ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
23 մայիսի-1 հունիսի, 2004թ.
1. Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած
պարտավորություններ
ԵԽԽՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ
[01.06.2004]
«Արդարություն» դաշինքի շտաբը այսօր տարածել է տեղեկանք, համաձայն որի
իշխանությունները ոչ միայն չեն կատարում ԵԽԽՎ 2004թ. թիվ 1374 բանաձ§ի պահանջները ,
այլ ընդհակառակը:
1. Անհապաղ չի դադարեցվել վարչական կալանքների պրակտիկան: Կատարվել են նոր
ձերբակալություններ :
2. Անհապաղ ազատ չեն արձակվել հանրահավաքներին մասնակցելու համար կալանավորված
անձինք: Քաղբանտարկյալ Արտակ Գաբրիելյանի (կալանավորված է թռուցիկ բաժանելու համար)
դատավարությունը 7 կեղծ վկաների չներկայանալու պատճառաբանությամբ հետաձգվեց
02.06.04թ. ժամը 14:00:
3. Մարդու իրավունքների ոտնահարումների § իրականացված բռնությունների պատասխանատու
անձանց հանդեպ անհապաղ թափանցիկ § վստահելի ձ§ով հետաքննություն չի իրականացվում:
4. Համապատասխանաբար չի փոփոխվել վարչական իրավախախտումների օրենսգիրքը (խախտվել է
ԵԽԽՎ բանաձ§ի 9դ կետը):
5. Ոչ միայն Հայաստանի իշխանությունները չեն ստեղծել արդար պայմաններ
լրատվամիջոցների բնականոն գործառնության համար, այլ§ մայիսի 23-ին «Աշտարակ TV»
տեղական կաբելային անկախ հեռուստաընկերությունը § նույնանուն շաբաթաթերթը անհեթհեթ
պատճառաբանությամբ, ակնհայտ քաղաքական դրդապատճառներով հերթական անգամ զրկել են
եթեր դուրս գալու հնարավորությունից:
6. Մինչ օրս չեն վերադարձվել ՀԺԿ, Հանրապետություն, ԱՄ կուսակցությունների
գրասենյակներից ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ոստիկանության կողմից թալանված
գույքը, տեխնիկական միջոցները, արխիվը § այլն:
7. Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 20.05.04 որոշմամբ Արտաշատ քաղաքի 5
քաղաքացիներ ենթարկվել էին վարչական կալանքի 8 օր ժամկետով (182 հոդված):
26.05.04թ. նույն դատարանի մեկ այլ որոշմամբ (6 օր պատիժը կրելուց հետո) վերը նշված
որոշման կատարումը հետաձգվել է մեկ ամիս ժամանակով § այդ 5 անձինք ազատ են
արձակվել: Այսինքն մնացած 2 օրերի կալանքը պետք է կրեն մեկ ամիս անց:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=820
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=827
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=823
2. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ
- Էդգար Առաքելյանը դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման
[26.05.2004]
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը չորեքշաբթի օրը
1,5 տարվա ազատազրկման դատապարտեց Լուսակերտի բնակիչ, 24-ամյա Էդգար Առաքելյանին:
Առաքելյանին ներկայացված էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն
գործադրելու մեղադրանք: Նա ընդդիմության այն աջակիցների թվում էր, ում ապրիլի լույս
13-ի գիշերը իրավապահները աննախադեպ դաժանությամբ դուրս էին մղել Բաղրամյան
պողոտայից: Էդգար Առաքելյանը այդ ժամանակ պլաստմասսայե շշով հարվածել էր ոստիկանին:
Նույն գիշերը ամբաստանյալին ոստիկանություն են տարել եւ երեք օրով վարչական կալանքի
ենթարկել՝ զազրախոսելու համար: Քրեական գործը հարուցել են ավելի ուշ, երբ
հեռուստատեսությամբ ցուցադրվել են հանրահավաքի կադրերը: Երեկ դատարանում Էդգար
Առաքելյանը ընդունել էր իր մեղքը՝ ասելով, թե իսկապես հանքային ջրի պլաստմասսայե
շշով թիկունքից հարվածել է ոստիկանության աշխատակցին ու փախել է: Նա, սակայն,
ավելացրել էր, թե չի իմացել, որ այն անձը, ում հարվածում է, ոստիկանության
աշխատակից էր: Բացի այդ, իր աչքերին արցունքաբեր գազ էին փչել ու վահանով հարվածել
էին դեմքին, եւ ինքը բնազդաբար էր հասցրել պատասխան հարվածը: Դատավճռի
հրապարակումից հետո Առաքելյանի շահերի պաշտպան Թադեւոս Ալեքսանյանը հավաստիացրեց,
որ իրենք բողոքարկելու են այն: Կարինե Քալանթարյան (Լուսանկարը՝ «Հայկական
ժամանակ»-ի)
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=812
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=809
- ԹՌՈՒՑԻԿ ՏԱՐԱԾԵԼԸ 1500 ԴՐԱՄ
[31.05.2004]
Քիչ առաջ ի պաշտպանություն էդգար Առաքելյանի պաշտպանության թռուցիկներ տարածող
երիտասարդներից Հարություն Ալավերդյանը տուգանվեց 1500 դրամով, իսկ Հակոբ
Հակոբյանը՝ 1000 դրամով:
Այդ դատավճիռը կայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի
դատավոր Սարիբեկ Արամյանը: Նրանք դատապարտվեցին ոստիկանների օրինական պահանջներին
չենթարկվելու եւ նրանց զազրախոսելու համար:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=818
- Քաղաքական հետապնդմանը
ենթարկվող մարդկանց ցուցակներ
[28.05.2004]
Մայիսի 26-ին Հանրապետություն կուսակցությունը տարածել է քաղաքական հետապնդմանը
ենթարկվող մարդկանց նոր
ցուցակներ :
Մայիսի 28-ին «Արդարություն» դաշինքի շտաբը տարածել է հետեւյալ
տեղեկանքը :
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=813
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=817
- Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ
[24.05.2004]
Գլխավոր դատախազության դիմաց մայիսի 13-ից սկսած հասարակական կազմակերպությունների
բողոքի ակցիան ուղղված քաղաքական բանտարկյալնելի ազատ արձակմանը շարունակվում է։
Երկուշաբթվանից ներկայացվում են կալանավորված անձիք անուն առ անուն, նրանց դեմ
հարուցված քրեական գործերը։ Մայիսի 24 բողոքը նվիրված էր հացադուլ հայտարարած
կալանավորված Սուրեն Սուրենյանցին։
Շարունակվում է ստորագրահավաքը ի պաշտպանություն քաղ. բանտարկյալներին։
Մայիսի 25-ին ժ.10-ին Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիան նվիրված է Էդգար
Առաքելյանին, այն երիտասարդին, որ դատարկ Ջերմուկի շշով հարվածում է ոստիկանին։ Մեր
ունեցած տեղեկություններով Էդգար Առաքելյանը նախաքննության ընթացքում ենթարկվել է
խոշտանգումների։
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=804
- ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
[24.05.2004]
Մայիսի 21-ի հանրահավաքից հետո «Հանրապետություն» կուսակցության Արմավիրի մարզի
Հացիկ գյուղի սկզբնական կառույցի ղեկավար Գոռ Մարտիրոսյանի հետեւից ոստիկանությունը
եկել է ոչ ավելի, ոչ պակաս՝ շներով:
Հանրահավաքային ծանր օրվա ավարտին Գոռ Մարտիրոսյանը գնացել է տուն եւ հոգնածության
պատճառով անմիջապես քնել: Իսկ առավոտյան արթնացել է գյուղով մեկ բարձրացած
աղմուկից. մոտ 15 ոստիկան շրջափակել են իրենց տունն ու շանն ուղարկել տան վրա, ասել
է, թե Գոռ Մարիտիրոսյանի վրա:
Նկատենք, որ Գոռ Մարտիրոսյանին ոստիկանությունը վաղուց է «փնտրում»՝ հարմար պահին
հարմար վայրում բռնելու եւ մի պատկառելի ժամկետ նստեցնելու նպատակով: Նա
հանրահավաքների ակտիվ մասնակից է եւ այդ առիթով արդեն մի քանի անգամ իր պատիժը կրել
է 5 օր, 10 օր, 3 օր, 7 օր ժամկետով ազատազրկվելով:
Արմավիրի ոստիկանությունը նրան «որոնում էր» նաեւ 2003 թվականի նախագահի
ընտրությունների առաջին փուլից հետո: 2004 թվականին եւս արդեն զազրախոսության համար
մի քանի անգամ բերման է ենթարկվել բաժին ու զգուշացվել, կրել իր պրոֆիլակտիկ պատիժն
ու մեկուսարանում մնալուց հետո վերադարձել քաղաքական կյանք:
«Զազրախոսությունն այսօր դարձել է հիվանդություն, որ ի հայտ է գալիս ոստիկանների
ներկայությունից: Նրանք, ովքեր հակաքոչարյանական մտածելակերպ ունեն՝ այդ
հիվանդությամբ են տառապում»,-ասում է Գոռ Մարտիրոսյանը: Մի խոսքով, բազմիցս Գոռ
Մարտիրոսյանին «հրավիրել» են բաժին. նա բնականաբար չի ընդունել այդ հրավերներն ու
չի ներկայացել ոստիկանություն:
Այս անգամ արդեն Գոռի ետեւից շներ են եկել, իսկ ինքը մի կերպ կարողացել է տան ետեւի
պատուհանից ցատկել դուրս եւ ջրերի միջով վազելով, մի կերպ խույս տվել անօրինական
իրենց տուն մտնող շներից եւ ոստիկաններից:
Ի դեպ, Գոռ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունը խուզարկության որոշում էլ
չի ունեցել, սակայն խուզարկել է իր բնակարանը:
Գոռ Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ ըստ իրեն հասած տեղեկությունների, իր դեմ
ուզում են շինծու քրեական գործ հարուցել, այն էլ սպանության հոդվածով: Նա անհեթեթ է
համարում նման հնարավորությունը, սակայն նաեւ պնդում է, որ ամեն ինչ այսօր սպասելի
է, բայց ինքը պատրաստ է իր անմեղություն ապացուցել:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=806
- ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ
ՀԱՑԱԴՈՒԼԸ
[26.05.2004]
«Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանն
«Առավոտին» հայտնեց, որ ինքն ու գործով քննիչ Արամ Խաչատրյանն իր պաշտպանյալի
պահանջով երեկ նրա հետ հանդիպել են քննչական մեկուսարանում. «Սուրենյանցը քննիչին
տեղյակ պահեց, որ ցանկացել է հանդիպել՝ ներկայացնելու առարկություններ Քրեական
դատավարության օրենսգրքով նախատեսված հնարավորություններն իր նկատմամբ չկիրառելու
եւ առողջական ոչ բարվոք վիճակում գտնվելու պայմաններում անգամ քննչական
մեկուսարանում պահելու, բժշկական պատշաճ օգնություն ստանալուց զրկելու
կապակցությամբ, որ նա ձեռնարկի համապատասխան միջոցներ: Նաեւ նշեց, թե հացադուլը
հայտարարել էր՝ համոզված լինելով, որ ի վնաս իրեն ուղղակի անտեսվում են գործող
օրենսդրության պահանջները, եւ իրեն ցանկանում են պահել որպես քաղաքական պատանդ:
Սուրենյանցը հայտնեց, թե կարող է եւ հնարավորություններ ունի միջազգային
իրավապաշտպան կազմակերպություններին տեղյակ պահել իր վիճակի մասին, սակայն չի
դիմում այդ քայլին, քանի որ հույս ունի, թե Հայաստանի իրավապաշտպան
կազմակերպություններն ու արդարադատության համակարգն ի վերջո կարող են ընթացք տալ իր
պահանջներին եւ բավարարել դրանք՝ եթե ցուցաբերվի օբյեկտիվ մոտեցում: Քննիչն
առաջարկեց այդ հարցերը լուծել համապատասխան միջնորդություններով»: Խոսքը
մասնավորապես կալանքի տակ պահելու եւ գրավ չկիրառելու մասին է:
Ռոբերտ Գրիգորյանը հայտնեց, որ իրենց հորդորներից հետո, նաեւ հաշվի առնելով, որ
նախորդ օրն էլ ծնողներն էին խնդրել դադարեցնել հացադուլը՝ «Սուրենյանցը մտածելով,
որ առողջ վիճակում ինքն ավելի լավ կարող է պայքարել, քան հացադուլի հետեւանքով
թուլացած օրգանիզմով ու տեսողության կորստի սպառնալիքով՝ բավարար համարեց այն
արդյունքները, որոնք ապահովել էր 6-օրյա հացադուլի հետեւանքով: Եվ ինձ տեղյակ
պահեց, որ մայիսի 25-ից կդադարեցնի հացադուլը»:
Նախատեսվում էր, որ Սուրենյանցին երեկ առավոտյան պիտի այցելեր նաեւ Մարդու
իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Սակայն նա պաշտպանին հայտնել էր, թե մինչ
այդ ցանկանում են իր հետ հանդիպել՝ գործին ծանոթանալու համար: «Չգիտեմ, թե գործին
ծանոթանալու համար ինչու պիտի ինձ հանդիպի եւ ոչ քննիչին: Ինձ մոտ գործի միայն որոշ
նյութեր են»,- ասաց պրն Գրիգորյանը: Սակայն երեկ մինչեւ օրվա վերջ հանդիպում չէր
եղել անգամ պաշտպանի հետ:
Ա. Ի.
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=811
- ԵՐԿՈՒ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱԶԱՏ
ԱՐՁԱԿՎԵՑ
[26.05.2004]
Երեկ երեկոյան «Եր§ան- կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեցին
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արամազդ Զաքարյանը §
նույն կուսակցության Թալինի տարածքային կազմակերպության ղեկավար Ժորա Սափեյանը:
Նրանց ազատ արձակման որոշման մեջ նշված է, որ գործը կարճվել է հանցակազմի
բացակայության պատճառով § որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը
դադարեցնել § ազատ արձակել:
Հիշեցնենք, որ նրանք կալանավորվել էին իշխանություններին վիրավորելու համար:
Արամազդ Զաքարյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ ինքը քննիչին հայտնել է, թե դուրս չի գա
մեկուսարանից, քանի դեռ ազատ չեն արձակվել Վաղարշակ Հարությունյանն ու Սուրեն
Սուրենյանցը, որովհետ§ բարոյական չի համարում իր ազատության մեջ գտնվելը, երբ
գեներալ- լեյտենանտը մեկուսարանում է, իսկ Սուրենյանցը՝ հացադուլի մեջ: Սակայն
քննիչը վստահեցրել է, որ քաղաքական որոշումը կայացված է նա§ նրանց վերաբերյալ §
Զաքարյանը դուրս է եկել մեկուսարանից:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=810
3. Հանրահավաքների ազատություն
Քաղաքապետարանը կրկին չի արտոնել ընդդիմության հանրահավաքը
[01.06.2004]
Երկուշաբաթյա ընդմիջումից հետո հունիսի 4-ին Մատենադարանին հարող տարածքում միացյալ
ընդդիմության նախատեսած հանրահավաքը լիազոր մարմինը՝ Երեւանի քաղաքապետարանը
արգելել է:
Այս անգամ հանրահավաքն արգելվել է՝ հիմնվելով մայիսի 12-ից ուժի մեջ մտած
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի վրա, որը
Ազգային ժողովը քննարկել եւ ընդունել էր անցած ապրիլին՝ ընդդիմադիր պատգամավորների
բացակայության պայմաններում:
Հանրահավաք անցկացնելու մասին ընդդիմադիր պատգամավորների իրազեկմանը Երեւանի
քաղաքապետարանից ստացված մերժումը հիմնավորվում է ոչ միայն հանգամանքով, որ «ՀՀ
Դատախազության մարմիններում հարուցված են քրեական գործեր՝ կապված նախկինում
անցկացված հանրահավաքների հետ», այլեւ՝ «ղեկավարվելով «Ժողովներ, հանրահավաքներ,
երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ 13-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով»:
Նշված ենթակետը լիազոր մարմնին իրավունք է տալիս արգելել զանգվածային միջոցառումը,
եթե «առկա են հավաստի տվյալներ, որ նշված օրը, նշված ժամին եւ նշված վայրում
միջոցառման անցկացումն իրական (ռեալ) վտանգ է սպառնում անձանց կյանքին կա
առողջությանը»:
Հանրահավաքը անցկացնել-չանցկացնելը կպարզվի դատարանի կայացրած որոշումից հետո, քանի
որ, ըստ նույն օրենքի, միջոցառումն արգելելու մասին որոշումը կարող է բողոքարկվել,
եւ դատարանը վճիռը պետք է կայացնի 24 ժամվա ընթացքում:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին «Արդարություն» դաշինքի շտաբից,
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում
ընդդիմադիրների բողոքը լսելու է վաղը:
Կարինե Քալանթարյան
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=822
4. Տեղեկատվության ազատություն
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԲՈՂՈՔՆԵՐ Է ԱՆՈՒՄ
[24.05.2004]
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ ստանում է բազմաթիվ
բողոքներ այն մասին, որ որոշ պետական մարմիններում` մասնավորապես որոշ
նախարարություներում § գերատեսչություններում, հաճախ բավարար կերպով չի
կազմակերպվում քաղաքացիների ընդունելությունը. չկան ընդունելության օրեր,
ընդունելության օրերին բացակայում են ընդունելություն կատարող պաշտոնյաները,
ընդունելության կազմակերպման համար պատասխանատու անձինք պատշաճ կերպով չեն
տեղեկացնում քաղաքացիներին սահմանված կարգի վերաբերյալ կամ խոչընդոտում են
հանդիպմանը:
Պաշտպանն անհրաժեշտ է համարում այն, որ բնակչությունը տեղեկացված լինի պետական
կառավարման յուրաքանչուր մարմնում ընդունելության կարգին, ինչը, ըստ աշխատակազմի,
կնպաստի հասարակության § իշխանությունների երկխոսությանը, ինչպես նա§ մարդու
իրավունքների պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=807
5. Միջազգային կազմակերպությունները՝ Հայաստանում տեղի ունեցող
իրադարձությունների վերաբերյալ
- ԵԱՀԿ-ն ձգտելու, որ վարչական
կալանքի պրակտիկան Հայաստանում վերացվի արդեն այս տարի
[28.05.2004]
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան
գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինի փոխանցմամբ, ԵԱՀԿ-ն ամեն ինչ անելու է,
որպեսզի վարչական կալանքի պրակտիկան, որ Հայաստանի իշխանությունները առավել ակտիվ
են սկսել կիրառել ընդդիմության աջակիցների նկատմամբ, արդեն ընթացիկ տարում վերացվի:
Չնայած Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ՝ բազմիցս հնչեցրած քննադատությանը, Հայաստանի
իշխանությունները շարունակում են վարչական կալանքի ենթարկել մարդկանց:
«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Վլադիմիր Պրյախինը ասաց, որ ինքը
խնդրի շուրջ շատ բարդ եւ բովանդակալից խոսակցություն է ունեցել Հայաստանի
արդարադատության նախարարությունում: Պրյախինի խոսքերով, Հայաստանի իշխանություններն
էլ հասկանում են, որ վարչական կալանքներից պետք է հրաժարվել:
«Արդեն այս տարի՝ 2004 թվականին, մենք խնդիր են դրել հասնել այն բանին, որ
իշխանությունները հրաժարվեն այդ պրակտիկայից», - ասաց նա:
Հարցին, թե արդյոք ընդդիմության ձերբակալված ակտիվիստները քաղաքակա՞ն բանտարկյալներ
են, Վլադիմիր Պրյախինը պատասխանեց, թե նրանք, անկասկած, քաղաքական դրդապատճառներով
են ձերբակալվել:
«Այդ ձերբակալությունները կապված են այդ անձանց քաղաքական գործունեության հետ», -
ասաց նա՝ ավելացնելով, այդուհանդերձ, թե չի բացառվում, որ քաղաքական գործունեության
ընթացքում ձերբակալվածները կարող էին կատարել այնպիսի գործողություններ, որոնց
համար քրեական պատիժ է սահմանված:
«Բայց մենք ամեն դեպքում պնդում ենք, որպեսզի այդ մարդկանց դեմ հարուցված գործերը
մանրակրկիտ ուսումնասիրվեն, որպեսզի բացառվի քաղաքական դրդապատճառներով նրանց
հանդեպ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելու հնարավորությունը», - շարունակեց
Պրյախինը՝ ասելով նաեւ, որ ԵԱՀԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի այդ մարդկանց գործերի
քննությանը մասնակցեն անկախ դատապաշտպաններ :
Անդրադառնալով ընդդիմության ակտիվիստներից Արամազդ Զաքարյանին եւ Ժորա Սափեյանին
ազատ արձակելուն, ԵԱՀԿ դեսպանը ասաց, թե նրանք ազատ են արձակվել նաեւ այն պատճառով,
որ ԵԱՀԿ-ն եւ միջազագյին այլ կազմակերպություններ «անընդհատ խոսում էին այդ մասին»:
Վլադիմիր Պրյախինը նշեց, թե մյուս ձերբակալվածների գործերով եւս պետք է հանդիպի
դատախազության ներկայացուցիչների հետ:
Դեռեւս կալանքի տակ գտնվողներին ազատ արձակելու հավանականության մասին ԵԱՀԿ դեսպանը
ասաց, որ տվյալ պահին չի կարող որեւէ բան ասել:
«Ձերբակալվածների գործերում հանցակազմ որպես այդպիսին չկա կամ այն շատ աննշան է
խափանման այդպիսի խիստ միջոց կիրառելու համար», - այդուհանդերձ ավելացրեց նա:
Ռուզաննա Ստեփանյան
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=815
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=814
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=824
- ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
[30.05.2004]
"Amnesty International" միջազգային իրավապապաշտպան կազմակերպությունը թողարկել է
իր հերթական հաշվետվությունը:
Հաշվետվության տեքստը ամբողջությամբ կարելի է գտնել այստեղ՝
Amnesty
International Report 2004, Armenia
http://www.hra.am/arm/index1.php?goto=guest&id=37
- «Ֆրիդոմ Հաուզ»
Զեկույց, Հայաստան-2004
[25.05.2004]
Առաջին անգամ Հայաստանը մտել է կիսակայացած, ավտորիտար երկրների շարքը:
Զեկույցը ամբողջությամբ կարելի է գտնել
այստեղ
http://www.hra.am/arm/index1.php?goto=guest&id=36
