ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
15-21 դեկտեմբերի, 2004թ.
Մարդասիրական իրավունքի գործնական բառարանի
շնորհանդեսը Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում
(հունիս-դեկտեմբեր 2004թ.)
[17.12.2004]
1999թ.-ին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հրատարակել է
մարդասիրական իրավունքի գործնական բառարանը: Բառարանը, որը նախապես լույս էր տեսել
ֆրանսերեն լեզվով, հետագայում թարգմանվեց անգլերեն, իսպաներեն, թուրքերեն,
պորտուգալերեն եւ ռուսերեն: Արաբերեն տարբերակի հրատարակումը սպասվում է 2005թ.-ին:
Ռուսերեն տարբերակը լույս է տեսել 4000 տպաքանակով` մասնավորապես շվեյցարական եւ
շվեդական կառավարությունների, Եվրոպայի Խորհրդի եւ «Ինտերնյուս» կազմակերպության
աջակցությամբ: Այն նախատեսված է ԱՊՀ բոլոր երկրների համար:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=957
Հայաստանի «Եհովայի վկաներ» աղանդի 10 անդամ այլընտրանքային ծառայության են
անցել
[20.12.2004]
Աշնանային զորահավաքի ընթացքում Հայաստանում «Եհովայի վկաներ» աղանդի 10 անդամ
անցել է այլընտրանքային ծառայության՝ որպես սանիտարներ: Այդ մասին ԱՐՄԻՆՖՈ-ի
թղթակցին հաղորդեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության
հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Խաչատրյանը: Նրա խոսքերով,
7«այլընտրանքային ծառայող» իրենց ծառայությունը կկրեն Վարդենիսի տուն-ինտերնատ
ծերանոցում, 1-ը՝ Նորքի տուն-ինտերնատ ծերանոցում, 2-ը՝ «Հաղթանակ» թիվ 1
տուն-ինտերնատ ծերանոցում: Բացի այդ, եւս 10 երիտասարդ այլընտրանքային ծառայության
կանցնեն գարնանային զորակոչի ընթացքում: Ընդհանուր առմամբ, այլընտրանքային
ծառայություն անցնելու ցանկություն հայտնել է «Եհովայի վկաներ» աղանդի 20 անդամ,
որոնք չեն դատապարտվել զինվորական ծառայությունից խուսափելու համար: Նշենք, որ
ընթացիկ տարվա սեպտեմբերի դրությամբ Հայաստանի բանտերում եւ մեկուսարաններում
գտնվում է «Եհովայի վկաներ» աղանդի 21 ներկայացուցիչ, որոնք հրաժարվել են
զինվորական ծառայությունից:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=952
70%-Ը ԴԵՄ Է ԻՐԱՔ ԶՈՐԱԽՈՒՄԲ ՈՒՂԱՐԿԵԼՈՒՆ
[21.12.2004]
Համաձա՞յն եք, որ Հայաստանը 50 հոգիանոց խումբ ուղարկի` Իրաքի վերականգման
աշխատանքներին մասնակցելու համար: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների
հայկական կենտրոնի անցկացրած հարցման մասնակից 100 փորձագետների 24%-ը պատասխանել
է` այո, 67%-ը` ոչ, 9%-ը դժվարացել է պատասխանել:
Իսկ հանրային հարցման 2002 մասնակիցների 70,5%-ը պատասխանել է ` ոչ: Ընդամենը 15,6
%-ն է պատասխանել` այո: 13,9%-ը դժվարացել է պատասխանել:
9,9%-ը դեմ է եղել նույնիսկ այն հիմնավորումով, որ «Ղարաբաղյան հիմնախնդրի
կարգավորման ժամանակ ԱՄՆ-ի աջակցությունը կունենանք»:
Հարցման մասնակից փորձագետների եւ քաղաքացիների մեծամասնությունը «էական «դեմ»
փաստարկ չի ունեցել»:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=953
Հայաստանի կրթական արդի համակարգը անմխիթար է
[21.12.2004]
«Հայաստանի կրթական արդի համակարգը անմխիթար է»,- այսպես է գնահատել ՌԱՀՀԿ-ի
անցկացրած հարցման մասնակից փորձագետների 81 տոկոսը եւ քաղաքացիների 47 տոկոսը:
Այսօր կենտրոնում ներկայացվեցին «ՀՀ քաղաքական օրակարգի հրատապ խնդիրները եւ
հանրային կարծիքը» թեմայով փորձագիտական եւ հանրային հարցումների արդյունքները:
Դրան մասնակցել է 100 փորձագետ եւ 2002 հարցվող Երեւանից եւ ՀՀ բոլոր մարզերից:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=954
Մարդու իրավունքները ու
բնապահպանությունը
[10.12.2004]
11 լրագրողներ Հայաստանի տարբեր մարզերից մրցանակների առժանացան ԵԱՀԿ երեւանյան
գրասենյակի կողմից հայտարարվաց բնապահպանական ոլորտին վերաբերող հոդվածների
մրցույթի արդյունքում:
http://new.csi.am/eng/index1.php?goto=news&id=1880
