ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱՐԹՈՒՐ ՍԱԿՈՒՆՑԸ

Մարտի 15-ին իր գրասենյակի մոտ ձերբակալվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Անցած շաբաթ Արթուր Սաքունցի գրասենյակը անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել, իսկ լույս 15-ի գիշերը՝ հրդեհվել։ Արթուր Սաքունցը ձերբակալվել է իր գրասենյակի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ։ Կարճատեւ դատավարությունից հետո նրան ենթարկել են 10-օրյա վարչական կալանքի։

Ա1+

16.03.2003

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԹՈՒՐ ՍԱԿՈՒՆՑԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ս. Թ. Մարտի 15-ին Վանւսձոր քաղաքում ձերբակալվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի •րասենյակի նախագահ Արթուր Աաքունցը: Նույն օրը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել Ա. Սաքունցին 10-օրյա վարչական կալանքի ենթարկելու մասին` ոստիկանության աշխատակցին չենթարկվելու մեղադրանքով: Դեպքը կատարվել է գրասենյակի կողմից նախաձեռնված "Պաշտպանենք մեր ընտրական իրավունքը" թեմայով հանրահավաքից հետո: Հանրահավաքի նպատակը ընտրությունների ընթացքում կատարված իրավախախտումների մասին քաղաքացիներին տեղեկացնելն էր /Սաքունցը ընտրությունների ընթացքում հանդես էր գալիս որպես տեղական դիտորդ/: Կարեւոր ենք համարում նշել, որ հանրահավաքի անցկացման համար հայտը նեկայացված էր քաղաքապետարան ժամանակին, գործող կարգին համապատասխան, բայց տեղական իշխանությունների կողմից անհիմն մերժման էր արժանացել:

Նախօրեին` մարտի 13 լույս 14-ի գիշերը անհայտ անձանց կողմից կազմակերպության գրասենյակը հրկիզվել է, վնաս է հասցվել գույքին: Սա վանաձորյան գրասենյակի եւ տեղական իշխանությունների միջեւ առաջին ընդհարումը չէ. իշխանությունները խիստ բորբոքված են Սաքունցի եւ նրա խմբի ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, ինչպես նաեւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում ցուցադրած հետեւողականությամբ:

Սենք դատապարտում ենք Վանաձորի իշխանությունների անվայել, բռնի վարվելակերպը, որը գնահատում ենք որպես հաշվեհարդար առաջադեմ, ազատ արտահայտվող եւ սեփական "վերեւներից իջեցված" ցուցումներից տարբեր դիրքորոշում ունեցող մարդկանց հանդեպ:
Մենք արտահայտում ենք մեր կտրում բողոքը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Վանաձորի իշխանությունների` ուժային մեթոդով "անհարմարների" հետ հաշվեհարդար տեսնելու, վախի եւ ամոթալի "համախոհության" մթնոլորտ ստեղծելու փորձերը:

Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել իր խաղաղասիրական եւ իրավապաշտպանական գործունեությամբ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս քաջ հայտնի, քաղաքացիական ակտիվիստ, իրավապաշտպան կազմակերպությունների գործունեության հիմնասյուն հանդիսացող բազմակարծության եւ արդարության գաղափարները կյանքի կոչող մեր ընկերոջը` Արթուր Աաքունցին:

Այս դեպքը եւս մեկ առիթ է կոչ անելու ՀՀ իշխանություններին` ազատ արձակել վարչական կալանքի ենթարկված բոլոր քաղաքացիներին եւ այլեւս չկիրառել վարչական պատիժը` որպես ընդդիմախոսության ճնշման միջոց:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հայկական կոմիտե

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Քաղաքացիական Հասարակության Զարգացման Միություն

Երեւանի Մամուլի ակումբ

"Ինտերնյուս" հասարակական կազմակերպություն

"Մեդիագրուպ" լրատվական հասարակական կազմակերպություն

Լոռու մարզի երիտասարդ տնտեսագետների ասոցիացիա

18 ՄԱՐՏԻ, 2003թ.

Հայտարարություն Հայաստանում նախագահական ընտրությունների կապակցությամբ

08 մարտի 2003թ.

Մենք` ներքոստորագրյալ
կազմակերպությունների ներկայացուցիչներս, անդրադառնալով Հայաստանում նախագահական ընտրություններին
մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ այժմյան Հայաստանում հնարավոր է կազմակերպել եւ
անցկացնել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ, արձանագրում ենք.

style='font-family:Symbol'>գ       
Իշխանության հսկողության տակ
գտնվող ԶԼՄ-ները, մասնավորապես բոլոր հեռուստակայանները, թեկնածուների համար
հավասար պայմաններ չապահովեցին` միակողմանի քարոզչություն ծավալելով նախագահի
թեկնածու՝ գործող նախագահի օգտին, դրան ավելացավ երկրորդ փուլում մյուս նախագահի
թեկնածուի նկատամբ ակնհայտ հակաքարոզչությունը:

style='font-family:Symbol'>գ       
Իշխանությունները գործի դրեցին
պետական վարչական ռեսուրսները` հօգուտ նախագահի թեկնածու գործող նախագահի՝  ճնշում
գործադրելով հաստատությունների ղեկավարների եւ նրանց ենթակաների ու շահառուների
վրա: Արձանագրվեցին դեպքեր, երբ գործող նախագահին բավարար եռանդով չսատարող անձիք
ազատվեցին աշխատանքից։

style='font-family:Symbol'>գ       
Ողջ նախընտրական փուլը
ընթացավ ճնշումների, սպառնալիքների  եւ բռնությունների գործադրմամբ:

style='font-family:Symbol'>գ       
Փետրվարի 21-ից խաղաղ
ցուցարարների ձերբակալումները եւ վարչական տույժերի եւ կալանքի ենթարկելը հակասում
է  ՀՀ Սահմանադրությանը:

style='font-family:Symbol'>գ       
Ընտրությունների նախօրյակին
ընտրական հանձնաժողովներից դուրս մղվեցին հանձնաժողովների անդամներ, որոնք կարող
էին խոչընդոտել նախօրոք պլանավորված ընտրախախտումների իրականացումը։

style='font-family:Symbol'>գ       
Ընտրության նախօրյակին
շրջանառության մեջ են հայտնվել ընտրության քվեաթերթիկներ (ընդդիմության պնդմամբ
դրանց թիվը կազմել է մոտ 400.000), որոնք պատրաստված են եղել ընտրակեղծիքներ
իրականացնելու նպատակով։

style='font-family:Symbol'>գ       
Հանձնաժողովների անդամները,
վստահված անձիք, դիտորդները  գտնվել են տարբեր տեսակի ճնշումների ներքո
(սպառնալիքներ, հոգեբանական ճնշումներ, կաշառքի առաջարկներ եւ այն)։ Ընտրությունների
օրը օրինականությունը առավել համառ պաշտպանող անձինք կոպտորեն դուրս են հանվել
ընտրական տեղամասերից։ Եղել են վստահված անձանց ծեծի եւ ձերբակալման դեպքեր։

style='font-family:Symbol'>գ       
Ընտրությունների օրը տեղական
եւ միջազգային դիտորդների կողմից արձանագրվեցին բազմաթիվ օրինախախտումներ,  լցոնման
դեպքեր, ընտրակեղծիքներ, որոնք կատարվեցին կամ իշխանական զանազան օղակների
անմիջական հանձնարարությամբ, կամ  թողտվությամբ:

 

Ելնելով վերոհիշյալից.

  • Հայաստանում մարտի
    5-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները համարում ենք փաստացի չկայացած,
  • սատարում ենք
    հանրության ջանքերին իրավական ճանապարհով հասնելու Հայաստանում ժողովրդավարական
    կարգերի հաստատմանը։

 

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Հայաստանի հետաքննող լրագրողների
ընկերակցություն

Քաղաքացիական
հասարակության զարգացման միություն

Խոսքի ազատության աջակցության հիմնադրամ

Զարթոնք-89 Բարեգործական հասարակական կազմակերպություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հասարակություն առանց բռնության

Կոչ ենք անում ՀԿ-ներին միանալ

Քաղաքացիական հասարակության զարգացման միություն

375033 Երեւան,

Փափազյան 15, բն.46

հեռ./ֆաքս 3741-223440

ձեռքի հեռ. 3749-403609



csdu@csdu.am

www.csdu.am