1-7 փետրվարի, 2004 թ

1. Եվրոպայի Խորհրդի առջեւ
ստանձնած պարտավորություններ

Եվրոպայի Խորհրդի Մարդու Իրավունքների Մարմնին ՀՀ անդամակցության վերաբերյալ՝
Եվրոպայի խորհրդից ժամանած մոնիթորինգ անցկացնող Ավագ պաշտոնյան ուրբաթ օրը
կազմակերպեց երեք տարի տեւած պրոցեսի մեծապես դրական ամփոփում:

06.02.04

Դեսպան Պիետրո Ագոն, որը ներկայացնում է կազմակերպության՝ որոշումներ ընդունող
Նախարարների կոմիտեն, ասաց, որ Հայաստանի Իշխանություններին հարկ է "շնորհավորել
նրանց՝ ողջունելի քայլերի համար", այն է` երկրի ժողովրդավարացմանը նպաստելը:
Ավարտելով երկու օր տեւած իր այցը Երեւան, ինչը նպատակ ուներ արձանագրելու ՀՀ
պարտավորությունների կատարման փաստերը, նա մատնանշեց մահապատժի վերացումը,
զանգվածային լրատվության, մարդու իրավունքների օմբուցմենի եւ այլընտրանքային
ծառայության վերաբերյալ նոր օրենքների ստեղծումը:


http://new.csi.am/eng/?goto=news&id=1517

2.Հաշմանդամների իրավունքներ

Հաշմանդամ Երեխաներին Օգնության Ծրագիրը շուտով կընդունվի

05.02.04

"Հաշմանդամ երեխաներին օգնության տրամադրման ծրագրի ընդլայնման հիմնախնդիրը շուտով
կլուծվի" ասել է Հայաստանի Հաշմանդամների Միության նախագահ Հակոբ Աբրահամյանը՝
հաշմանդամ երեխաների սոցիալական ինտեգրման խնդիրներին նվիրված կլոր սեղանի ժամանակ:


Ըստ նրա՝ ակնկալվում է Միությանը նոր շինությունների նվիրաբերում, որտեղ երեխաները
հնարավորություն կունենան պարապել ձիարշավ եւ լող, ինչը ներառված է հաշմանդամ
երեխաների համար նախատեսված վերականգնողական բուժման ծրագրում: Ծրագրի նպատակն է`
օգնել հաշմանդամ երեխաներին ստանալ անհրաժեշտ գիտելիքներ իրենց հասարակության
լիարժեք անդամ զգալու համար: Ընդհանոր առմամբ 1.7 մլն. դրամ է ներդրվել ծրագրի
իրականացման համար, ինչը բավարար է միայն 30 երեխաների պարապմունքների կազմակերպման
համար: Ծրագրի ամենից առաջնային նպատակն է երեխաների եւ նրանց ծնողների հոգեբանական
խրախուսանքը: Մշակույթի եւ Երիտասարդության Հարցերի Նախարարությունը ակտիվ
աջակցություն է ցուցաբերում այս հիմնախնդիրը լուծելու գործում: "Հաշմանդամ
երեխաները օգնության կարիք ունեն, այլ ոչ խղճահարության, քանզի նրանք զգում են
այլոց խղչմտանքն իրենց հանդեպ ու ինքնամփոփ են դառնում", ասել է ԱՄՆ-ի հատուկ
կարիքներով երեխաների դպրոցի պրոֆեսոր Լորիկ Սիվազլյանը:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1515


3.Կալանավորված անձանց իրավունքներ


Նուբարաշենի բանտի մահապարտները դադարեցրեցին իրենց հացադուլը

07.02.04

Նուբարաշենի բանտի բոլոր մահապարտները այսօր դադարեցրեցին իրենց հացադուլը,- ինչպես
Արմինֆոյի թղտակցին ասել է Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Արա
Սաղաթելյանը: Չորս օր առաջ, Նուբարաշենի բանտի 51 մահապարտներից 45-ը հացադուլ
սկսեցին: Նրանք պահանջում էին Երեւանի ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչների հետ
պաշտոնական հանդիպում: Եվրոպայի Խորհրդի Գերագույն Հանձնակատարի Հայաստանում
հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի մարդու
իրավունքների բաժնի ներկայացուցիչ Քրիստին Մարտիրոսյանը երեկ հանդիպեցին
հացադուլավորներից 10-ի հետ: Հնադիպման մանրամասները չեն հրապարակվել:
Այնուամենայնիվ, դրանից հետո հացադուլավորներից 13-ը դադարեցրեցին հացադուլը: Մյուս
հացադուլավորներն այն դադարեցրին այսօր, ինչպես տեղեկացրեց Սաղաթելյանը:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1513

4.Կանանց
իրավունքներ, Տրաֆիկինգ

Բրիտանական Խորհուրդը
կազմակերպում է Թրաֆիկինգի վերաբերյալ կրթական բեմականացումներ

4.02.04

Միգրացիայի Միջազգային Կազմակերպության (IOM) նախաձեռնությամբ Բրիտանական Խորուրդ
կազմակերպության հայաստանյան գրասենյակը կազմակերպում է թրաֆիկինգը լուսաբանող
կրթական ուղղվածությամբ բեմականացումների շարք, ինչպես գրասենյակի տնօրեն Ռոջեր
Բադդը հայտնեց Արմինֆոին:

Ըստ նրա` բեմականացումները կազմակերպվում են հանրային կենտրոններում եւ
դպրոցներում` հայ դերասանների մասնակցությամբ: Կազմակերպվում են նաեւ հանդիպումներ
թրաֆիկինգի զոհ դարձած կանանց հետ: Բրիտանական Խորհուրդը համագործակցում է
Հայաստանի տարբեր Հասարակական կազմակերպությունների հետ: Ռոջեր Բադդը նշեց, որ
թրաֆիկինգի զոհ դարձած հայ կանանց 60% -ը մարմնավաճառության է տարվել Թուրքիա եւ
30% -ը` Դուբայ: Բացի այս փաստերից, թրաֆիկինգի հիմնախնդիրը մինչեւ օրս Հայաստանում
չի լուսաբանվել: Սա խորացնում է հասարակության սոցիալապես անապահով մասին պատկանող
կանանց վիճակը, քանի որ նրանք հեշտությամբ են գայթակղվում արտերկրում լավ
վարձատրվող աշխատանքի մասին "գրավիչ գովազդներով": Փաստորեն կանայք ընկնում են
թակարդը:

ԱՄՆ պետդեպարտամենտի 2003 թ. հաշվետվության մեջ Հայաստանը տեղաշարժված է երրորդ
խմբից ( թրաֆիկինգի լայն տարածմամբ երկրներ) երկրորդ խումբ, ինչը վկայում է ակնհայտ
առաջընթացի մասին: Անցյալ տարի ԱՄՆ-ն տրամադրեց 170000 ԱՄՆ դոլլար Միգրացիայի
Միջազգային Կազմակերպության (IOM) երեւանյան գրասենյակին` թրաֆիկինգի կանխարգելման
երկու ծրագրերի իրականացման համար: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` 2003-ին
Հայաստանում թրաֆիկինգի հետ կապված հանցագործությունների 19 դեպք է արձանագրվել:



http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1516

5.
Երեխաների իրավունքներ


Երեխայի Իրավունքների Կոմիտեն ներկայացրել է տարբեր երկրներին իր
եզրակացություններն ու առաջարկությունները

04.02.04

2004 թ. փետրվարի 4-ին Երեխայի Իրավունքների Կոմիտեն եզրափակեց իր
երեսունհինգերորդ նստաշրջանը եւ հրապարակեց տարբեր երկներին ուղղված
եզրակացություններն ու առաջարկները` ՄԱԿ-ի Երեխայի Իրավունքների մասին կոնվենցիային
համապատասխան: Կոնվենցիան արգելում է ծնողներին օգտագործել որեւէ տեսակի ֆիզիկական
պատժամիջոցներ` որպես երեխային դաստիարակելու միջոց եւ թելադրում է ընտանեկան
կյանքի շատ կողմերին, ինչպես օրինակ` փուլային սեռական դաստիարակությանը եւ
երեխաների հանդեպ հիմնական ծնողական պարտականությունների կիրառման որոշ
սահմանափակումներին վերաբերող մանրամասներ:

Նստաշրջանի վերաբերյալ ՄԱԿ-ի մամուլի հաղորդագրությունը նշում է, որ նստաշրջանի
ընթացքում Կոմիտեն հանձնարարել է Ճապոնիային, Գայանային եւ Հայաստանին` անօրինական
համարել տանը ծնողների կողմից կիրառվող թեկուզեւ թեթեւ տեսակի ֆիզիկական
պատժամիջոցները: Կոմիտեն հանձնարարել է Հայաստանին "ընդունել հատուկ օրենսդրություն
եւ այլ միջոցառումներ ձեռնարկել` բոլոր իրավիճակներում երեխաների հանդեպ կիրառվող
բռնությունը կանխարգեելու նպատակով, ներառյալ մարմնական պատիժը":


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1511

6. Մամուլի եւ հեռարձակման
ազատություն


Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը ընդունեց 1641 (2004) Հանձնարարականը`
հեռարձակման հանրային ծառայությունների վերաբերյալ

5.02.04

Փաստաթուղթը սահմանում է հեռարձակման հանրային ծառայությունների ձեւավորումը
Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում եւ Նորանկախ Պետություններում:

Փաստաթուղթը նշում է, որ որոշ երկրներում ընդունված են հեռարձակման հանրային
ծառայությունների վերաբերյալ օրենքներ, սակայն որոշ նորմեր եւ կիրառումներ չեն
համապատասխանում եվրոպական չափանիշներին: Օրինակ` "Հայաստանում հանրային ռադիոի եւ
հեռուստատեսության խորհրդի բոլոր անդամները նշանակվում են հանրապետության նախագահի
կողմից" ասվում է Երաշխավորագրի մեջ (տեքստը վերցված է Համագումարի կողմից 2004 թ.
հունվարի 27-ին (3-րդ նստաշրջան):


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1508

7.Նորություններ միջազգային
կազմակերպություններից

1)Համաշխարային
ուսուցման ինտերնետ-հանգույցը արդեն մատչելի է հայերեն լեզվով

4.02.04

Համաձայն կազմակերպության մամլո հաղորդագրության` Կազմակերպության գործունեության 3
տարվա ընթացքում այն ստեղծել է երկրի հասարակական կազմակերպությունների վերաբերյալ
ինֆորմացիայի մատակարարման հզոր համակարգ: ՀՀ 900 գործող հասարակական
կազմակերպություններ գրանցվել են կազմակերպության տվյալների բազայի հիման վրա:
Սայթը ներկայացնում է հասարակական կազմակերպությունների պատմությունը,
դրամաշնորհային ծրագրերը, առաջարկություններն ու հայտարարությունները: Վորլդ
Լըրնինգ-ը ուղղված է բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հասարակական
կազմակերպությունների սեկտորի զարգացմամբ: Ինտերնետում սայթի հասցեն է`




www.worldlearning.am



http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1518

2) ՄԱԿ- ի
Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակը իր ջանքերն ուղղում է նոր աշխատատեղեր
ստեղծելու եւ ժողովրդավարության կայացմանը նպաստելու ուղղությամբ

3.02.04

ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակը ՀՀ կառավարության հետ համատեղ իր
2004 թ. ծրագրերն ուղղորդելու է նոր աշխատատեղերի ստեղծման, քաղաքացիական
հասարակության կայացման եւ ՄԱԿ-ի` Հազարամյակի Զարգացման Նպատակների ներդրման
ուղղությամբ:

Արմենպրեսին տված հարցազրույցում ՄԱԿ-ի պատվիրակ-համակարգող եւ ՄԱԿ-ի Զարգացման
Ծրագրի պատվիրակ-ներկայացուցիչ Լիզ Գրանդը հատկապես նշել է քաղաքացիական
հասարակության մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին: Նա ասաց, որ նոր
աշխատատեղերի ստեղծումը, հատկապես բարձր գործազրկությամբ առանձնացող շրջաններում եւ
նշանակալի օգնությունը փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը կնպաստի Հայաստանում
աղքատության կրճատմանը:

Առանձնակի նշելով քաղաքացիական հասարակության կայացման ծրագիրը, Լիզ Գրանդը ասել է,
որ այս տարի նախատեսվում է ստեղծել ոչ կառավարական կազմակերպությունների լայն ցանց,
նախատեսելով վերահսկել աղքատության կրճատման եւ հակակոռուպցիոն պայքարի`
կառավարության կողմից ընդունված ռազմավարությունները: Նա նաեւ ասաց, որ
քաղաքացիական հասարակությունը պետք է մասնակցի օրենքների ձեւավորման փուլին եւ այլ
հարակից միջոցառումներին:

Նա ասաց, որ Հազարամյակի Զարգացման Նպատակներին առնչվող հարցերում հիմնական
շեշտադրումը լինելու է բնության պահպանության, գենդերային հիմնախնդիրների եւ
աղքատության կրճատման ուղղությամբ: Ըստ նրա` Հայաստանը, որպես միջազգային
հանրության անդամ, պետք է խրախուսի դրանց իրականացումը, ինչը հնարավոր է միայն
կառավարության, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների
համատեղ ջանքերի շնորհիվ:

Նա դրական խոսեց աղքատության մակարդակի կրճատմանն ուղղված` կառավարության կողմից
կազմված ռազմավարության մասին, որը, ինչպես նա ասաց, կօգնի լուծել մի մեծ շարք
ճնշող հիմնախնդիրներ: Նա ասաց, որ քաղաքացիական հասարակությունը պետք է սերտորեն
հետեւի աղքատության կրճատման ծրագրերի ներդրման գործընթացին, քանի որ դրանում
ընդգրկվելիս թույլ տված յուրաքանչյուր բացթողումը կդանդաղեցնի ողջ զարգացումը:

Ըստ Լիզ Գրանդի` հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի ընդունումը կառավարության
ամենամեծ ձեռքբերումներից է, սակայն նա ավելացրեց, որ հակակոռուպցիոն պայքարի
ընթացքում որեւէ նշանակալի արդյունքի հասնել հնարավոր կլինի միայն հասարակության
բոլոր հատվածների` այս գործին միահամուռ եւ կազմակերպված մասնակցության ապահովման
դեպքում: Նա ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար
անհրաժեշտ է հայտնաբերել եւ լուսաբանել դրա արմատները: Նա նաեւ նշեց, որ
կառավորությունը վճռականորեն է տրամադրված այդ հիմնախնդիրը լուծելու ուղղությամբ:

Խոսելով շրջակա միջավայրի պահպանման խնդիրների մասին, նա ասաց, որ տնտեսական աճ
հնարավոր կլինի միայն բնական ռեսուրսների կայուն կառավարման ապահովումից հետո:
Ընդհանրացնելով 2003 թ. Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Գրասենյակի գործունեությունը,
նա ասաց, որ այն հիմնականում ուղղված էր կառավարության կազմած աղքատության ծրագրին
օժանդակմանը: Անցյալ տարվա այլ ձեռքբերումների շարքում նա անդրադարձավ նաեւ
տեղեկատվական տեխնոլոգիաների մատչելիության մակարդակի բարձրացմանը, տարբեր
շրջաններում ստեղծված եւ ռեգիոնալ իշխանության մարմինների գործունեությունն ավելի
արդյունավետ դարձնելու կոչված ինտերնետային կառավարման համակարգերի ամրապնդմանը,
ինչը նպատակ ունի զարգացնել ժողովրդավարական նորմերի եւ պրակտիկ գործընթացների
դաշտը` պետություն-քաղաքացի կապերը խրախուսելով եւ ավելի սերտացնելով:

Քաղաքացիներին եւ բոլոր շահագրգիռ կազմակերպություններին հետաքրքրող, ինտերնետի եւ
հանրային կապի կենտրոնների շնորհիվ հասանելի համակարգերը մատչելի են դարձնում
բազմազան եւ մանրամասն ինֆորմացիան ռեգիոնալ ադմինիստրացիայի կառուցվածքի,
իրավունքների եւ պարտականությունների, սկզբնական ձեռնարկատիրական գործունեության,
ազգային ժողովի` շրջաններից ընտրված պատգամավորների, մաքսային քաղաքականության եւ
այլ գործող օրինակարգերի մասին: Այն նաեւ հասարակությանն ընձեռում է "օնլայն"
հնարավորություն` իրենց նամակներն ու դիմումները ուղիղ ռեգիոնալ իշխանություններին
հղելու եւ միեւնույն համակարգի միջոցով պատասխաններ ակնկալելու:

Անցյալ տարի իրականացված մեկ այլ կարեւոր ծրագիր էր քաղաքապետարանների եւ
մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ համայնքային ծառայությունների
մասին կանոնադրության ստեղծումը, որի արդյունքում մասնակիցները պատրաստեցին մի շարք
իրականանալի ծրագրեր:

Եթե անդրադառնանք ՄԱԿ-ի Զարգացման Հայաստանի գրասենյակի դերին, ինչպես ասաց Լիզ
Գրանդեն, ապա գլխավորը երկրի ինստիտուցիոնալ հնարավորությունները հզորացնելն է`
տեղական փորձագետների եւ ռեսուրսների օգնությամբ, ինչպես նաեւ` քաղաքացիական
հասարակության եւ կառավորության միջեւ որպես կամուրջի դեր կատարելը:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=1519