ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
“Միջազգային համաներումը” Հայաստանի մասին

Այսօր "Միջազգային hամաներում" կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը: 149 երկրների շարքում կազմակերպությունն անդրադարձել է նաեւ Հայաստանին:
Հայաստանի վերաբերյալ զեկույցում մասնավորապես ասվում է. "Ոստիկանությունը ուժային միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ, ովքեր պահանջում էին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունը: Ընդդիմության բազմաթիվ ակտիվիստներ, այդ թվում` կանայք, ծեծվել են ոստիկանության կողմից: Լրագրողներ, ընդդիմության ներկայացուցիչներ ու մարդու իրավունքների մի պաշտման հարձակման են ենթարկվել անհայտ անձանց կողմից: Չնայած ԵԽ-ում Հայաստանի ստանձնած պարտավորություններին, պարտադիր զինվորական ծառայության հակառակորդները շարունակվել են բանտարկվել":
Այնուհետեւ զեկույցը մանրամասնորեն անդրադարձել է անցյալ տարվա աշնանը ընդդիմադիր պատգամավորների` ԱԺ նիստերի բոյկոտին` նշելով, որ պատգամավորները պահանջում էին անցկացնել վստահության հանրաքվե: Զեկույցում նաեւ անդրադառնում նախորդ տարվա ապրիլի 12-13-ի դեպքերին: Ասվում է, որ ծեծվել են ոչ միայն ցույցերի մասնակիցները, այլեւ ցույցերը լուսաբանող լրագրողները: Նշված է, որ ապրիլի 28-ին ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել` դատապարտելով որտիկանության կողմից ուժի կիրառումը ընդդիմության բողոք-ցույցի ժամանակ:
Զեկույցն անդրադառնում է նաեւ դեպքի առնչությամբ ձերբակալվածներին` նշելով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ Էդգար Առաքելյանի անունները: Զեկույցում նաեւ ասվում է, որ մարդու իրավունքների պաշտպան Միքայել Դանիելյանը անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել մարտի 30-ին:
2004թ վերաբերյալ զեկույցում ասվում է նաեւ, որ տարեվերջին Եհովայի 13 վկաներ դատապարտվել էին ազատազրկման մեկից երկու տարով: Եվս մեկը տուգանվել էր, իսկ 11-ը պայմանականորեն ազատ էին արձակվել:
Զեկույցի ամբողջական տեստը կարելի է գտնել հետևյալ հասցեում`
[url=http://new.csi.am/eng/?page=issue&id=14321 ]www.hra.am/eng/?page=issue&id=14321[/url]
