ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
29 փետրվարի - 6 մարտի, 2004թ
1.
Ազատության իրավունք
"Ազատության իրավունք քրեական դատավարության ընթացքում" կոնֆերանս
[01.03.2004]
Քաղաքացիական Հասարակության Ինստիտուտի կողմից իրականացվող «Նախնական
կալանքի հիմնախնդիրները Հայաստանում» ծրագրի շրջանակներում փետրվարի 28-29-ը,
Ծաղկաձորում կայացավ «Ազատության իրավունք քրեական դատավարության ընթացքում»
կոնֆերանսը:
Ներկայումս Հայաստանի դատարաններ ներկայացվող կալանքը որպես խափանման միջոց
ընտրելու վերաբերյալ միջնորդությունների մեծամասնությունը բավարարվում է, այսինքն
խափանման միջոց է ընտրվում կալանքը:
Դրա մասին են վկայում հետեւյալ թվերը:
2003 թ-ին Հայաստանի Հանրանրապետությունում դատարաններին ներկայացվել են կալանք
որպես խափանման միջոց ընտրելու մասին 5116 միջնորդություն, որոնցից բավարարվել են
4923, իսկ մերժվել են` 193: Այդ թվում Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք -Մարաշ առաջին
ատյանի դատարանին ներկայացվել է 475 միջնորդություն, որից մերժվել է ընդամենը 25:
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում այդ թվերը համապատասխանաբար կազմում են 400
եւ 6:
Կոնֆերանսին մասնակցեցին ՀՀ Սահմանադրական դատարանի,առաջին ատյանի դատարանի եւ
Վճռաբեկ դատարանի դատավորներ, փաստաբաններ, ՀՀ Դատախազության եւ Ոստիկանության,
Ազգային ժողովի, Երեւանի ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում կալանքը որպես
խափանման միջոց ընտրելու գործընթացի եւ գործող օրենսդրության բացերը, դրանց Մարդու
իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական Կոնվենցիային համապատասխանելը:
Քննարկման արդյունքում ուրվագծվեցին անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները:
Կոնֆերանսի ընթացքում արձանագրված օրենսդրական փոփոխությունների առաջարկությունները
հետագայում կմշակվեն եւ կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Մասնակիցները կարեւորեցին օրենսդրության բարեփոխումներին ուղղված հետագա համատեղ
աշխատանքը։
Կոնֆերանսի արդյունքներով կհրապարակվի ժողովածու:
«Նախնական կալանքի հիմնախնդիրները Հայաստանում» ծրագրի շրջանակներում կանցկացվեն 11
մարզային սեմինարներ, որոնց կհրավիրվեն դատավորներ, դատախազության եւ ոստիկանության
քննիչներ, փաստաբաններ:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=660
2. Տեղեկատվության ազատություն
a. Բաց հասարակության ինստիտուտի
արդարադատության նախաձեռնության նամակը
5.03.2004
Բաց հասարակության ինստիտուտի արդարադատության նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ
վարչապետին, ԱԺ նախագահին, Արդարադատության նախարարին՝ իր մտահոգությունը հայտնելով
«Տեղեկատվության ազատության մասին» /«ՏԱՄ»/ ՀՀ օրենքում առաջարկվող
փոփոխությունների վերաբերյալ: Դրանք հաստատվել էին կառավարության կողմից 2004թ.
փետրվարի 12-ին:
Ըստ նամակի հեղինակների, կառավարությունը փոխարեն ընդունելու «ՏԱՄ» ներկայիս օրենքը
լիարժեք գործողության մեջ դնելու համար անհրաժեշտը կարգը, մշակել է նոր օրինագիծ,
որը զգալիորեն թուլացնում է ընդունված օրենքը:
«Նկատենք, որ Արդարադատության նախարարության առաջարկված փոփոխությունները
տեղեկատվության սահմանափակման ավելի լայն հնարավորություն կստեղծեն՝ թույլ տալով,
որպեսզի մյուս օրենքները գերակայեն «ՏԱՄ» օրենքի նկատմամբ: Դրանք նաեւ կկրճատեն այն
տեղեկատվության ծավալը, որ պետական մարմինները պետք է ինքնաբերաբար մատչելի
դարձնեին», - իրենց դիտարկումներն են արել նամակի հեղինակները:
Նրանք կոչ են արել հաշվի առնել իրենց դիտարկումները, քանի որ. «Այս ամենի վերջնական
արդյունքը կարող է լինել Հայաստանում հրապարակային եւ բաց իշխանությունների
զարգացման խոչնդոտումը»:
Ի դեպ, այսօր հրավիրված կլոր սեղանի ժամանակ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը
տեղեկացրեց, որ նամակի հեղինակներին այդպես էլ չի հաջողվել ծանոթանալ առաջարկվող
փոփոխությունների պաշտոնական տեքստին:
«Նպատակահարմար չէ տրամադրելը, քանի որ այն կա ինտերնետային էջում», - մերժման
հիմքերը բացատրել են կառավարությունում:
Օրինագիծը ինտերնետային էջում գտնել չի հաջողվել, եւ հասրակական
կազմակերպությունների ներկայացուցիչները ստիպված են եղել այն հայթաթել զարտուղի
ճանապարհով:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=662
b. [05.03.2004]
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի Արդարադատության նախարարության կողմից
առաջարկաված փոփոխությունների վերաբերյալ
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ԱԺ կողմից ընդունվել է 2003թ.
սեպտեմբերին եւ ուժի մեջ մտել միայն նոյեմբերին:
Օրենքը դեռ չկիրառած, Արդարադատության նախարարությունը որոշել է այն փոփոխել:
Ըստ օրենքի համահեղինակ Վիկտոր Դալլաքյանի, այս օրենսդրական նախաձեռնությունը
«փորձում է ընդունված օրենքը ենթարկել ռեւիզայի»:
Պարոն Դալլաքյանը վստահեցնում է, որ իրենք հաշվի են առել շահագրգիռ
կազմակերպությունների, այդ թվում կառավարության առաջարկները:
Ըստ օրենքի համահեղինակի, երկրորդ նոնսենսն այն է, որ կառավարությունը նման
օրինագիծ է հաստատել՝ « «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը ՀՀ
Սահմանդրությանը համապատասխանեցնելու պահանջից ելնելով»:
Ակնառու է , ըստ Վիկտոր Դալլաքյանի, որ կառավարությունը չգիտի, թե որտեղ են
վերջանում իր լիազորությունները. օրենքների՝ ՀՀ սահմանադրությանը
համապատասխանության հարցը իրավունք ունի քննարկել միայն Սահմանադրական դատարանը:
http://www.hra.am/new/arm/index1.php?goto=news&id=663
c. Բաց նամակ
Արդարադատության նախարար պրն. Դավիթ Հարությունյանին
[01.03.2004]
(Այստեղ ներկայացված է ՀՀ Արդարադատության նախարարին ուղղված 19-րդ հոդվածին
առնչվող բաց նամակի մի հատվածը)
Հոդված 19-ը, Ազատ Արտահայտման գլոբալ
գործընթացը, խորապես հետաքրքրված է Տեղեկատվության Ազատության մասին ՀՀ օրենքի
Ուղղումների նախագծի ներկայացման ընթացքով, որ առաջադրվել է ՀՀ Արդարադատության
նախարարության կողմից: Առաջարկված ուղղումներով ակնկալվում է թուլացնել
Տեղեկատվության Ազատության մասին ներկայիս օրենքի հիմնական երաշխավորությունները եւ
կյանքի կոչել մարդկանց "իմանալու իրավունքն" ու լավ կառավարման հիմքերը
Հայաստանում:
Հոդված 19-ը ստիպում է Արդարադատության նախարարությանը ձեռնպահ մնալ գոյություն
ունեցող օրենքի որեւէ փոփոխության ընդունումից, քանի դեռ այն հնարավորություն չի
ունեցել գործնականում փորձարկվելու: Ներկայացվելուն պես` փոփոխությունների մասին
ինֆորմացիայի հրապարակումը պետք է խրախուսվի, այլ ոչ` սահմանափակվի: Ավելին,
յուրաքանչյուր առաջադրվող փոփոխություն պետք է դառնա քաղաքացիական հասարակության
հետ լայն քննարկումների նյութ եւ ստանա պատշաճ օրենսդրական բնույթ:
Ինչպես գիտեք` Տեղեկատվության Ազատության մասին օրենքը ընդունվեց 2003 թ.
սեպտեմբերին քաղաքացիական հասարակության դերակատարների եւ Ազգային Ասամբլեայի
անդամների համատեղ ջանքերով: Սա շատ կարեւոր քայլ էր ՀՀ սահմանադրությամբ
ամրագրված, տեղեկատվության մատչելիության մասին ՀՀ օրենքի պրակտիկ կիրառմամբ
հաստատման, ինչպես նաեւ` Հայաստանի` Եվրամիությանը միանալուց հետո ստանձնած
պատասխանատվությունների եւ պարտավորությունների կատարման ուղղությամբ: Հոդված19-ը,
մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ միասին, մեծապես ողջունեց օրենքի
ընդունումը:
Օրենքը պարունակում է մի շարք դրական պայմաններ, ներառյալ տեղեկատվության եւ
տեղեկատվություն կրողների մասին բազմաթիվ ձեւակերպումներ, թույլ է տալիս տպագրել
տեղեկատվության մեծ ընտրանի, նույնիսկ հատուկ թույլատվության բացակայության
դեպքում, բացառությունների ընդհանուր առմամբ նեղ շրջանակ ընդգրկող ռեժիմով,
ներառյալ հանրային հետաքրքրության անվավեր ճանաչման ձեւը եւ այն կանոնները, որ
պետական պաշտոնյաներին պատասխանատու են դարձնում տեղեկատվությունը
հրապարակայնացնելու նրանց մերժման դեպքում:
Միեւնույն ժամանակ, օրենքը պարունակում էր մի շարք բացթողումներ, ներառյալ անկախ
վերահսկող մարմնի ստեղծման անհնարինությունը, տեղեկատվությունը «գաղտնի» տրամադրող
անձանց պաշտպանությունը եւ օրենքի հիման վրա՝ բարի հավատով գաղտնի տեղեկատվությունը
բացահայտողի թույլ պաշտպանությունը: Այս թերացումներին անդրադառնալուց բացի,
ներկայացված ուղղումները այնուամենայնիվ իսկապես քայքայում են գոյություն ունեցող
օրենքի դրական կողմերը, ի հակառակ այս տարածաշրջանում առկա միջազգային նորմերին,
ներառյալ 2002 թ. փետրվարին Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի կողմից
ընդունված ՝ «Անդամ Երկրների Պաշտոնական Փաստաթղթերի Մատչելիության» մասին No.
R(2002)2 Հանձնարարականը:
http://www.hra.am/arm/index1.php?goto=guest&id=32
3. Մարդու իրավունքների պաշտպան
"Օմբուցմենին" (մարդու իրավունքների պաշտպանին) նվիրված սեմինար
[02.03.2004]
Գյումրի, Հասարակական Հարաբերությունների Կենտրոն, փետրվարի 28, 2004 թ.
Միջոցառումը կազմակերպվել էր լրագրողների "Ասպարեզ" ակումբի կողմից` ԲՀԻՕՀ ի
Հայաստանի գրասեյակի Մասսայական Լրատվության բաժնի նախաձեռնած "Զարգացումը
Կրթության Միջոցով" ծրագրի հետ համատեղ: Միջոցառումը ներառեց Հայաստանի Հելսինկյան
Կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի եւ Մարդու Իրավունքների Պաշտպանության Սախարովի
անվան Հիմնադրամի Գյումրիի մասնաճյուղի նախագահ Սեյրան Մարտիրոսյանի ելույթները:
Առաջին խոսնակ պրն. Ա. Իշխանյանը նաեւ մասնակցեց նույն օրը Ցայգ
Հեռուստաընկերության եթեր հեռարձակված երկխոսությանը, որ նվիրված էր Օմբուցմենի
Ինստիտուտին:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1545
