2-8 հունիսի, 2004թ

1. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ

    Միջազգային եւ տեղական կազմակերպությունները՝ Հայաստանում
մարդու իրավունքների վերաբերյալ



    - «ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՎԱՐՈՒՄ»


[02.06.2004]

Հունիսի 2-ին ՀՀ Գլխավոր Դատախազության մոտ հասարակական կազմակերպությունների
հերթական ակցիային ներկա «Նոր Հայաստան» կազմակերպության անդամները թռուցիկներ էին
բաժանում ի պաշտպանություն՝ ապրիլի 8-ին Նոր Նորքի տոնավաճառում թռուցիկ տարածելու
համար ձերբակալված Արտակ Գաբրիելյանի:

Վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ 301 եւ 163 հոդվածներով: Համաձայն
մեղադրող կողմի Արտակ Գաբրիելյանը հակասահմանադրական կոչեր է արել, զազրախոսել է
ոստիկաններին: Եւ դա այն ժամանակ, երբ Արտակ Գաբրիելյանը մասնագիտությամբ իրավաբան
է եւ դասավանդել է ոստիկանության վերապատրաստման դպրոցում, եւ քաջ տեղյակ է, թե
ինչն է քրեական օրենսգրքի կողմից հետապնդվում:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=826

    - «ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՔ
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ»

[03.06.2004]

«Հեռուստացույցը միացնում եմ, բան չեն ասում, սիրտս կանգնում է, բայց ամեն օր էլ
1200 դրամ չունեմ, որ գամ Երեւան»,- ասաց Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի բնակիչ
Գուրգեն Սողոմոնյանը` Գլխավոր դատախազության շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի
ժամանակ:

66-ամյա այս մարդուն երկու անգամ հանրահավաքներին մասնակցելուց հետո տարել են
ոստիկանություն եւ 10-օրյա վարչական կալանքի ենթարկել` «ոստիկաններին զազրախոսելու
համար»:

Գուրգեն Սողոմոնյանը պնդում է, որ ինքը նույնիսկ ոստիկանի չի հանդիպել. «Քաղաքում
ուղղակի ման եմ եկել»: Չորրորդ շաբաթն է` Գլխավոր դատախազության շենքի մոտ
շարունակվում է բողոքի ակցիան քաղբանտարկյալների ազատման պահանջով:

Մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ամեն օր, ժամը 10-11-ը,
հավաքվում են դատախազության շենքի մոտ: Ի պաշտապանություն քաղբանտարկյալների արդեն
6500 ստորագրություն է հավաքվել: Ցուցարարներին արդեն մի քանի օր է` միացել են նաեւ
«Արդարություն» դաշինքի ներկայացուցիչները:

Ըստ դաշինքի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանի, ինքն այս ակցիային մասնակցում է
ոչ թե որպես կուսակցության ներկայացուցիչ, այլ իբրեւ ՀՀ քաղաքացի: Ըստ նրա, ամեն
անգամ հանրահավաքներից առաջ ավելանում են ձերբակալվածների թիվը. «Հանրահավաքներից
առաջ սկսվում են բռնություններ, ձերբակալություններ, բերման են ենթարկում,
ահաբեկելու գործընթաց է. սա իրենց ոճն է»:

Ինչպես հայտնի է, Երեւանի քաղաքապետարանն արգելել է ընդդիմությանը հունիսի 4-ին
հանրահավաք անցկացնել Մատենադարանին հարակից հրապարակում, Կենտրոն եւ Նորք Մարաշ
համայնքների առաջին ատյանի դատարանն էլ անփոփոխ է թողել այդ որոշումը:

Ըստ Ռուզան Խաչատրյանի, իրենք պատրաստվում են բողոքարկել վճիռը Վռաբեկ դատարանում,
սակայն առաջին ատյանի դատարանի որոշման պատճենը տրամադրվելու է միայն հունիսի 4-ին:
Բոլոր դեպքերում, ըստ «Արդարություն» դաշինքի ներկայացուցչի, հանրահավաքը կայանալու
է:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=833

    - ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը
ողջունում է ընդդիմության մի շարք անդամների ազատ արձակումը Հայաստանում



[ 04.06.2004 ]

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար` դեսպան Վլադիմիր Պրյախինն այսօր ողջունել է
ընդդիմական «Հանրապետություն» կուսակցության երկու ներկայացուցիչների` Արամազդ
Զաքարյանի եւ Ժորա Սապեյանի ազատ արձակումը եւ նրանց հանդեպ մեղադրանքների հանումը:
Պրն Պրյախինը նաեւ ողջունել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ
Սուրեն Սուրենյանցի ազատ արձակման լուրը` վերջինս, սակայն, իրավունք չունի լքել
Հայաստանը մինչեւ հետաքննության ավարտը:

«Մենք համոզված ենք, որ այս քայլը կաջակցի ընդդիմության եւ իշխող կոալիցիայի միջեւ
քաղաքական երկխոսության խթանմանը եւ երկրում կայունության հաստատմանը», - ասել է
դեսպան Պրյախինը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Միաժամանակ մտահոգությամբ ուզում եմ նշել, որ վերջին հանրահավաքների ընթացքում ոչ
բոլոր ձերբակալության դեպքերն վերանայվել»:

Ինչ վերաբերվում է Երեւանի քաղաքապետի վերջին որոշմանը` արգելելու հունիսի 4-ի
ընդդիմության հանրահավաքը, դեսպան Պրյախինն ասել է.

«Մենք ցավում ենք, որ մարդկանց ազատ հավաքվելու եւ քաղաքական հայացքները հայտնելու
իրավունքները սահմանափակվում են: Մենք հորդորում ենք իշխանություններին արդարացված
եւ համաչափ կիրառել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին»
օրենքը եւ ջանքեր գործադրել այս կարեւոր օրենսդրությունը բարեփոխելու ուղղությամբ:»

Դեսպանը շեշտել է, որ ԵԱՀԿ գրասենյակը շարունակելու է ուշի ուշով հետեւել
Հայաստանում քաղաքական իրավիճակի զարգացմանը եւ աջակցել ժողովրդավարացման
գործընթացին: Նա մասնավորապես կարեւորել է ընտրական եւ սահմանադրական
բարեփոխումների անհրաժեշտությունը:


http://www.hra.am/arm/index1.php?goto=guest&id=38

    - ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ`
ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ


[07.06.2004]

Հունիսի 7-ին Կենտրոն Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` դատավոր Հ.
Հովհաննիսյանի գլխավորությամբ, դռնփակ նիստում բավարարեց դատախազության
միջնորդությունը գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի խափանման միջոցը §ս 2
ամսով երկարաձգելու կապակցությամբ:

Քննիչի միջնորդության միակ հիմնավորումն այն էր, որ հանրահավաքները շարունակվում
են, իսկ Վաղարշակ Հարությունյանը ազատության մեջ վտանգ է ներկայացնում: Ստացվում է,
որ 12 կուսակցություն` իրենց լիդերներով, պատգամավորներով, քաղաքական խորհուրդներով
վտանգ չեն ներկայացնում, իսկ գեներալ-լեյտենանտը այս երկրում ամենավտանգավոր
«հանցագործն է»:

Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի բողոքը վճռաբեկ
դատարանը օրենքի խախտումով առայժմ չի լսել: Նա բողոքարկում էր Վաղարշակ
Հայությունյանի հանդեպ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի
վճիռը: Ու դեռ դողոքը չլսած, նոր որոշում է կայացվում:

Նկատենք, որ Վաղարշակ Հարությունյանը մեղադրվում է իշխանություն յուրացնելու համար`
ՀՀ Քր. Օր.-ի 300 հոդված/ 10-15 տարի ազատազրկում/, 301 § 318 հոդվածներով`
իշխանությունը բռնի զավթելու կոչեր, իշխանություններին վիրավորել/ մինչ§ 4 տարի/:


«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վաղարշակ Հարությունյանին
սակայն ներկայացված են միայն հոդվածները, թե որոնցով են իրեն մեղադրանք առաջադրել,
բայց արարքը, ինչն ինքը իբր «գործել է», չի ներկայացվում:

Ինչ§է: Վաղարշակ Հարությունյանը ոչ մի ցուցմունք չի տվել § որ§է թղթի տակ չի
ստորագրել:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=836

    - ՊՐՅԱԽԻՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ
ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՇՈՒՏՈՎ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ

[08.06.2004]

Հունիսի 8-ին գեներալ-լեյտենանտ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ
Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ դեսպան Վլադիմիր
Պրյախինի հետ:

Նախաձեռնությունը եղել է պարոն Պրյախինինը. նա հետաքրքրվել է երկրում մարդու
իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակով եւ հատկապես Վաղարշակ
Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով:

Ռոբերտ Գրիգորյանը տեղեկացրել է, որ Վաղարշակ Հարությունյանին մեղադրանք ըստ
էության չի առաջադրվել, նրա նկատմամբ խախտվել է անմեղության կանխավարկածը, փոխանակ
նախաքննական մարմինը ապացուցի Վաղարշակ Հարությունյանի մեղքը, պահանջում են, որ նա
ապացուցի իր անմեղությունը:

Ռոբերտ Գրիգորյանը ներկայացրել է Վաղարշակ Հարությունյանին կալանավորելու
մանրամասները եւ այն անհեթեթ ձեւակերպումը, որով երեկ դատարանը 2 ամսով երկարաձգեց
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վաղարշակ Հարությունյանի
կալանքի ժամկետը:

Պաշտպանը Պրյախինին տեղեկացրել է, որ ինքը դիմել է վճռաբեկ դատարան, իսկ դատարանը
ողջամիտ ժամկետներում չի քննել բողոքն, ավելին, դեռ այդ բողոքը չլսած, առաջին
ատյանի դատարանը որոշում է կայացրել 2 ամսով երկարաձգել կալանքը:

Վլադիմիր Պրյախինը զարմանք է հայտնել ներկայացված փաստերի կապակցությամբ, ծանոթացել
է որոշ նյութերի եւ հույս հայտնել, որ շուտով Վաղարշակ Հարությունյանը ազատ
կարձակվի:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=839

    - ԷԴԳԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԸ
ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ Է

[08.06.2004]

Ապրիլի 12,13-ի դեպքերի արդյունքում, ջերմուկի դատարկ շշով ոստիկանի գլխին հարվածած
եւ 1,5 տարի ազատազրկման դատապարտված Էդգար Առաքելյանի պաշտպան Թադեւոս Ալեքսանյանն
այսօր դիմել է Վերաքննիչ դատարան:

Նա պահանջում է որպես պատիժ իր պաշտպանյալի համար կիրառել տուգանք, հակառակ դեպքում
գոնե ազատազրկումը փոխարինել պայմանական ազատազրկմամբ:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=840

    - ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ,
ԲԱՅՑ ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԱԾ ՉԷ


[03.06.2004]

Այսօր «Եր§ան- կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, «Հանրապետություն»
էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Սուրեն Սուրենյանցը:

Նա ազատ է արձակվել քննիչի որոշմամբ: Քրեական գործը չի կարճվել, փոխվել է միայն
Սուրենյանցի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ 2 ամիս կալանքը:

Ի դեպ, 2 ամիսը լրանում էր հունիսի 4-ին: Իսկ այսօր դատարանը պետք է քննարկեր
դատախազության միջնորդությունը՝ 2 ամսով նախաքննության ժամկետը երկարացնելու
վերաբերյալ:

Նկատենք, որ վերջերս կտրուկ վատացել է Սուրեն Սուրենյանցի առողջական վիճակը,
մասնավորապես տեսողությունը, իսկ երեկ նա ունեցել է սրտի նոպա, որը նույնիսկ
բժշկական միջամտությունից հետո տ§ել է մոտ 15 րոպե:

Ինչ§է: Սուրենյանցին ազատ են արձակել նախ նրա «գործուն զղջման» հետ§անքով, ապա
միայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի, նրա պաշտպան Ռոբերտ
Գրիգորյանի միջնորդությունները, ի վերջո, նրա ծանր առողջական վիճակը հաշվի առնելով:
«Գործուն զղջումը» պայմանավորված է այն խոստումով, որ ինքը ելույթներ չի ունենա
հանրահավաքների ժամանակ:

Նկատենք սակայն, որ երբ իշխանությունները «զղջման» խոսքեր ու հանրահավաքներին
չմասնակցելու խոստումներ են կորզում քաղաքական գործիչներից, հստակ է դառնում, որ
վերջիններս պատիժը կրել են հենց հանրահավաքներին մասնակցելու համար:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=829

    - ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԱՏԵՐԸ

[07.06.2004]

Հունիսի 7-ին Գյումրիում շարունակվեց ընդդիմության դեմ հարուցված հերթական քրեական
գործի լսումը: Գյումրիի առաջին ատյանի դատարանում ԵԿՄ անդամ, «Հանրապետություն»
կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության անդամ Աշոտ Զաքարյանի դատն էր:


Այսօր հարցաքննվել են տուժող Արթուր Սահակյանը, որին իբր հրել է Զաքարյանը, § 2
վկա: Նրանց ցուցմունքները խիստ տարբերվում էին նախաքննական ցուցմունքներից.
դատարանում նրանք պնդում էին, որ Աշոտ Զաքարյանի գործողություններում
դիտավորություն չի եղել, նա ընդամենը փորձել է հասարակական կարգը պահպանել: Եվ
տուժողը § վկաները նման ցուցմունք են տվել:

Դատական այսօրվա նիստին ներկա էին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ
Բազեյանը, դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ երբ դահլիճ են բերել Աշոտ Զաքարյանին,
ներկաները բուռն ծափերով են նրան դիմավորել:

Դատական նիստը, որ վարում էր դատավոր Հովհաննես Մալխասյան, ընդհատվեց
վիճաբանությունների փուլում, որովհետ§ մեղադրողը պատրաստ չի էր ճառին:
Դատավարությունը հետաձգվեց մինչ§ վաղը ժամը 16-ը:

Հիշեցնենք, որ Աշոտ Զաքարյանը, որը ընդամենը մեկ տարի առաջ զբաղեցնում էր Գյումրիի
ռազմական ոստիկանության պետի պաշտոնը, նախընտրական շրջանում քաղաքական հայացքների
համար ազատվեց պաշտոնից, իսկ այսօր մեղադրվում է 258 հոդվածի 3-րդ մասին 1, 2
կետերով՝ /հասարակական կարգը խախել, խուլիգանություն/:

Նա մասնակցել է Գյումրիում ընդդիմության հանրահավաքին, որի ժամանակ գրանցվել է
միջադեպ: Աշոտ Զաքարյանը նա§ օգնել է նույն գործով դատապարտված Տեր-Մարգարյանին
փախչել. ոստիկաններին հաջողվել է վերջինիս հայտնաբերել միայն Արզականի հատվածում:



http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=837

2. Հանրահավաքների ազատություն



    - Դատարանը անփոփոխ է թողնում քաղաքապետարանի որոշումը


[03.06.2004]

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը չորեքշաբթի օրը
անփոփոխ թողեց Երեւանի քաղաքապետարանի որոշումը, որով արգելվել էր Մատենադարանի մոտ
ընդդիմության նախատեսած հերթական հանրահավաքի անցկացումը:

Հանրահավաքն արգելվել էր՝ հիմնվելով մայիսի 12-ից ուժի մեջ մտած «Ժողովներ,
հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի վրա: Նույն օրենքի
շրջանակում էլ ընդդիմադիրները բողոքարկել էին քաղաքապետարանի որոշումը:

Դեռ մինչեւ դատարանի վճռի հրապարակումը «Արդարություն» դաշինքի ղեկավար անդամներից
Վիկտոր Դալլաքյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե «հրաշք» պիտի տեղի
ունենա, որ դատարանը չեղյալ հայտարարի քաղաքապետարանի որոշումը:

«Քաղաքապետարանը ընդամենը կատարել է քաղաքական պատվեր, եւ որեւէ մեկը կասկած չունի:
Ես նաեւ համոզված եմ, որ այդ քաղաքական պատվերը կշարունակի նաեւ դատարանը», - ասաց
Վիկտոր Դալլաքյանը՝ դատարան դիմելն էլ փաստարկելով հետեւյալ կերպ. - «Ուղղակի մենք
ուզում ենք, որպեսզի հասարակությունը իմանա, թե Հայաստանի Հանրապետության
արդարադատության համակարգը ինչպես է կատարում քաղաքական պատվերներ»:

Ռուզաննա Ստեփանյան

    - «ԱՐԳԵԼՎԱԾ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
ԿԱՅԱՑԱՎ

[04.06.2004]

Այսօրվա ընդդիմության հանրահավաքը կայացավ հակառակ նրա, որ վերջին 3 օրերին
հատկապես իշխանական քարոզչամեքենան տարբեր մեթոդներով հասարակությանը տեղեկացնում
էր, որ հանրահավաքը արգելված է, որովհետ§ իրենք տեղեկություններ ունեն, թե մարդկանց
կյանքին վտանգ է սպառնում:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=834




3. Մամուլի եւ հեռարձակման ազատություն

    - Եվրոպական դատարանը «Ա1+»-ի հայցով պալատ է
ձեւավորելու

[08.06.2004]

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը օրերս որոշում է կայացրել «Ա1+»-ի հայցով
պալատ ձեւավորելու եւ քննություն անցկացնելու վերաբերյալ: 2002 թվականի ապրիլին
կապուղուց զրկված եւ դրանից հետո մի քանի անգամ Հեռուստատեսության եւ ռադիոյի
ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) մրցույթներում պարտված հեռուստաընկերության
ներկայացուցիչները երեքշաբթի օրը հատուկ ասուլիս էին հրավիրել այդ կապակցությամբ:


«Մի քանի օր առաջ մենք Եվրոպական դատարանից շատ կարեւոր տեղեկատվություն ստացանք,
որ 7 դատավորից կազմված պալատի վարույթում քննվելու է «Ա1+» հեռուստաընկերության
գանգատի ընդունելիության հարցը», - տեղեկացրեց հեռուստաընկերության շահերի
ներկայացուցիչ, Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը:

Ընդունված որոշման մասին, Տեր-Եսայանի փոխանցմամբ, Ստրասբուգի դատարանը տեղեկացրել
է նաեւ Հայաստանի կառավարությանը՝ առաջարկելով նաեւ մինչեւ սեպտեմբերի 20-ը
բացատրություններ տալ Եվրոդատարանի 4 հարցերի եւ «Ա1+»-ի գանգատին առնչվող
մանրամասն զեկույցի վերաբերյալ:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=838

    - TV-ՆԵՐԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
ՉԵՆ ՍԻՐՈՒՄ

[04.06.2004]

Հունիսի4-ին գլխավոր դատախազության շենքի դեմ շարունակվում էր քաղբանտարկյալների
ազատությանը նվիրված պիկետը: Այն անհամեմատ բազմամարդ էր մնացած բոլոր օրերի
պիկետների համեմատ: Մասնակիցները պահանջում էին Աշոտ Զաքարյանի, Վաղարշակ
Հարությունյանի, Մարտին Ղազարյանի, Էդգար Առաքելյանի, Կարեն Մարգարյանի
ազատությունը: Նրանց ազատության օգտին արդեն հավաքվել է մոտ 7 հազար
ստորագրություն:

Գործող հեռուստաընկերություններից պիկետը լուսաբանում էր միայն «Առավոտ»
հեռուստաընկերությունը: Մյուսների մասին ահա թե ինչ ասաց Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի անդամ Իզաբելա Սարգսյանը. «Միշտ կանչում ենք, ով որ գիտի, գալիս է»:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=832

4. ՄՐՑՈՒՅԹ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ

[03.06.2004]

2004թ. հունիսի 3-ին ժ.12.00-ին ՀՀ Ճա

րտարապետության թանգարան-ինստիտուտում բացվեց Մարդու իրավունքների դպրոցի նոր շենքի
տեխնիկական նախագծերի մրցույթին ներկայացված աշխատանքների ցուցահանդեսը, որը
շարունակվեց մինչեւ հունիսի 7-ը:

Ցուցահանդեսին հրավիրված էին պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների,
մարդու իրավունքների ոլորտում գործող տեղական եւ միջազգային կազմակերպությունների
ներկայացուցիչներ եւ անհատներ, ճարտարապետներ, շինարարական եւ հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլ հետաքրքրված անձիք:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=831