ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«ՄԵՐ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐ ԵՆ,» - նշում է արդարադատության նախարարը
ՀՀ կառավարություն—«Արմենտել» բաց ժողովի ավարտից հետո լրագրողներն
իրենց հարցերն ուղղեցին մինչ ժողովի ավարտը հարցազրույցից հրաժարվող արդարադատության
նախարար Դավիթ Հարությունյանին։
—Արմենտելի» հարցը կհանգեցնի՞ հայ— հունական հարաբերությունների
վատթարացման։
- Ես չեմ կարծում, որ հայ— հունական հարաբերություններն այնքան սաղմնային
վիճակում են, որ Արմենտելի» հետ կապված եւ օրենսդրությամբ ու լիցենզիայով նախատեսված
այդ գործընթացը որեւէ կերպ անդրադառնա դրան։
—Արմենտելը» ձեզ մեղադրում է, թե չգիտեք ում պետք է ներկայացնեք
պահանջները։
— Եթե մենք ենթադրեինք, որ այլ հասցեատիրոջ պետք է դիմեինք, ապա
կդիմեինք նրան։
— Ո՞րն է լինելու կառավարության հաջորդ քայլը։
- Այն պայմանավորված կլինի ժողովը նախագահողի եզրակացությամբ։ Առանց
դրա չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի մեր հաջորդ քայլը։ Սա դեռեւս միայն միջնորդություն
է բաց ժողովի նախագահին՝ եզրակացություն տալու կառավարության առաջարկած քայլերին։
— Առանց OTE— Արմենտելն» անընդունելի է համարում իր դեմ կատարվող
սանկցիաները։
- Լիցենզավորվողի նկատմամբ սանկցիաներ կիրառելու մեր պահանջը նախատեսված
է լիցենզիայով։ Մեր կարծիքով, հասցեատերն Արմենտելն» է։ Այս գործընթացը լիցենզավորողի՝
ՀՀ կառավարության եւ լիցենզավորվողի՝ Արմե նտելի» միջեւ է։
— Միջազգային դատարանում այս խնդրի հայտնվելն ի՞նչ խնդիրներ կառաջացնի
մեր երկրի ներդրումային միջավայրում։
- Այս գործընթացն ուղղված է ներդրումների պաշտպանությանը, քանի
որ բազմաթիվ ներդնողներ նշել են, որ հեռահաղորդակցության նման պայմաններում իրենք ստիպված
են դադարեցնել գործունեությունը Հայաստանում։
— Որքա՞ն ժամանակ կպահանջվի մինչեւ գործընթացն ավարտվի։
- Դա կախված կլինի բաց ժողովը նախագահողի որոշումից։ Դրանից հետո
կպահանջվի 1,5— 2 ամիս։
— Միջազգային արբիտրաժում մեր շահելու հնարավորություններն ինչպիսի՞ն
են։
- Արբիտրաժի որոշումները ենթակա են կատարման Հայաստանի տարածքում։
Մեր կարծիքով, մեր մեղադրանքները հիմնավոր են։
—Արմենտելի» գլխավոր գործադիր տնօրենի ելույթում քաղաքական
գնահատումներ տրվեցին։
- Ցավում եմ, որովհետեւ սա իրավական գործընթաց է եւ անհրաժեշտ էր
իրավական, այլ ոչ թե հուզական կամ քաղաքականացված պատասխան տալ։
— Պատրա՞ստ են Հեռահաղորդակցության մասին» օրենքում նախատեսվող
փոփոխությունները։
-Հեռահաղորդակցության մասին» օրենքը փոփոխության ենթարկելու,
ոչ թե միայն վերախմբագրելու ժամանակն է։ Այստեղ արմատապես նոր լուծումներ պետք է տրվեն։
Այս առումով կառավարությունն աշխատում է եւ շուտով կներկայացնի Հեռահաղորդակցության
մասին» օրենքի լրիվ նոր տարբերակ։
Ա. Մ.
