ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Նկատի
ունենալով վերջին տարիներին Երեւան քաղաքում եւ մերձակայքում կանաչ տարածքների ու
հողաշերտի հաշվին իրականացվող լայնածավալ կառուցապատումը,
հաշվի
առնելով կանաչ տարածքների քայքայման եւ անապատացման անկանխատեսելի հետեւանքները
մարդկանց առողջության, ինչպես նաեւ կլիմայի եւ կենսաբազմազանության համար,
գիտակցելով
իրավասու պետական կառույցների ոչ բավարար գործունեությունը Երեւանի կանաչ գոտիների
պահպանության ուղղությամբ կամ իրավասությունների չարաշահումը քաղաքաշինության
ոլորտում.
Հայաստանի 12
հասարակական կազմակերպություններ հիմնել են Երեւանի կանաչ գոտիների պահպանության
կոալիցիա:
Կոալիցիան դիմում է բոլոր հասարակական
կազմակերպություններին ու քաղաքացիներին՝
-
Երեւան քաղաքում եւ դրա մերձակա որեւէ
հատվածում կանաչ տարածքի կամ ազատ հողաշերտի վրա նախատեսվող կամ ընթացիկ
կառուցապատման, -
ծառահատումների,
-
այլ նմանատիպ օրինախախտումների
հայտնաբերման դեպքում
տեղեկացնել
Արմեն
Պողոսյանին, Սպառողների միություն,
53 27 25
հեռախոսահամարով կամ
դիմել
ecocoal@freenet.am էլեկտրոնային փոստով:
ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՄԻԱՆԱԼ ՄԵՐ ԲՈՂՈՔԻ ԽԱՂԱՂ ԵՐԹԻՆ
ս.թ. հունիսի 28-ին, շաբաթ, որը
-
ժամը
11:00-ին կսկսվի Եր—անի պետական համալսարանի հրապարակից, -
ժամը
11:30-ին կընթանա Վարդան Մամիկոնյանի արձանի շրջակա հրապարակով, — -
ժամը
12:15-ին կլինի Եր—անի քաղաքապետարանի առջ—:
Երթին կմասնակցեն երեխաներ, ծերեր,
հայաստանյան — միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կանցկացվի ստորագրահավաք՝
ի բողոք Երեւանի քաղաքային իշխանությունների՝
կանաչ տարածքների նկատմամբ իրականացվող քաղաքականության:
«Բուրգ»
բնապահպանական երիտասարդական կենտրոն
«Էկոլոգիական ակադեմիա»
Թռչնասերների կենտրոն
Հայաստանի ճարտարապետների միություն
Հայկական բուսաբանական ընկերություն
Հայկական էկոլոգիական
բարեգործական
src="new_page_3_files/image001.gif" v:shapes="_x0000_s1025">հիմնադրամ
«Հանուն մարդկային կայուն
զարգացման» ասոցիացիա
Հետաքննող լրագրողների ընկերակցություն
Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն
Սպառողների միություն
«Տապան» էկո-ակումբ»
Տարածաշրջանային զարգացման կենտրոն/ Թրանսփարենսի ինթերնեշնլ
հայաստանյան մասնաճյուղ
