9-15 հունիսի, 2004թ

1. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ



    - ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԷՋ ՆՎԻՐՎԱԾ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ստեղծել է համացանցային էջ նվիրված
Հայաստանի քաղբանտարկյալներին: Էջի հասցեն է՝

http://hra.am/polpris/arm

    - ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԱԾ ՈՉ ԲՈԼՈՐ
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ

[15.06.2004]

«Ազատություն քաղբակտարկյալներին» կոչերով այսօր կրկին ՀՀ գլխավոր դատախազության
մոտ էին հավաքվել տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:



Մինչեւ այսօր ակցիայի մասնակիցները հավաքել են շուրջ 9.000 ստորագրություն: Այսօր
հավաքված ստորագրությունների թիվը հասավ 460-ի: Ակցիայի մեկնարկից մի քանի շաբաթ
հետո էլ, ներկայումս կան մարդիկ, որոնք հետաքրքրվում են ակցիայով, սակայն երբ հերթը
հասնում է փաստաթուղթը ստորագրելու, նրանք հրաժարվում են փաստաթղթի տակ գրել իրենց
անուն-ազգանունը:

Թեեւ ակցիայի կազմակերպիչների նպատակը շատ մարդ հավաքելը չէ, սակայն այսօր ակցիային
բավականին շատ մարդ կար:

Ի դեպ, վաղը Արմավիրում կայանալու է Լավրենտի Կիրակոսյանի դատը: Հիշեցնենք, որ նա
ձերբակալվել է ապրիլի 10- ին Ազատության հրապարակում կազմակերպված նստացույցի
ժամանակ: Նրան ծեծել են, նստացրել մեքենան եւ տարել:

Սակայն այդքանով ընդդիմադիր ակտիվիստի ոդիսականը չի ավարտվել: Լավրենտի
Կիրակոսյանին զազրախոսելու պատճառաբանությամբ ենթարկել են 10- օրյա կալանքի, հետո
նրան ազատ են արձակել, սակայն նրա բնակարանը երկու անգամ խուզարկելուց հետո
«իրավապահները» վերջապես գտել են իրենց հետաքրքրող մի բան՝ թմրանյութ: Դրանից հետո
Լավրենի Կիրակոսյանին նորից ձերբակալել:

Ի դեպ, ձերբակալված քաղաքացին առողջ ապրելակերպի կողմնակից է եւ ընդհանրապես չի
ծխում:

Ակցիայի կազմակերպիչները պատրաստվում են մասնակցել վաղվա դատավարությանը եւ հենց
վաղը կպլանավորեն իրենց հետագա անելիքները:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=853



http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=854




    - ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵԼ Է

[14.06.2004]

Կարճվել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, վերջերս
մեկուսարանից ազատ արձկված Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործը: Այն
կարճվել է «իրավիճակի փոփոխության հետ§անքով»:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=849




    - ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ԵՎՍ ՄԵԿ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ` ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԸ


[10.06.2004]

Հունիսի 10-ին դատարանի դահլիճից ազատ է արձակվել «Հանրապետություն» կուսակցության
եւ ԵԿՄ Գյումրիի տարածքային կազմակերպությունների ղեկավար Աշոտ Զաքարյանը: Նա
դատապարտվել է պայմանական ազատազրկման 1 տարի ժամանակով: Այսինքն, մեկ տարի նա
գտնվելու է իրավապահների հսկողության տակ:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=842

    - ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ՎԱՂԱՐՇԱԿ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

[11.06.2004]

Այսօր ժամը 20.30-ի սահմաններում «Երեւան- կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ
է արձակվել գեներալ-լեյտենանտ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ
Հարությունյանը: Նրա նկատմամբ փոխվել է խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին նրա կալանման ժամկետը երկարացվել էր եւս երկու ամսով:
Նա մեղադրվում է իշխանությունը յուրացնելու, ապա նաեւ իշխանությունը զավթելու կոչեր
անելու եւ իշխանություններին վիրավորելու համար:

Նկատենք նաեւ, որ այսօր Երեւանում է ԵԽ ԽՎ դիտարկման հանձնաժողովի համանախագահ
Յերժի Յասկերնիան, իսկ ԵԱՀԿ դեսպան Վլադիմիր Պրյախինը խոստացել էր, որ շատ շուտով
Վաղարշակ Հարությունյանը ազատության մեջ կլինի:

Ի դեպ, Վաղարշակ Հարությունյանի նկատմամբ քրեական գործը կարճված չէ եւ
նախաքննությունը շարունակվում է:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=847

    - Ընդդիմության ակտիվիստի
նկատմամբ հարուցված քրեական գործը տեղափոխվել է մայրաքաղաք

[10.06.2004]

Արտաշատի բնակիչ, ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանի դեմ «իշխանության ներկայացուցչի
նկատմամբ ուժի կիրառում» մեղադրանքով հարուցված քրեական գործի վարույթը հանձնվել է
Երեւանի Էրեբունի համայնքի դատախազությանը, որտեղ ուրբաթ առավոտյան առերեսում է
անցկացվելու նրա եւ Արտաշատի ոստիկանների միջեւ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գրիշա Վիրաբյանը ասաց, թե համոզված է, որ
իրեն կդատապարտեն:

«Այլապես պետք է մեղավորներին պատժեն: Իսկ իրենք երբեք այդ ոստիկաններին չեն պատժի,
որովհետեւ ամբողջ համակարգը կփլվի: Նրանք չեն կարող թույլ տալ, որպեսզի դա նախադեպ
լինի», - ասաց նա՝ պնդելով, թե նման կարգի բռնություններ ոստիկանության
աշխատակիցները կիրառել են ամբողջ երկրով մեկ:

Վիրաբյանը, անշուշտ, փորձել է գործ հարուցել իրեն ծեծողների` Արտաշատի
ոստիկանության աշխատակիցների դեմ, բայց նրա դիմումը մերժվել է: Ընթացք չեն ստացել
նաեւ երկրի վարչապետին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին ուղղված դիմումները:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=846

    - Լրագրողների նկատմամբ
բռնություն կատարած անձինք ընդամենը տուգանվեցին

[10.06.2004]

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հինգշաբթի օրը
վճռեց ընդամենը նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով տուգանել «Ազգային
միաբանություն» կուսակցության՝ ապրիլի 5-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ
լրագրողների նկատմամբ բռնություն իրականացրած Արտաշատի Հրո մականունով Հրայր
Հարությունյանին եւ Բանգլադեշի Համո մականունով Աշոտ Ավետիսյանին:

Հունիսի 11-ին «Հետաքննող լրագրողների»
ընկերակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է սափրած
գլուխների դատավարությունը:

Նշելով դատավարության ընթացքում սափրած գլուխներով երիտասարդների գործած
լկտիությունները, մասնավորապես «Նոյյան Տապան» գործակալության թղթակից Սոնա
Մաշուրյանի նկատմամբ սպառնալիքը, թե կջարդեն լրագրողուհու գլուխը, «Հետաքննող
լրագրողներ» ընկերակցությունը նկատում է, որ օրինականության պահպանմանը կոչված
իրավապահները դատարանում ցուցաբերել են նույն անտարբերությունը, ինչ ապրիլի 5-ի
հանրահավաքի ժամանակ:

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն գտնում է, որ տեղի ունեցած դատավարությունն ընդամենը
պատրանք էր ազատ խոսքը պաշտպանելու եւ օրենքի առջեւ բոլորի իրավահավասարությունը
ցուցադրելու առումով:

Իրականում, դատարանի դահլիճում սափրած գլուխների հայտնվելը, լրագրողներին ուղղված
հայհոյանքներն ու սպառնալիքները խոսում են այն մասին, որ հանցագործներն անպատիժ են
եւ իշխանությունները ազատ խոսքը պաշտպանելու կամք չեն դրսեւորում:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=845



http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=855




- Դատախազությունը պատասխանել է «Նոր Հայաստանի»
դիմումին

[09.06.2004]

Երեկ դատախազությունը պատասխանել է «Նոր Հայաստանի» դիմումին, որով վերջինս
պահանջում էր պարզաբանել, թե ինչու են մարդիկ ձերբակալվում քաղաքական
համոզմունքների համար եւ արդյոք չկա նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը
փոխելու տարբերակ:

Ստորեւ ներկայացնում ենք դատախազության պատասխանի տեքստը.



"31.05.04

ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր դիմումի կապակցությամբ հայտնվում է, որ՝
նրանում նշված անձանց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը քննարկվել է:
Տ.Տեր-Մարգարյանի եւ մյուսների նկատմամբ ընւորված խափանման միջոցը՝ կալանքը փոխելու
հիմքեր չկան: Ձեր կողմից ներկայացված ցուցակում չկա եւ ոչ մի անձ, որի նկատմամբ
քրեական հետապնդում իրականացված լինի վերջինիս կողմից իր քաղաքական իրավունքներր,
եւ հատկապես հայացքներն արտահայտելու համար: Այղ անձինք մեղաղրվում են բացառապես ՀՀ
քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու
համար:

Այսպես, օրինակ Լավրենտի Կիրակոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 268
հոդվածի 2-րդ մասով /խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի
ապօրինի շրջանառություն/ նախատեսված արարք կատարելու համար:

Ցուցակում նշված անձանցից 6-ը մեղադրվում են խուլիգանություն կատարելու համար /ՀՀ
քր. օր 258 հող. 3-րդ մաս/ եւ նրանց կողմից կատարված հանցագործությունները
քաղաքական հայացքների արտահայտամիջոց չեն կարող դիտվել: Նույն նկատառումներով այդ
որակումը չի կարելի տալ նաեւ ցուցակում նշված այն անձանց, որոնք մեղադրվւմ են ՀՀ
քր. օր. 300 /պետական իշխանությունը յուրացնելու/, 301 /ՀՀ սահմանդրական կարգը
բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր/ եւ 318 /իշխանության
ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը հոդվածներով: Միաժամանակ հայտնվում է,
որ ՀՀ քր. դատ. օր. 287 հոդվածի կարգով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու
մասին դատավորի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:

Նախաքննության եւ հետաքննության

օրինականության նկատմամբ հսկողություն

իրականացնող վարչության պետ

Ս.Հ. Մանուկյան"



http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=841

2. Ինչ է ազատությունը. կամ՝ ոչ բռնությանը

 - Աննպատակահարմար ցուցահանդես

[11.06.2004]

Շուրջ մեկ ամիս առաջ գլխավոր դատախազության շենքի առաջ բողոքի ակցիա սկսած մի շարք
հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ի պաշտպանություն
քաղբանտարկյալների ստորագրահավաք էին իրականացնում, որոշել են հունիսի 12-ին ժամը
16-ից 18-ը Կոնսերվատորիայի դիմացի այգում՝ Կոմիտասի արձանի մոտ, կազմակերպել
«Ինչ է ազատությունը. կամ՝ ոչ բռնությանը»
խորագիրը կրող ֆոտոցուցահանդես: Եւ
այդ մասին տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանին: Քաղաքապետարանից ստացվել է
այնքա՜ն ծանոթ բովանդակությամբ պատասխան՝ քաղաքապետարանը նման ցուցահանդեսի
անցկացումը նպատակահարմար չի գտել: Դա առիթ է հանդիսացել, որպեսզի կազմակերպիչները
փոխեն ցուցահանդեսի անունը՝ «Աննպատակահարմար ցուցահանդես»:



Այժմ ցուցահանդեսը տեղափոխվել է Թամանյանի տուն-թանգարան (հասցե՝
հանրապեության հրապարակ, Կառավարական տուն 3): Այն կշարունակվի մինջեւ հունիսի
21-ը:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=844




3. ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

    - Կա՛մ... կա՛մ


[15.06.2004]

«Առավոտի» ապրիլի 3-ի համարում ի պաշտպանություն «Ա1+»-ի հանրահավաքին մասնակցող
Իզաբելա Սարգսյանի նկարի հրապարակումից հետո, նա ստիպված էր այլեւս չվարել Հանրային
հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Նկուղ» հաղորդաշարը, որը պատրաստում է «BI»
ընկերությունը:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=852

4. Հանրահավաքների ազատություն

    - Քաղաքապետարանը արտոնել է ընդդիմության հունիսի 16-ի
հանրահավաքը

[14.06.2004]

Հայաստանյան միացյալ ընդդիմության հերթական՝ հունիսի 16-ին նախատեսված հանրահավաքը,
ի տարբերություն նախորդների, արգելվածների կարգավիճակում չհայտնվեց:




http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=850

5. Միջազգային եւ տեղական կազմակերպությունները՝
Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ

Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններ




    - Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի

    2004 ԹՎԱԿԱՆԻ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ


[15.06.2004]

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է թրաֆիկինգի վերաբերյալ 2004թ. տարեկան չորրորդ
զեկույցը: Հայաստանը պահպանել է իր տեղը երկրորդ խմբում ուր երրորդ խմբից
տեղափոխվել էր անցյալ տարի: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի Հայաստանի 2004
ԹՎԱԿԱՆԻ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ անգլերեն լեզվով կարելի է գտնել


այստեղ:


http://www.hra.am/arm/index1.php?goto=guest&id=40

    - ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

[14.06.2004]

Ընդդիմությունը խորհրդարան կվերադառնա միայն այն դեպքում, երբ կկատարվեն Հայաստանի
պարտավորությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի բանաձեւի եւ ընդդիմության պահանջների բոլոր
պայմանները եւ իշխանությունները կգործեն օրինականության դաշտում: Ինչպես հայտնեց ԱԺ
«Արդարություն» խմբակցության անդամ, ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը, այդ մասին
տեղեկացվել է նաեւ Հայաստան այցելած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի
հարցով զեկուցող Եժի Յասկերնիային: Ինչ վերաբերում է Հայաստանի պարտավորությունների
կատարմանը, մասնավորապես Ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացին, ընդդիմության
մասնակցությանը, ապա, ըստ ՀԴԿ-ի նախագահի, դեռեւս նախորդ գումարման խորհրդարանում
ընդդիմությունը ներկայացրել էր ԸՕ-ի բարեփոխումների փաթեթը, որն այժմ ուղարկվել է
Վենետիկի հանձնաժողով` փորձաքննության: Ընդդիմությունը գտնում է, որ «իշխող
կոալիցիան` մեծ ցանկության դեպքում, կարող է օգտվել այդ տարբերակից»: Նշենք, որ ԱԺ
փոխնախագահ Տիգրան Թորոսյանը օրերս «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնել էր, որ ԸՕ-ի
բարեփոխումների մշակման աշխատանքներին մասնակցել են բոլոր խումբ-խմբակցությունների
ներկայացուցիչները, բացառությամբ ընդդիմության:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=851

    - Եժի Յասկերնյան ավարտեց
հայաստանյան հանդիպումները

[14.06.2004]

Հունիսի 11-ից Հայաստանում գտնվող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի
մոնիտորինգի հանձնախմբի զեկուցող, լեհ պատգամավոր Եժի Յասկերնյան երկուշաբթի օրը
նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մի շարք այլ պաշտոնյաների հետ հանդիպումներով ավարտեց
փաստահավաք առաքելությունը, որի արդյունքների հիման վրա պետք է կազմվի
խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նստաշրջանի քննարկմանը ներկայացվելիք
զեկույցը՝ Հայաստանի իշխանությունների կողմից վեհաժողովի՝ ապրիլի 28-ի բանաձեւի
առաջարկությունների կատարման ուղղությամբ:

Յասկերնիայի այսօրվա երեւանյան քննարկումների հիմնական թեմաներն էին՝ վստահության
հանրաքվե, քաղբանտարկյալներ, «Ա1+» հեռուստաընկերություն եւ Ընտրական օրենսգիրք:


Յասկերնյան հանդիպումներ է ունեցել նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի,
պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի հետ:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=848