16-22 մարտիի, 2005

ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ «ԱՌԱՎԵԼ ԽՈՑԵԼԻ»

[16.03.2005]

«Լրագրողների պաշտպանության կոմիտե» («Committee to Protect Journalists»)
միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Հարձակումները մամուլի վրա 2004-ին»
զեկույցը, որում առանձին բաժին է

հատկացված Հայաստանին:

Զեկույցի տեքստը ամբողջությամբ`
Attacks on the
Press 2004 - Armenia



http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=990

Արմեն Ավետիսյանը դատապարտվեց պայմանական պատժի

[18.03.2005]

Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը՝ դատավոր
Գայանե Կարախանյանի նախագահությամբ, ուրբաթ օրը «Հայ արիական միաբանություն»
կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանին մեղավոր ճանաչեց ազգային թշնամանք
հարուցելու համար, եւ դատապարտեց 3 տարվա ազատազրկման` 2 տարի պայմանական
հետաձգելով պատժի կիրառումը:

Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը նախատեսում է 3-6 տարվա ազատազրկում:
Սակայն դատարանը հաշվի է առել, որ Արմեն Ավետիսյանը երբեւէ դատված չի եղել, նրա
խնամքի տակ են 3 անչափահաս երեխաներ, ինչպես նաեւ այն, որ նրա համար միջնորդել են
պատգամավորներ Մանուկ Գասպարյանն ու Վիկտոր Դալլաքյանը:

Ավետիսյանը մեղադրվել է «հրապարակայնորեն եւ լրատվության միջոցներն օգտագործելով
հրեա եւ քուրդ ազգերի նկատմամբ ազգային թշնամանք հարուցելու մեջ»:

Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները երկու օր տեւած դատավարությանը ներկա
չէին: Համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ
զրույցում ասել էր, թե դատը «ցուցադրական կլինի, բայց ոչ ժամանակավրեպ»:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=999



http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=991

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԻՆՔՆԱԲՈՒԽ ՑՈՒՅՑԵՐԻՆ

[18.03.2005]

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների § մարդու իրավունքների գրասենյակի §
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագետները հանդիպումներ են ունեցել
Հայաստանի իշխանությունների հետ` Ժողովներ, հանրահավաքներ, երթեր § ցույցեր
անցկացնելու մասին ՀՀ օրենքի մեջ փոփոխությունների շուրջ խորհրդակցելու
նպատակով:Այդ մասին այսօր ծանուցում է ԵԽ երեւանյան գրասենյակը:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=992




Հայաստանը կոռուպացվածության աստիճանով 82-րդ երկիրն է

[18.03.2005]

Transparency International միջազգային կազմակերպության չորեքշաբթի օրը հրապարակած
զեկույցում կոռումպացվածության աստիճանով աշխարհի 146 երկրների ցուցակում Հայաստանը
զբաղեցնում է 82-րդ տեղը:

«Կոռուպցիայի վիճակը աշխարհում 2005 թվականին» վերնագրով տարեկան զեկույցում,
«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանը զբաղեցնում է 90-րդ տեղը,
Վրաստանը 133-րդ տեղում է, նրան հետեւում են Տաջիկիստանը եւ Թուրքմենստանը: Հարեւան
Ադրբեջանը 140-րդն է:

Ըստ Transparency International կազմակերպության, Միացյալ Նահանգները 16-րդ տեղում
է, իսկ նախկին խորհրդային հանրապետություններից կոռումպացիայի ամենացածր մակարդակը
Էստոնիայում է (31-րդ տեղը):


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=996

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ 11 ԱՄԻՍ ԱՆՑ.
Հասարակության իրազեկվածությունն ու պատկերացումները


[21.03.2005]

«Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոն» հասարակական կազմակերպությունը


2005 թ. հունվարի 25-ից 29-ը անց է կացրել հեռախոսային հարցում:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=993

ՈՉ ԵՐԵՎԱՆՑԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

[22.03.2005]

Մի քանի տարի անց, երբ ուզենք պատմել, որ Երեւանը առնվազն երկու երկու դարի
պատմություն ունի, պարզապես չենք կարողանալու: Երեւանը կորցնում է իր միջավայրը, բուն
երեւանյան տրամադրությունը՝ այս մտավախությամբ Բյուզանդի 11 հասցեում մի խումբ
երեւանցիներ, Կոնդի պահպանության քաղաքացիական նախաձեռնությունը եւ լուսանկարիչ
Հայկ Բիանջյանը կազմակերպել էին «SOS-փրկենք Երեւանը» ակցիա-ցուցահանդես:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=998



http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=995

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՆՈՐ ՕՋԱ՞Խ

[22.03.2005]

Այսուհետ հատուկ հանձնաժողովն է որոշելու, թե որտեղ եւ ինչ պայմաններում պետք է իր
ազատազրկումը կրի դատապարտյալը: «Քանի որ քրեակատարողական հիմնարկների
աշխատակիցները շփվում են բանտարկյալների հետ, նրանք ավելի լավ կիմանան, թե ինչպիսի
ռեժիմները ճիշտ կլինեն բանտարկյալի համար»,-այսօր մեկնարկած երկօրյա փորձագիտական
հանդիպման ժամանակ ասաց ԵԽ իրավական հարցերով թիվ 1 գլխավոր տնօրինության Քրեական
հարցերի վարչության քրեական արդարադատության բաժնի աշխատակից Լուլյետա Կասան:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=997