ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
12-18 հունվարի 2005
Այսօր հայ խաղաղապահները մեկնում են Իրաք
[18.01.2005]
Այսօր հայ խաղաղապահները մեկնում են Իրաք: Ինչպես օդանավակայանում ճանապարհման
արարողությանը հաղորդել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ
պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, Իրաք է մեկնում
46 խաղաղապահներից կազմված զորակազմ՝ 10 սակրավոր, 30 վարորդ եւ 3 բժիշկ /թերապեւտ,
սրտաբան, հոգեբույժ/, ինչպես նաեւ դասակի հրամանատար, կապի սպա եւ ընդհանուր
հրամանատարը՝ կապիտան Գարուշ Ավետիսյանը:
Նրա խոսքով, սկզբում հայ խաղաղապահները կժամանեն Էլ-Քուվեյթ, երկու շաբաթ անց
կտեղափոխվեն Իրաք՝ Քերբելա, Ալ-Իլլա բնակավայրերը: Զորակազմը կտեղաբաշխվի լեհական
խաղաղապահ դիվիզիայի կազմում: Կպահպանվի խաղաղապահների 74 հազար դրամ ամենամսյա
աշխատավարձը, իսկ Իրաքում արդեն նրանք կստանան ամսական 1000 ԱՄՆ դոլար:
Խաղաղապահների պահման ծասերի մի մասը դրված է հայկական կողմի վրա, իսկ ծախսերի մեծ
մասը կիրականացնի ամերիկյան կողմը: Խաղաղապահների Իրաքում գտնվելու ժամկետը կես
տարի է՝ հետագա ռոտացիայով: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ
պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն
Էվանսը:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=959
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=958
