ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2-8 փետրվարի 2005
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ WEB-ԿԱՅՔ
[02.02.2005]
ՀՀ ոստիկանությունը շուտով կունենա իր ինտերնետային կայքը, այսօր տեղեկացրեց ՀՀ
ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ
Շիրինյանը: «Սայթը պատրաստվում ա, մշակման փուլում ա»,-մասնավորեցրեց պարոն
Շիրինյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ կայքի բացումը կլինի ապրիլին, «Ոստիկանության
օրվա մոտերքը»: Ինչպես պարզվեց, կայքի մեջ կտեղակայվեն ոստիկանության պատմությունը,
ամփոփագրերը, քաղաքացիների նամակներ
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=966
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ
ՄԻՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
[03.02.2005]
2005 թվականի հունվարի 20-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ հայտարարվել է Հանրային
հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու մրցույթ:
Փետրվարի 1-ին ավարտվել է փաստաթղթերի ներկայացման ժամկետը: Մենք հայտարարությամբ
հանդես չեկանք թեկնածուների առաջադրման շրջանում, որպեսզի չմիջամտեինք այդ
գործընթացին: Այժմ անհրաժեշտ ենք համարում մեկ անգամ եւս արտահայտել մեր
վերաբերմունքը հեռարձակումը կարգավորող մարմինների ձեւավորման մեխանիզմների
վերաբերյալ:
Մենք հայտարարում ենք, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքն ու նրա
կիրառման պրակտիկան, մասնավորապես ներկա մրցույթը, չեն համապատասխանում պետական
հեռարձակումը հանրայինի վերակազմավորելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի առջեւ
Հայաստանի ստանձնած պարտավորությանը եւ միջազգային չափանիշներին:
2003 թվականի դեկտեմբերի 3-ին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում
կատարված փոփոխությունները, ըստ որոնց Հանրային հեռուստառադոընկերության խորհրդում
(նաեւ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովում) թափուր տեղերը
լրացվում են մրցութային կարգով, իբր բխել են ԵԽ փորձագետների պահանջից: Սակայն դեռ
այն ժամանակ մենք, համադրելով փորձագետների առաջարկություններն ու կատարված փոփոխությունները,
նշել ենք, որ վերջիններս ոչ մի կերպ չեն համապատասխանում կարգավորող մարմինների
ձեւավորման առավել թափանցիկություն ապահովելու առաջարկությունների նպատակներին եւ
էությանը: Մասնավորապես, օրենքը չի նախատեսում մրցութային հանձնաժողովի ձեւավորման
կարգ՝ ամբողջ գործընթացը թողնելով հանրապետության նախագահի հայեցողությանը: Եթե
նախկինում պետության ղեկավարը անմիջականորեն էր նշանակում խորհրդի անդամներին, ապա
այժմ նշանակում է իր իսկ կազմավորած մրցութային հանձնաժողովի որոշած հաղթողների
թվից:
Մենք օրենքի փոփոխություններն ու դրանց հիման վրա հայտարարված մրցույթը գնահատում ենք
իբրեւ ժողովրդավարական գործընթացների իմիտացիա եւ շարունակելու ենք պնդել իրական
բարեփոխումների անհրաժեշտությունը:
Երեւանի մամուլի ակումբ
Հայաստանի Ժուռնալիստների միություն
Հայաստանի «Ինտերնյուս» ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
3.02.2005
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=968
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԿԶԵԿՈՒՑԻ
[04.02.2005]
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը նախապատրաստում է նախորդ տարվա
ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար
ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=967
Գրիշա Վիրաբյանը հաղթեց
[05.02.2005]
Քրգործերով վճռաբեկ դատարանը երեկ կրկին ստիպված էր անդրադառնալ Գրիշա Վիրաբյանի գործին:
Հիշեցնենք, որ ՀԺԿ անդամին 2004-ի ապրիլի 23-ին` միտինգների եռուն շրջանում տարել էին
Արտաշատի ոստիկանություն եւ այնպես էին ծեծի ենթարկել, որ նա հայտնվել էր
հիվանդանոցում: Բժիշկները նրա կյանքը փրկելու համար ստիպված էին եղել շտապ
վիրահատել նրան եւ հեռացնել ծեծից վնասված ամորձին: Սակայն ոստիկանները չէին
բավարարվել մարդուն խեղանդամ դարձնելով` նրա նկատմամբ քրօրի 316 հոդվածով
(իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) քրեական գործ էին
հարուցել, քանի որ նա, դիմելով ինքնապաշտպանության, հարվածել էր իրեն ծեծողներից
մեկին` քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովիկ Մովսիսյանին: Մի քանի ամսվա
քննությունից հետո, միջազգային կազմակերպությունների ճնշման ներքո, դատախազությունը
կարճեց Վիրաբյանի նկատմամբ հարուցված քրեական գործը` պատճառաբանելով, որ
հանցագործություն կատարելու ընթացքում Վիրաբյանի առողջությանը եւս պատճառվել է
միջին ծանրության վնաս եւ «փաստորեն զրկանքներ կրելով նա քավել է իր մեղքը»:
Գ.Վիրաբյանը նախ դատարանում բողոքարկեց իր նկատմամբ բռնություն գործադրած անձանց
չպատժելու որոշումը` դատական երեք ատյանները մերժեցին քրեական գործ հարուցել
գազանաբարո ոստիկանների նկատմամբ: Ապա Վիրաբյանը բողոքարկեց իր նկատմամբ քրգործը
կարճելու հիմքը` պահանջելով այն կարճել հանցակազմի բացակայության, այլ ոչ թե «մեղքը
քավելու» հիմքով: Առաջին ատյանը եւ վերաքննիչ դատարանը (Արշակ Խաչատրյանի
նախագահությամբ) մերժել էին նրա պահանջը. երեկ հերթը վճռաբեկինն էր: Ի զարմանս մեզ,
վճռաբեկ դատարանը բեկանեց վերաքննիչի որոշումը, բավարարեց Գ.Վիրաբյանի բողոքը եւ գործը
ուղարկեց նորից քննելու: Պատճառաբանությունն այն էր, որ վերաքննիչը մարդու պահանջը
մերժելիս ոչ մի հիմք չի նշել` մինչդեռ նա պարտավոր է բացատրել մերժման հիմքը:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=970
