1-12 հուլիսի 2005

Մարդու իրավունքների ոտնահարումները թվերով

06 Հուլիս 2005

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը 2005թ. առաջին 6 ամսվա ընթացքում ստացել է ավելի
քան 1450 դիմում-բողոք:


http://www.hra.am/arm/?page=issue&id=14367

Չինովնիկը կդատվի, եթե քաղաքացուց փաստաթուղթ թաքցնի

06 Հուլիս 2005

Հուլիսի 6-ին ՀՀ իրավական կառույցների երկու փոխնախարար "Ազատականացման
գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոնի" (ԱԳՄԱԿ) նախաձեռնությամբ լրագրողներին
ներկայացրեցին, թե ինչ են մտածում պետական մարմինների գործունեության
թափանցիկության եւ տեղեկատվական մատչելիության մասին։


http://www.hra.am/arm/?page=issue&id=14368

"Եհովայի վկաները" հրաժարվում են այլընտրանքային զինծառայությունից

06 Հուլիսի 2005

Ի տարբերություն նախորդ զորակոչի, գարնանային զորակոչին Գյումրու հոգեկան
առողջության կենտրոնում "Եհովայի վկա" կազմակերպության ոչ մի անդամ չի անցել
այլընտրանքային զինծառայության: Իսկ ահա 2004 թվականի աշնանային զորակոչին եկած 2
աղանդավոր երիտասարդները, ըստ "Ցայգ"-ի, ծառայության կեսից թողել-հեռացել են:


http://www.hra.am/arm/?page=issue&id=15210

Պաշտպանը ներկայացնում է www.ombuds.am ինտերնետային կայքը

07 Հուլիսի 2005

Հուլիսի 7-ից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մասին տեղեկատվությունը
կարելի է գտնել www.ombuds.am եռալեզու
ինտերնետային կայքում:


http://www.hra.am/arm/?page=issue&id=14374

Ճամբարակում ֆորումների ծարավ կա

 08 Հուլիս 2005

Օրերս Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում անցկացվեց քաղաքացիական ֆորում, որին
ճամբարակցիները մասնակցեցին մեծ ոգեւորությամբ: Հիշեցնենք, որ "Քաղաքացիական
հասարակության ինստիտուտ", "Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն" հ/կ-ների,
"Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի" հայկական կոմիտեի եւ "Համագործակցություն
հանուն ժողովրդավարության" միության հետ Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում
իրականացվում է "Քաղաքացիական հասարակության ցանց" ծրագիրը: Այն բաղկացած է չորս
փուլից, որի ընթացքում կկազմակերպվեն քաղաքացիական խորհրդատվություն եւ մոնիտորինգի
դասընթացներ, հրապարակային միջոցառումներ եւ այլն: Այս հ/կ-ների նախաձեռնությամբ
Հայաստանի երկու մարզերից ընտրվել է չորսական համայնք: Ծրագրի պատասխանատուները
կարծում են, որ հենց այդ սահմանամերձ վայրերում են կուտակված խնդիրները, եւ մարդիկ
չգիտեն դրանց լուծման ճիշտ տարբերակները:


http://www.hra.am/arm/?page=issue&id=15222

Կոռուպցիան ամենուր է

08 Հուլիս 2005

Հուլիսի 7-8-ը Երեւան հյուրանոցում "Ոչ կոռուպցիային. տեղական ինքնակառավարման
մարմինների քաղաքական վերահսկողություն" ծրագրի շրջանակներում կազմակերպվել է "Լեհաստանի
փորձը կոռուպցիայի դեմ պայքարում" թեմայով սեմինար: Սեմինարի ընթացքում քննարկվել
են այն տեսակ հարցեր, ինչպիսիք են տեղական ինքնակառավարման համակարգը Լեհաստանում,
կոռուպցիայի ընկալումը Լեհաստանում եւ Հայաստանում եւ այլն:


http://www.hra.am/arm/?page=issue&id=15209



http://www.hra.am/arm/?page=issue&id=15221

Վենետիկի հանձնաժողովին ուղարկվեց ՀՀ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը


07 Հուլիս 2005

Հուլիսի 7-ին երեկոյան Վենետիկի հանձնաժողովին ուղարկվեց ՀՀ Սահմանադրական
բարեփոխումների նախագիծը, որում բոլոր փոփոխություններն արվել են, ըստ Աժ
փոխնախագահ Տիգրան Թորոսյանի, հուշագրի պայմանավորվածությունների շրջանակում:


http://www.hra.am/arm/?page=issue&id=15225



http://www.hra.am/arm/?page=issue&id=15216



http://www.hra.am/arm/?page=issue&id=14372