,1991 թվականի տիպի բաշխված անկախության հետևանքով բախտի քմահաճույքին
թողնված ետխորհրդային տարածքի հասարակությունները ակամա հայտնվել են սեփական
պետություն ձևավորելու հիմնահարցի առջև։ Եվ զարմանալի ոչինչ չի եղել, որ անսպասելի
ստեղծված կաթվածային վիճակում, այդ տարածքի բոլոր ժողովուրդները իրենց հայացքը
անմիջապես ուղղել են արտաքին աշխարհի կողմը՝ իրենց գոյատևման համար նոր միջոցներ
ձեռք բերելու նպատակով։ Հասարակությունների ներսում էլ սկսվել է նրա առանձին
շերտերի առճակատումը միմյանց նկատմամբ՝ իրենց ապագա ճակատագրի հարցի շուրջ։
Մեխանիկորեն ներդրվել են որոշումներ ժողովրդավարության սկզբունքով սեփական
պետությունները կառուցելու համար։ Արդյո՞ք դա հնարավոր է, թ՞ե ոչ, դա իրենց քիչ է
հետաքրքրել։ Ժողովրդավարության բնագավառում տեսանելի է միայն «որակյալ կյանքը»
Արևմուտքի զարգացած երկրների օրինակով։ Հազիվ թե որևէ մեկի մտքով անցած լինի, թե
ինչպիսի հիմնահարցերի լուծման միջոցով կարելի լինի կառուցել ժողովրդավարական
պետություն։ Այդպիսի պետականության բնորոշ հատկանիշները ընդունվել են անմիջապես՝
առանց տարաձայնությունների։ Այդ պատճառով պետությունները չեն կառուցվել։ Սկսվել է
բանավեճը նման վիճակի պատճառների շուրջ։ Գաղափարներ են հայտնվել այն մասին, որ
հաջողություններ չեն լինի, քանի չեն հասել ազգային միասնության։ Նախկին համախմբող
գաղափարը՝ խորհրդային տիպի կոմունիզմը, ցնդել է, իսկ ուրիշ համախմբող գաղափար չի
ծագել։ Շատերի հայացքը ավտոմատորեն ուղղվել է դեպի էթնիկական առասպելաբանության
գաղափարների զինանոցը։ Պատմության իրական կամ պատրանքային հիմնահարցերը հայտնվել են
ուշադրության կենտրոնում։ Հայտնվել են հիմնավորումներ, որ պետականության կառուցման
ուղին նշված հիմնահարցերի լուծումն է։
Երևան են եկել ներազգային և ներեթնիկական հակամարտություններ,այսինքն, առաջացել է
պարադոքս. որքան շատ է համախմբող ուժը դիտվել էթնիկական գաղափարներում, այնքան շատ
է տեղի ունեցել տարանջատումը։ Դրա հետևանքով հասարակության «կայուն միասնությանը»
հանգել են տարբեր հեղինակությունների քրեական հարկադրանքով, որոնք զինված են
էթնոքրեական գաղափարներով (իշխանության իրավունքի գաղափար)։ Հասարակությունները
կազմավորվել են բնականորեն ստեղծված ունևորների և չունևորների կաստաների
սկզբունքով։ Կայունացնող ուժ է դարձել հասարակության անդամների մեծամասնության
օրինականացված անկարողության զգացումը։
Հասարակության հայացքը վերստին ուղղվել է դեպի արտաքին աշխարհը, այս անգամ
օգնության խնդրանքով։ Խնդրի լուծումը սկսել է շաղկապվել Արևմուտքի նպատակաուղղված
միջամտության հետ։ Վարչակարգերը սկսեցին ճաքճքվել, բայց դրանից ոչինչ չփոխվեց։
Փոխվեց միայն այն, որ ետխորհրդային հասարակությունների անդամները 1991 թվականից
հետո առաջին անգամ սկսեցին մտածել իրենց հիմնահարցերի բուն էության և այդ
հիմնահարցերի լուծման գործում իրենց սեփական դերակատարության մասին։ Շատ
մակարդակներում ու տարբեր ֆորմատներում տեղի ունեցած հրապարակային բանավեճերը
կոչված էին պարզություն մտցնել հասարակության մեջ, տարածաշրջաններում և աշխարհում
տեղի ունեցող իրադարձություններում։
Ներկայումս նկարագրված հոգեբանական վիճակը վարակել է ողջ ետխորհրդային աշխարհը։
Սկսել են գիտակցել, որ պետական կարգուկանոնը պետք է հասկանալ և կարողանալ կառուցել
սեփական ուժերով։ Ատելի վարչակարգի վերացմանը կարող են օգնել, բայց կառուցել
իրավական կարգեր դրսից, ոչ ոք չի կարող։
Պատահական չէ, որ ժողովրդավարական պետականության էության հետ կապված հարցերը դարձել
են հրատապ։ Պատահական չէ նաև, որ սահմանադրական հիմնահարցերը սկսել են հայտնվել
քաղաքական պայքարի կենտրոնում, ինչպես, օրինակ, Հայաստանում։ Ստվերում են հայտնվել
նույնիսկ հակամարտությունների թեմաները, որոնք մեկ տասնամյակից ավելի
հասարակությանը պահում են գաղափարական ծուղակում։ Տասնհինգ տարվա
ինքնավստահությունից հետո որոշ ամաչկոտությամբ սկսել են քննարկման դրվել հարցեր այն
մասին, թե արդյո՞ք հասարակությունները ընդունակ են հասկանալ ժողովրդավարությունը և
արդյո՞ք կարողություն ունեն արմատավորելու այդ սկզբունքներն իրենց մոտ։ Նույնիսկ
սկսել են կասկածի ենթարկել ազգային «սրբազան» հիմնահարցերը։ Հասարակությունները
սկսել են նշմարել իրենց մեղքերը ստեղծված իրավիճակի համար։ Սակայն բազմաթիվ
հրապարակային հավաքների (ֆորում) փորձը վկայում է քաղաքական իրողության և
ետխորհրդային հասարակությունների ռազմավարական խնդիրների լուծման համար
կառուցողական մոտեցումների հարցերի մշակման ճանապարհին միանման գնահատանքների
հասնելու զգալի բարդությունը։ Եվ գլխավորը, բացահայտվում են ժողովրդավարական
կարգերի բուն էության մակերեսային հասկացողության փաստը, ինչպես նաև ժամանակակից
հասարակությունների մեջ այդպիսի կարգերի ներարկման հիմնահարցերը։ Մակերեսորեն են
հասկացվում ետխորհրդային հասարակությունների հիմքային բնութագրությունները։ Այդ
իրավիճակը բանավեճերը դարձնում է նվազ արդյունավետ։
Թվում է տարօրինակ, որ տարածաշրջաններում մեծ քանակությամբ մեթոդական նյութերի և
ակտիվ ժողովրդավարական հասարակական–քաղաքական կառույցների առկայության դեպքում
լիբերալիզմի և ժողովրդավարության հիմքային բնութագրումները հարուցում են այնպիսի
մասշտաբի տարատեսակ մեկնաբանություններ, որ երկրների ու տարածաշրջանների
ժողովրդավարական վերակառուցման քննարկումները հաճախ վերածվում են անպտուղ
բանավեճերի ասպարեզի։
Վերը նշված փաստարկները թույլ են տալիս ենթադրել, որ հասարակությունների առջև ծագած
հիմնահարցերի իմաստավորումը ներկայումս հայտնվում է ռազմավարական կարևոր խնդիրների
շարքում։ Հրապարակային բանավեճերի ասպարեզի ընդլայնումը ինքնին կարող է դառնալ
ետխորհրդային երկրների քաղաքական վերակառուցման կարևորագույն մեխանիզմ։
Սահմանադրական պետականության կուլտուրայի և սահմանադրական պետության մեջ իրենց
ներկայիս սոցիալ–քաղաքական կազմակերպությունների տրանսֆորմացիայի (վերափոխման)
մեթոդների գիտակցության ի հայտ գալը հասարակությունների մեջ կարող է
հնարավորություն ստեղծել նոր որակի քաղաքական ուժերի հայտնվելու համար։ Կարող է
խթանվել նաև հասարակական գիտակցության վերակողմնորոշումը էթնո–կենտրոնականից դեպի
իրավական։
Ներկայիս հասարակությունները չեն էլ կարող հասկանալ, թե որքան են իրենց ուժազրկում
սեփական պատկերացումները իրենց և աշխարհի մասին։ Մինչև այժմ նրանց մոտ ավելի շատ
հակվածություն կա իրենց ապրելակերպի բարդության պատճառները դիտել հակամարտող
փոխհարաբերություններում և ուրիշ խոչընդոտող հանգամանքներում։ Սակայն պետք է
համաձայնվել, որ ետխորհրդային տարածաշրջանի հասարակությունների բազային բնութագրման
մոդելավորման բարդությունը, հատկապես լիբերալ–ժողովրդավարության բազային հիմքերի
և
տվյալ տարածաշրջանի իրողությանը համապատասխան դրանց իրականացման հիմնահարցերի
գիտակցման բացակայությունը անհնարին են դարձնում այդ տարածաշրջանի
հասարակությունների և միջհասարակական հարաբերությունների վերակառուցման
սկզբունքների մշակումը։ Առաջին հերթին խոսքը գնում է ժողովրդավարական կարգերի
հիմնարար սկզբունքների և այն սկզբունքների տարբերության մասին, որոնցով
վերակառուցված են ներկայիս հասարակությունները և նրանց փոխհարաբերությունները։ Այդ
վճռական պայմանների թերիմացությունը ապարդյուն է դարձնում ետխորհրդային
հասարակությունների և նրանց փոխհարաբերությունների քաղաքական կերպարի վերակառուցման
շուրջ ընթացող բանավեճերը։ Պարզ չէ ինչու՞ և ինչպե՞ս վերակառուցել գոյություն
ունեցողը, և ինչու՞ հատկապես ժողովրդավարական հունով։ Եթե պարզ չէ, ուրեմն պետք է
պարզել։ Որքան շուտ հաղթահարվի գաղափարական անորոշությունը, այնքան շատ կլինեն
վերափոխումների էվոլյուցիոն հնարավորությունները։ Ճիշտ է, մարդկանց ավելի շատ դուր
են գալիս հեղափոխությունները, որովհետև դրանք տալիս են անկարողության զգացումից
ձերբազատվելու ելքը։ Սակայն ելք՝ դեպի դատարկություն (դեպի անկարողության նոր
զգացում)։ Այդպիսին է պահի իրավիճակը, բայց այն ներշնչում է լավատեսություն,
որովհետև թվում է,թե տարածաշրջանի ժողովուրդները դուրս են գալիս իրենց ապրելակերպի
հրատապ հարցերի առաջին գիծ։ Դա չի նշանակում,թե հեղափոխություններին վերջ կտրվի։
Դրանք կլինեն, և դա է ամենատխուրը։ Վերջիվերջո հենց հեղափոխության փաստը խթանել է
հասարակությունների մտահոգությանը իրենց ճակատագրով։ Իր և աշխարհի մասին հին
առասպելականացված պատկերացումները ուղղակի փոխարինվել են վերջին տասնամյակների նոր
ստերեոտիպերով։ Նման առասպելներից մեկը հենց «սահմանադրական ուղիով հեղափոխության»
առասպելն է։ Այդ առասպելից նույնպես պետք է հրաժարվել։
