ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
8-14 Սեպտեմբերի, 2004թ.
ՆԱՏՕ-ն չեղյալ է հայտարարում զորավարժությունները
Արդբեջանում
[13.09.2004]
Ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների մերժմանը մուտքի արտոնագրեր տրամադրել
ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու համար Բաքու մեկնող հայ զինվորականներին,
ՆԱՏՕ-ի ղեկավարությունը չեղյալ է հայտարարել Արդբեջանում ծրագրված
զորավարժությունները:
ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվելիք
«Լավագույն համատեղ ջանք 2004» զորավարժությունները չեղյալ հայտարարելու որոշումը
ընդունել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գերագույն գլխավոր
հրամանատար, ամերիկյան գեներալ Ջեյմս Ջոնսը: Պատճառը 5 հայ սպաներին մուտքի
արտոնագրի մերժումն է Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանության կողմից:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=888
ՀԿ-ները հանդես են եկել հայտարարությամբ Բեսլանի
ողբերգության վերաբերյալ
[ 08.09.2004 ]
Մի խումբ ռուս եւ միջազգային իրավապաշտպան հասարակական
կազմակերպություններ խիստ դատապարտեցին հարյուրավոր երեխաների, ծնողների եւ
ուսուցիչների սպանությունը Բեսլան քաղաքի դպրոցում:
Հայտարարությունը ամբողջությամբ կարելի է գտնել
http://new.csi.am/eng/index1.php?goto=guest&id=59
հասցեում:
