ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լեյտենանտը հետմահու պարգևատրվել է
Արցախի Նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր պարգևատրելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Համաձայն հրամանագրի` մարտական առաջադրանքները կատարելիս ցուցաբերած անձնական խիզախության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային վաշտի հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հովիկ Սուքիասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Աղբյուր`http://panorama.am
Source Url:
