ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
6-12 հոկտեմբերի, 2004թ.
ԼՐԱԳՐՈՂ ԾԵԾԵԼԸ ՏՈՒԳԱՆՔԻՑ ԱՃԵՑ ՄԻՆՉԵՒ 6 ԱՄՍՎԱ
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
[11.10.2004]
Հոկտեմբերի 11-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը 6 ամսվա ազատազրկման
դատապարտեց լրագրողներ Աննա Իսրայելյանի եւ Մխիթար Խաչատրյանի գործով ամբաստանյալ
Գագիկ Ստեփանյանին:
Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում էր օգոստոսի 24-ին Ծաղկաձորի Գրողների հանգստյան
տանն այս մարդը բռնությամբ, հայհոյանքներով եւ խուլիգանական այլ դրսեւորումներով
«Ֆոտոլուր» գործակալության աշխատակից Մխիթար Խաչատրյանից խլել էր ֆոտոխցիկի
հիշողության չիպը, վիրավորել էր «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանին:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=905
Ծրագրվող Սահմանադրական փոփոխությունների նկատմամբ ՀՀ
քաղաքացիների վերաբերմունքը
[11.10.2004]
«Ընտրական համակարգեր կենտրոնի» Vox Populi-հասարակական կարծիքի ուսումնասիրման
կենտրոնն իրականացրել է հետազոտություն Երեւան քաղաքի բնակիչների շրջանում՝
պարզելու համար, թե որքանո՞վ են մեր քաղաքացիներն իրազեկված սահմանադրական
փոփոխությունների ներկայիս նախաձեռնությունը, արդիակա՞ն է արդյոք այս
նախաձեռնությունը հասարակության համար, ընտրելու իրավունք ունեցող մեր քաղաքացիների
ո՞ր հատվածն է պատրաստակամ մասնակցել հանրաքվեի քվեարկությանը։
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=906
Ընդդիմադիր եվ իշխանամետ պատվիրակները պայմանավորվել
էին միասնաբար հանդես գալ
[08.10.2004]
Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ
Պետրոսյանը դրական գնահատելով Եվրախորհդրի խորհրդարանական հանձնաժողովում Հայաստանի
վերաբերյալ ընդունված վերջին բանաձեվը, ասաց, թե ամենակարեւորն այն է, որ
պատվիրարկության անդամները վերջին հաշվով կարողացան իրար հետ լեզու գտնել եվ
Հայաստանը ներկայացնել միասնաբար:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=904
Հայաստանում գրանցվել են Եհովայի վկաները
[12.10.2004]
Հոկտեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարությունը գրանցեց «Եհովայի վկաներ»
կրոնական կազմակերպությանը:
http://new.csi.am/eng/index1.php?goto=news&id=1836
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
[08.10.2004]
Հայաստանի տասներեքամյա անկախության եւ ինքնիշխանության գործնական դրսեւորումների
թեմային առնչվող երկրորդ ուսումնասիրությունը հանրապետության 1526 քաղաքացիների եւ
շուրջ 50 փորձագետների հավաքական կարծիքների վրա էր կառուցել Ռազմավարական եւ
ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ): Հիշյալ զույգ խմբում
անցկացված սոցհարցումների արդյունքներն էլ ամփոփեցին այսօր հրավիրված
սեմինար-քննարկման մասնակիցները՝ եւս մեկ անգամ շեշտադրելով անկախության բերած
լույսն ու ստվերը:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=912
