ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սահմանադրության հանրաքվե կամ հավանությոին առանց վստահության
Հուլիսի 22-ին "Ժողովրդավարություն օրենքի միջոցով" Եվրոպական Հանձնաժողովը (Վենետիկի
Հաձնաժողով) կազմեց իր եզրափակիչ կարծիքի նախագիծը Հայասստանի Հանրապետության
սահահմանադրության բարեփոխումների վերաբերյալ: 
Այդ փաստաթուղթը ևս մեկ անգամ
հավաստում է, որ նախագիծը կազմվել է Հանձնաժողովի աշխատանքային խմբին Հայաստանի
իշխանությունների կողմից նախնական պայմանավորվածության համաձայն հունիսի 17-ին
ուղարկված վերանայված սահմանադրական փոփոխությունների հիման վրա, հիշատակելով նաև,
որ փոփոխությունները բարելավելու նպատակով հունիսի 23-24-ը անցկացվել է հանդիպում`
Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության, ինչպես նաև
Հանձնաժաղովի աշխատանքային խմբի մասնակցությամբ: Այնուհետև, թերևս գիտակցելով, որ
քաղաքացիական հասարակության մասնակցությունը բարեփոխումների քննարկման գործընթացին
մեղմ ասած լիարժեք չէր` այդ նույն նախագծի ներածության 7-րդ կետով հնարավոր է
համարում, որ Սահահմանադրության "այլ ասպեկտներ, որոնք չեն արծարծվել այս
կարծիքում, բայց դա արվել է նախորդ կարծիքներում", "արժանի լինեն քննարկման
Հայաստանի իշխանությունների, ընդդիմադիր ուժերի և քաղաքացիական հասարակության
շրջանակներում": Դրան հետևում է առաջարկության մի դրույթ` ("Հանձնաժողովը կարծում
է, որ վճռորոշ է, որ վերջնական տեքստի քննարկումն անցկացվի հանրայնորեն, բաց և
թափանցիկ ձևով"), որը մեր կարծիքով, "Ժողովրդավարություն օրենքի միջոցով" անունը
կրող հանձնաժողովի կողմից կազմված փաստաթղթում արժանի էր շատ ավելի շեշտադրված
հիշատակման, առավել ևս, որ հանձնաժողովը չէր կարող տեղյակ չլինել, որ նախորդ
փուլերում քննարկումների բնույթը բացարաձակ հանրային չէր: Հանրայնության իսպառ
բացակայությունը բացատրվում է գլխավորապես նրանով, որ արմատավորվող լիբերտիցիդի (ազատասպանության)
պայմաններում, մեր մոտ հիմնովին խարխլված են հասարակական համաձայնության հիմքերը:
Սակայն ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ ողջ գործընթացի ժամանակ
իշխանություններին "հաջողվեց" անտեսել "ներսից", այդ նույն ընդդիմադիր (իսկ
երբեմնէլ ոչ այդքան ընդդիմադիր) ուժերի և քաղաքացիական հասարակության կողմից արվող
առաջարկությունները` տեղափոխելով Հիմնական օրենքի` Հասարակական համաձայնագրի
մշակումը հասարակության հետ երկխոսության դաշտից` Եվրոպական կառույցների հետ
համաձայնվելուն, այլ կերպ ասածª այդ կառույցներին հաճոյանալու հարթություն: Դրանով
նրանք նենգափոխեցին Սահմանադրության բուն էությունը, որը ոչ այլ ինչ է, քան
քաղաքացիների կողմից արտահայտված և համաձայնագրի տեսքով ամրագրված հանրային
համակեցության սկզբունքների վերաբերյալ ընդհանրական պատկերցումները: Հասարակության
ինքնակազմակերպման այդ պատկերացումները լայն հասարակայնության քննարկումների
արդյունքում սահմանվում ու ձևավորվում են քաղաքական-հասարակական գործիչների ու
փորձագետների միասնական ուժերով և միայն դրանից հետո որպես օրենք են ձևակերպվում
իրավաբան-մասնագետների կողմից: Այլ հարց է, արդյո±ք դա հնարավոր էր մեր երկրում,
որտեղ ժողովրդի օտարարացումը կրում է երկվեկտորային, երկակի բնույթ` մի կղոմից
ժողովրդի համար իմաստազրկվել է հասարակական կյանքին քաղաքաքացիական մասնակցությունը,
նա չի հավատում ո’չ օրենիքի մշակմանն իր մասնակցության հնարավորությանը, ո’չ էլ
օրենքի գերակայությանը, քանզի նա բազմիցս տեսել է, թե ինչպես են ոտնահարվում
օրենքները, իսկ օրինազանցները մնում են անպատիժ և շարունակում են մնալ բարձր
մակարդակով ընթացող բանակցությունների կողմ: Մյուս կողմից էլ իշխանությունները,
ուրանալով ժողովրդին ծառայելու իրենց կոչումը, ժողովրդին դարձրել են խամաճիկների
հավաքածու, ամեմակոպիտ ձևով անտեսելով այդ նույն Սահմանադրության անփոփոխ (ինչպես
1995 թ., այդպես էլ փոփոխված տարբերակի) և կարևորագույն դրույթը` Սահմանադրական
կարգի հիմունքների 2-րդ հոդվածը. "Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը
պատկանում է ժողովրդին":
Մինչդեռ արդեն իսկ սկզբնական փուլերում ժողովրդի վստահությանը չարժանացած
Սահմանադրությունը ոչ միայն դատապարտված է, այլև հղի է շատ ավելի վտանգավոր
հետևանքներով, որոնցից ամենաանդառնալին ժողովրդավարության արժեքների վարկաբեկումն
է: Հայ ժողովուրդը իրավունք ունի չհավատալու այն "բարի" մտադրություններին, որոնք
ուղված, են վերստին իր կամքը անտեսելով, հասարակական կեցությունը բարելավելուն և
կայունացնելուն, այն էլ իր այնքան էլ ոչ "հարազատ" իշխանությունների կողմից
երիցս փորձարկված "մեր դեմը խաղ չկա" կարգախոսի տրամաբանությամբ: Սահմանդրության
սպառողը` Հայաստանի քաղաքացին, այդպիսի ձևով և այդպիսի մթնոլորտում ներկայացված
Սահմանադրությանը տված իր վստահության քվեն իրավացի գնահատում է որպես իր
հիացմունքը չվայելող ներկայի կայունացում, այլ ոչ թե որպես բարեկեցիկ`
իրավական և ժողովրդավարական ապագայի երաշխավորագիր: Այնպիսի ապագայի, որի շուրջ
հասարակական համաձայնության ձևավորումը Հայաստանի համար դեռևս առջևում է:
