ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
26 հունվարի - 1 փետրվարի 2005
Երեւանի անօթեւան մարդկանց նվիրված լուսանկարների
ցուցահանդես
[25.01.2005]
«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է Ձեզ հունվարի
27-ին, ժամը 16.00-ին ներկա գտնվելու լուսանկարիչ Օնիկ Գրիգորյանի` Երեւանի
անօթեւան մարդկանց նվիրված լուսանկարների ցուցահանդեսին եւ «Երկիր մեդիա»
հեռուստաընկերության ու «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության համատեղ պատրաստած
տեսաֆիլմի ցուցադրությանը:
Ցուցադրությունից հետո տեղի կունենա քննարկում: Ակցիայի ընթացքում նաեւ կկայանա
Օնիկ Գրիգորյանի գրքի շնորհանդեսը, որը հրատարակել է Կոմիտաս Ինստիտուտը (Փրինստոն
եւ Լոնդոն)։
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=963
Օրերս ձերբակալված «Հայ արիների» միաբանության առաջնորդը հացադուլ է
հայտարարել
[28.01.2005]
Օրերս ձերբակալված «Հայ արիների» միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը հացադուլ
է հայտարարել:
Ինչպես ԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցին հաղորդեցին Արմեն Ավետիսյանի իրավունքների պաշտպանության
կոմիտեում, հացադուլի պատճառ է հանդիսացել այն փաստը, որ կուսակցության առաջնորդին
տեղավորել են քրեական հանցագործների հետ միեւնույն բանտախցում, որոնք իրեն
բռնության են ենթարկում: Աղբյուրի համաձայն, ներկայումս Արմեն Ավետիսյանի փաստաբանը
եւ օմբուդսմենի աշխատակազմի աշխատակիցը գտնվում են մեկուսարանում`հանգամանքները
պարզելու նպատակով:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=965
Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել ազատ արձակել Արմեն Ավետիսյանին
[31.01.2005]
Լարիսա Ալավերդյանը եւ երկու ընդդիմադիր պատգամավորներ` Վիկտոր Դալլաքյանը եւ
Մանուկ Գասպարյանը, կոչ արեցին ազատ արձակել «Հայ արիների» միաբանության
առաջնորդին:
http://new.csi.am/eng/index1.php?goto=news&id=1899
