30 մարտի-5 ապրիլի 2005

Ա1+ Ի ԱԿՑԻԱՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ

[02.04.2005]

Ապրիլի 2-ին սկսվեց ազատ հաճախությունների
ցանկը հրապարակելու եւ բաց, թափանցիկ, հրապարակային մրցույթ կազմակերպելու պահանջով
հրավիրված ակցիան:

Այն սկսվեց երթով, որին մասնակցում էին լրագրողներ, լրագրողական
կազմակերպությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, քաղաքացիներ:

Այգում արդեն սկսվել էր հաճախությունների մրցույթ հրավիրելու պահանջով
ստորագրահավաքը, որը կտեւի 10 օր շարունակ:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1001



http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1008


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1009


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1012


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1013


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1014


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1015


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1007




ՆՐԱՆՔ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԱՆԻ


[01.04.2005]

Սա նարնջագույն չէ, այլ ծիրանագույն է: Իսկ ծիրանագույնը զուտ հայկական խորհրդանիշ
է. այսօր պարզաբանեցին Հայաստանի անկախության համար ազգային նորաստեղծ լիգայի
ներկայացուցիչները՝ ի պատասխան ակնարկի՝ ինչու՞ են վերջիններս կրում նարնջագույն
ժապավեններ:

Ժուռնալիստի տանն այսօր ազդարարվեց նոր լիգայի ստեղծման մասին,որը որոշել է
«միավորել բոլոր նրանց, ում համար Հայաստանի անկախությունը բարձրագույն, գերակա
արժեք ու նպատակ է»: 12 հոգի, ինչպես, օրինակ, քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանն ու
Ստեփան Սաֆարյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ
Զեյնալյանը, մոտ մեկ ամիս առաջ հավաքվել, ժողով էին գումարել եւ հիմնադրել էին այս
լիգան:

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ իրենք հանրության ուշադրությունն են հրավիրելու երկրի
ղեկավար մարմինների ձեռնարկած այն քայլերի եւ գործարքների վրա, որոնք վտանգում են
Հայաստանում օրինականությունն ու ժողովրդավարությունը: Այդպիսի գործարք նրանք
համարում են, օրինակ, բաշխիչ էներգետիկ ցանցերի սեփականաշնորհումը:

«Բայց մենք անցյալի դեմ չենք պայքարում, եւ անցյալը պարզապես պետք է դրդապատճառները
ուսումնասիրելու համար»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Ստեփան Գրիգորյանն էլ հայտարարեց,
որ իրենք հարց լուծող չեն, այլ հարց բարձրացնող: Լիգան նպատակադրվել է
հասարակության մասնակցությունը ակտիվացնել կառավարման գործընթացներին,
հասարակությանը ոտքի հանել:

Ի դեպ, լիգայի անդամագրվելիս պետք է ընդունել հետեւյալ պայմանը. «Անդամներին
արգելվում է լիգայի անունից քարոզչություն իրականացնել հոգուտ այս կամ այն
քաղաքական կուսակցության կամ դրա ղեկավարի»: Հակառակ պարագայում՝ նրան կվտարեն
լիգայից: Լիգայի անդամները իբրեւ անհատներ, այնուհանդերձ, կարող են մասնակցել
ընտրություններին:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1005

ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՆ

[01.04.2005]

«Մեզ համար արդեն գաղտնիք չէ, որ մեր քաղաքում անընդմեջ հատվում են ծառեր,
զբոսայգիներ: Եվ այս ամենը արվում է մեր ժողովրդի աչքի առաջ: Ցավալի մի տեսարան
հայտնաբերեցինք «Հաղթանակ» զբոսայգու մոտ կառուցվող «Golden Palace» հյուրանոցի մոտ:
Հատվել են մայթի սոսիները, որոնք կարող էին ապրել մինչեւ 65 տարի, եւ չգիտես ինչու
հատողների աչքից վրիպել են իսկական հատման ենթակա մի քանի բարդու ծառեր:

Ակնհայտ է, որ սրանք միտումնավոր գործողություններ են, որոնք նպատակ ունեն
ոչնչացնելու այն քիչ մնացած կանաչ տարածքները, որ դեռ զարդարում են մեր քաղաքը: Կոչ
ենք անում Ձեզ կանգնեցնել այս հանցագործ վերաբերմունքը մեր հարազատ քաղաքի
հանդեպ»,-այսպիսի նամակ է մեզ ուղարկել «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա
Ադամյանը: Նամակի վերջում, վկայակոչելով իր ուղարկած լուսանկարները, Սիլվա Ադամյանը
մեզ կոչ է անում ականատես լինել «այդ բարբարոս վերաբերմունքին»:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1006

Հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագրի
մեքենան

[01.04.2005]

Անցած գիշեր ժամը 3.30-ի սահմաններում Գորիսում սեփական տան բակում հրկիզվել է
«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի «Նիվա» մակնիշի
մեքենան: Մեքենան ամբողջովին այրվել է:

«Տեղի ունեցածը համարում ենք վերջին շրջանում «Սյունյաց երկիր» թերթի նկատմամբ
Սյունիքի մարզպետի չսանձվող ահաբեկչական գործողությունների հերթական դրսեւորումը»,
- նշվում է «Սյունյաց երկիր» թերթի՝ ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1010

«Հայաստանցիների մեծամասնությունը չի մասնակցի
սահմանադրական հանրաքվեին»

[04.04.2005]

«Ընտրական համակարգեր» կենտրոնի Vox Populi-հասարակական կարծիքի ուսումնասիրման
կենտրոնի անցկացրած հարցախույզի արդյունքներով, հայաստանցիների ճնշող
մեծամասնությունը մտադիր չէ մասնակցել այս տարի անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների
հանրաքվեին: Հարցումն անցկացվել է ապրիլի 1-3-ը:

Մայրաքաղաքում հարցված 618 քաղաքացիների 36 տոկոսը պատասխանել են, թե չեն
մասնակցելու հանրաքվեին, իսկ 24 տոկոսը՝ «ավելի շուտ» չեն մասնակցի: Հարցվածների
միայն 10 տոկոսն են համոզված, որ մասնակցելու են հանրաքվեին, իսկ 9 տոկոսը՝ «ավելի
շուտ» կմասնակցեն: Հարցին դժվարացել են պատասխանել հարցվածների 21 տոկոսը:

Հարցման արդյունքները համեմատվել են Vox Populi կենտրոնի՝ նույն հարցով 2004
թվականի հոկտեմբերի 6-9-ը անցկացված հետազոտության արդյունքների հետ։ Անցած 6
ամիսների ընթացքում հանրաքվեին մասնակցելու մտադրություն ունեցողների թիվը կրճատվել
է՝ 22-ից նվազելով 19 տոկոսի, իսկ մասնակցելու մտադրություն չունեցողներինը՝ ի
հաշիվ չկողմնորոշվածների, աճել է՝ 46-ից հասնելով 60 տոկոսի։

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխություններին, ապա սրանց բովանդակությանը
հարցվածների մեծամասնությունը ծանոթ չէ: Արդյունքները ցույց են տալիս, որ չնայած
իրազեկների թիվը 8-ից աճել է մինչեւ 11 տոկոս, այն դեռեւս շատ ցածր է։ Իսկ
սահմանադրական փոփոխությունների մասին իրենց տեղեկացված չհամարողների թիվն անցած 6
ամիսների ընթացքում 56-ից հասել է 67 տոկոսի։


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1011