27 հուլիսի - 30 օգոստոսի 2005

Ազգային ժողովում սկսվեցին Սահմանադրական փոփոխությունների քննարկումները

29 Օգոստոսի 2005

Երկուշաբթի օրը Հայաստանի խորհրդարանի արտահերթ նստաշրջանը սկսեց Սահմանադրական
բարեփոխումների փաթեթի քննարկումը՝ երկրորդ ընթերցմամբ: Քննարկմանը մասնակցում է
նաեւ ավելի քան 1,5 տարի օրինաստեղծ աշխատանքը բոյկոտած խորհրդարանական
ընդդիմությունը:


http://www.hra.am/arm/?page=issue&id=15278

ԵԱՀԿ-ն հույս ունի, որ Սահմանադրության բարեփոխումները Հայաստանում
կընդունվեն

05 Օգոստոսի 2005

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հուսով է,
որ երկրի Սահմանադրությունը բարեփոխելու՝ Հայաստանի իշխանությունների ջանքերը
կպասկվեն հաջողությամբ եւ աշնանը կայանալիք հանրաքվեի ժամանակ ժողովուրդը "այո"
կասի սահմանադրական փոփոխություններին:


http://www.hra.am/arm/?page=issue&id=15266

Երեւանի բնակիչների մեծամասնությունը գտնում է, որ քաղաքապետի պաշտոնը պետք է
ընտրովի լինի

09 Օգոստոսի 2005

"Ընտրական համակարգեր կենտրոնի" Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման
կենտրոնը օգոստոսի 1-5-ը Երեւան քաղաքի 684 բնակիչների շրջանում անցկացրել է
հեռախոսային հարցում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների գործընթացի
ամենաքննարկվող՝ Երեւանի քաղաքապետի ընտրության հարցի շուրջ:

Հարցումների արդյունքում պարզվել է, որ բնակիչների ճնշող մեծամասնությունը՝ 89
տոկոսը գտնում է, որ Երեւանի քաղաքապետը պետք է ուղիղ ընտրություններով ընտրվի
մայրաքաղաքի բնակիչների կողմից:


http://www.hra.am/arm/?page=issue&id=15267

Ռենե վան դեր Լինդեն. "Սահմանադրական հանրաքվեի ձախողումը բացասական
հետեւանքներ կունենա Հայաստանի համար"

19 Օգոստոսի 2005

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը կոչ է
արել Հայաստանի կառավարությանն ու ընդդիմությանը՝ համաձայնության գալ
Սահմանադրության բարեփոխումների խնդրի շուրջ:


http://www.hra.am/arm/?page=issue&id=15274

Հայաստանի օմբուդսմենը միանում է սահմանադրական փոփոխությունների
քննադատությանը

28 Հուլիսի 2005

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը հինգշաբթի օրը տարածած
հայտարարությամբ քննադատելով սահմանադրական փոփոխությունների նախագծի՝ հեռարձակվող
լրատվամիջոցները կարգավորող անկախ մարմնի ստեղծման մասին դրույթը, միացավ մի շարք
հասարակական կազմակերպություններին, որոնք նույն դրույթը քննադատող բովանդակությամբ
հայտարարություն էին տարածել:


http://www.hra.am/arm/?page=issue&id=15256