ՖՈՐՈՒՄ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

 Եթե.

Ձեզ մտահոգում է Հայաստանում ստեղծված իրավիճակը,

Դուք ունեք տեղեկատվության պակաս,

Դուք փնտրում եք լուծման ուղիներ`

 միացե`ք մեզ:

 Մայիսի 11-ին, ժամը 10:30, Ձեզ
հրավիրում ենք մասնակցելու հասարակական կազմակերպությունների` ի պաշտպանություն
քաղաքացիական իրավունքների, Ֆորումին, որը տեղի կունենա Ամերիկյան Համալսարանի մեծ
դահլիճում, Ալեք Մանուկյան 9, 5րդ հարկ հասցեում:

Քաղաքացիական Ֆորումի ընթացքում
մասնակից հասարակական կազմակերպությունները հնարավորություն կունենան քննարկելու
բոլորիս հուզող արդիական խնդիրները եւ առաջարկելու քաղաքացիներիս` ստեղծված
իրավիճակի վրա ազդելու իրատեսական եւ գործնական լուծումներ: Ֆորումը նպատակ ունի
համախմբելու մասնակից կազմակերպությունների ջանքերը` առաձադրված հիմնահարցերի
լուծմանն եւ իրավական հասարակարգ ստեղծելու ուղղությամբ:

Ֆորումի կազմակերպիչներն են
հայաստանյան մի շարք իրավապաշտպան, հասարակական, երիտասարդական
կազմակերպություններ: Սույն Ֆորումը շարունակությունն է հանդիսանում նախաձեռնող
խմբի կազմակերպած այլ քաղաքացիական միջոցառումների. “Ոչ` քաղբանտարկյալներին”
հանրահավաք-երթ, Աշոտ Մանուչարյանի հանդեպ գործած բռնության դեմ բողոքի
սրորագրահավաք, եւ այն:

 Հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներին խնդրում ենք իրենց մասնակցությունը հաստատել մինչեւ ս.թ. մայիսի
10-ը`  54-57-27 (Նունե), 09-436415 (Իզաբելլա) հեռախոսահամարներով կամ


hca@netsys.am
էլեկտրոնային
փոստի հասցեով: Գործում է նաեւ Ֆորումին նվիրված իներնետային էջը՝ 

http://csi.am/forums/index.php
:

Ձեր մասնակցությունն էական
է:                            

Նախաձեռնող խումբ