«Արմենիկումը» նաև անվճար կտրամադրեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց

Հայաստանի պետական բյուջեի 2011 թ. նախագծում 50 մլն դրամ է (մոտ 140 հազար դոլար) նախատեսված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց «Արմենիկում» դեղամիջոցը տրամադրելու համար։ Պետական բյուջեում առաջին անգամ է նման գումար նախատեսվում։ Գումարը բավարար կլինի 157 հիվանդների համար։
Ներկայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությամբ Հայաստանում հաշվառված են 1000 հիվանդ։ Առողջապահության նախարարության ներկայացրած բացատրության համաձայն՝ նախապատվությունը տրվելու է այն հիվանդներին, որոնց բուժման համար «Արմենիկումն» անհրաժեշտ է։
«Արմենիկում» դեղի մեկ միավորի միջին շուկայական գինը 31.900 դրամ է (մոտ 90 դոլար):

Աղբյուր՝ www.news.am