22-28 սեպտեմբերի, 2004թ.

Հայաստանի ՀԿ-ները դեմ են Հայաստանից Իրաք զորք
ուղարկելուն

[ 24.09.2004 ]

Սեպտեմբերի 24-ին Կանանց Հանրապետական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կանանց
եւ բնապահպանական հարցերով զբաղվող ՀԿ-ների կլոր սեղանը` նվիրված Հայաստանից Իրաք
հատուկ ջոկատ ուղարկելու հարցին:

Կլոր սեղանին մասնակցող մոտ 15 ՀԿ-ների ներկայացուցիչները իրենց խորը
մտահոգությունը հայտնեցին այդ փաստի վերաբերյալ:

Միջոցառման մասնակիցները դիմում ուղղեցին Ազգային ժողովին, որի նախնական տարբերակը
կարելի է գտնել հետեւյալ հասցեում.


http://www.hra.am/arm/index1.php?goto=guest&id=49

Սափրած գլխով երիտասարդը ինքնակամ ներկայացել է
ոստիկանություն


[22.09.2004]

Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելեց Վրեժ Օսիպյանը , որի լուսանկարը սեպտեմբերի
15-ին տպագրվել էր «Առավոտ» օրաթերթում: Աշոտ Մանուչարյանը ճանաչել է նրան` որպես
իր վրա հարձակվողներից մեկը:

Վ. Օսիպյանը ասաց, որ ինքն Մոսկվայում էր: Մեկ օր առաջ իրեն զանգել եւ ասել են թե
իր նկարը տպագրել են թերթում: Ինքն անմիջապես ինքնաթիռ է նստել, գիշերը եկել Երեւան
ու միանգամից` «Առավոտի» խմբագրություն:

Վ.Օսիպյանն ասաց, որ չի ճանաչում Աշոտ Մանուչարյանին եւ ապրիլի 22-ի դեպքի հետ որեւէ
առնչություն չունի:

Այդ զրույցից մի հատված կարելի է գտնել հետեւյալ հասցեում.


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=895


Ոստիկանությունից փոխանցեցին, որ Վերժ Օսիպյանն ինքնակամ ներկայացել է
ոստիկանություն


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=896

«ՕԼԻԳԱՐԽԻԿ» ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂԻՆ


[22.09.2004]

Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը Կոտայքի մարզի
առաջին ատյանի դատարան է ուղարկել «Առավոտ» օրաթերթի թղթակից Աննա Իսրայելյանի ու «Ֆոտոլուրի»
լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանի նկատմամբ իրագործված բռնության փաստով հարուցված
քրեական գործը:

Սակայն մինչ այժմ գործը դատարան չի հասել: Ասել է, թե` կորել է: Այս մասին
ահազանգեցին «Իրավունքն» ու «Նոյան տապանը», այսօր էլ «Ազատության» թղթակիցն էր փորձել
պարզել կորած քրեական գործի ճակատագիրը:

Ոչինչ չի պարզվել. դատախազությունից դուրս է եկել, իսկ դատարան չի հասել:

Գործով, կարելի է ասել, տուժող Աննա Իսրայելյանի համար բոլորովին անակնկալ չէր
դեպքերի այսպիսի զարգացումը: «Ուղղակի ամեն անգամ հիանում եմ հայրենի
արդարադատությամբ ու օլիգարխների հնարամտությամբ, թե ինչ նորանոր հնարքներ են
մտածում իրենց թիկնապահներին պատասխանատվությունից զերծ պահելու եւ ազատելու
համար»,-ասաց Աննա Իսրայելյանը:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=894

Միջազգային չափանիշներով առաջընթաց Հայաստանում չի
գրանցվել

[24.09.2004]

«Ֆրիդըմ Հաուսի» էլեկտրոնային էջում զետեղված տարեկան զեկույցում ամեն մի երկրի
զեկույցի կողքին սլաքով հստակորեն նշված է՝ այդ պետությունը առաջընթաց ապրել է, թե՝
ոչ: Եթե առաջընթաց կա, սլաքը նայում է վերեւ: Այս տարի` Հայաստանի զեկույցի կողքին
սլաքը ուղղված է դեպի ներքեւ:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=897


Զեկույցի տեքստը անգլերեն լեզվով կարելի է գտնել

http://www.freedomhouse.org/research/freeworld/2004/countryratings/armenia.htm

հասցեում:

Համաշխարհային Տեղեկացված լինելու իրավունքի օր

[28.09.2004]

Սեպտեմբերի 28-ին նշվում է համաշխարհային Տեղեկացված լինելու իրավունքի օրը:

Այդ օրը նշվում է այն փաստը, որ մարդիկ իրավունք ունեն կառավարությունից
տեղեկատվություն ստանալ այն հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են նրանց կյանքի
հետ: 50-ից ավելին երկրներ ունեն տեղեկատվության ազատությանը վրաբերող
օրենսդրություն, որը թափանցիկ է դարձնում հասարակության համար կառավարության գործունեությունը:



http://new.csi.am/eng/index1.php?goto=news&id=1825

ԵԱՀԿ գրասենյակը անց է կացրել կոնֆերանս Հայաստանում
ԶԼՄ-ների դերը կոռուպցիայի հաղթահարման գործում թեմայով

[28.09.2004]

Երկօրյա միջոցառմանը մասնակցեցիմ 30-ից ավելի լրագրող: Ազգային ժողովի, Նախագահի
գրասենյակի, գլխավոր Դատախազության, ՀԿ-նեի ներկայացուցիչների հետ համատեղ
քննարկվեցին կոռուպցիայի հաղթահարման եղանակները, ինչպես նաեւ իշխանությունների հետ
համագործակցության եղանակները Հայաստանում:


http://new.csi.am/eng/index1.php?goto=news&id=1827