8-14 դեկտեմբերի, 2004թ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է ՀՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

[08.12.2004]

Վերջերս ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի ԶԼՄ-ները ձգտում են սրել hարաբերությունները
Ադրբեջանի մարդու իրավունքների լիազոր ներկայացուցչի § Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպանի միջ§:

Բացառություն չդարձավ նա§ վերջին միջոցառումը` ԱՊՀ § Եվրոպայի Օմբուդսմենների Բեռլինում
անցկացված համաժողովը: Հայաստանի Օմբուդսմենի դեմ տարած «հաղթանակների» մասին
տեղեկատվությունը, որն, իբր, չէր կարողացել հերքել իր երկրի դեմ բերված փաստերը,
նախանձելի օպերատիվությամբ տպագրվեց Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալության
ինտերնետ կայքում:

Մինչդեռ Եվրոպայի խորհրդի մամլո ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում
է, որ հանդիպման արդյունքում ընդունվել է միայն մեկ փաստաթուղթ` Բեռլինյան
հռչակագիրը, որտեղ խոսք անգամ չկա § չէր էլ կարող լիներ Ադրբեջանի Օմբուդսմենի
«առաջարկությունների § պահանջների ընդունման» մասին, առավել §ս՝ Ղարաբաղյան
հիմնախնդրին վերաբերվող:

Բաքվում նաեւ անցկացվեց ԱՊՀ § Եվրոպայի երկրների Օմբուդսմենների միջազգային
համաժողով, որին մասնակցելու հրավեր Հայաստանի Օմբուդսմենը այդպես էլ չստացավ:

Այս պայմաններում ՀՀ Օմբուդսմենը հարկ է համարում հստակ § որոշակի հայտարարել, որ
միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԽ անդամ երկրների § միջազգային
կազմակերպությունների, ակամա մասնակից են դառնում Ադրբեջանի ԶԼՄ-ների սկսած անարժան
խաղին: Դա մեզ ստիպում է հարց բարձրացնել տարածաշրջանում իրական § էֆեկտիվ
աշխատանքի մթնոլորտ ստեղծելու մասին:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=947




Սահմանադրական դատարանը «կանաչ լույս» է տալիս Իրաքում հայ զինվորականների
տեղակայմանը

[08.12.2004]

Հայաստանի Սահմանադրական դատարանը չորեքշաբթի օրը որոշեց, որ «Իրաքի կայունացման
ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման հարցերի կարգավորման մասին»
փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են
Հայաստանի Սահմանադրությանը:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=948

«Հայաստանում առայժմ բացակայում են կոռուպցիայի դեմ
արդյունավետ պայքարելու առաջնահերթ նախապայմանները»

[09.12.2004]

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»
միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տարածած հայտարարության մեջ
նշվում է, թե Հայաստանում դեռեւս բացակայում են կոռուպցիայի դեմ արդյունավետ
պայքարելու առաջնահերթ նախապայմանները, այն է` իշխանությունների կողմից «իրական
քաղաքական կամքի դրսեւորումը եւ հասարակության ակտիվ մասնակցությունը»:

«Հանրապետության քաղաքական եւ տնտեսական բոլոր ոլորտները թափանցած կոռուպցիան
հանգեցնում է ազգի բարոյականության անկմանը, քայքայում պետականության հիմքերը եւ երկիրը
խոցելի դարձնում արդի աշխարհաքաղաքական մարտահրավերների դեմ հանդիման», -
նախազգուշացվում է հայտարարության մեջ:

«Վերջին տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Հակակոռուպցիոն
ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագիր: Հայաստանը միացել է
GRECO-ին (Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբին) եւ OECD-ի (Եվրոպայի տնտեսական
համագործակցության եւ զարգացման կազմակերպության) հակակոռուպցիոն
նախաձեռնություններին», - արձանագրում է հայտարարությունը` դրական գնահատելով նաեւ
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի, Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման
մոնիտորինգի հանձնաժողովի, ՀՀ գլխավոր դատախազության կազմում Կոռուպցիայի դեմ
պայքարի բաժնի ստեղծումը:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչները նաեւ կոչ են արել Հայաստանին միանալ
Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=949

Տեղեկատվության Ազատության մրցանակաբաշխություն


[13.12.2004]

Դեկտեմբերի 10 Տեղեկատվության Ազատության Քաղաքացիական
Նախաձեռնությունը, որը միավորում է Տեղեկատվության ազատության կենտրոնը,
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը եւ Տեղեկատվական իրավունքի ինստիտուտը,
հրապարակեց Տեղեկատվության Ազատության մրցանակաբաշխության մրցույթի արդյունքները:




http://new.csi.am/eng/index1.php?goto=news&id=1878