ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում նախնական կալանքի հիմնախնդիրներին նվիրված կլոր սեղան
2004 թ հուլիսի 9-ին Ամերիկյան համալսարանի բիզնես
կենտրոնում տեղի կունենա Հայաստանում նախնական կալանքի հիմնախնդիրներին
նվիրված կլոր սեղանը: Այն կազմակերպում է Քաղաքացիական հասարակության
ինստիտուտ հասարակական կազմակերպությունը:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն ՔՀԻ-ի կողմից իրականացված «Նախնական կալանքի
հիմնախնդիրները Հայաստանում» եւ «ՀՀ քրեակատարողական հիմնարկներում
կալանավորվածներին պահելու պայմանների եւ աշխատակազմի աշխատանքային պայմանների
մոնիտորինգ» ծրագրերի արդյունքները: Կներկայացվի Քրեական դատավարության օրենսգրքում
առաջարկվող փոփոխությունների փաթեթը:
Տեղի կունենա «Կալանավորված անձանց իրավունքները Հայաստանում», «Ձերբակալված անձնաց
իրավունքները Հայաստանում» գրքույկների, «Կալանավորված անձանց իրավունքները
Հայաստանում» ուղեցույցի, «Նախնական կալանքի հիմնախնդիրները» ժողովածուի
շնրոհանդեսը:
Կլոր սեղան քննարկմանը հրավիրված են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ Արդարադատության
նախարարը, ՀՀ Գլխավոր դատախազը, ՀՀ Ոստիկանության պետը, ՀՀ Վճռաբեկ դատարանի
նախագահը, դատավորներ, փաստաբաններ, միջազգային եւ հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ծանոթացեք կլոր սեղանի
օրակարգին:
