ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Տեսողական խնդիրներ ունենալ չի նշանակում անաշխատունակ լինել (վիդեո)
Հակոբ Մելքոնյանը մեկն է Գյումրիում ապրող 600-ից ավելի տեսողական խնդիրներ ունեցող մարդկանցից։ Նա այսօր փորձում է բոլորին ապացուցել, որ տեսողական խնդիրներ ունենալ չի նշանակում անաշխատունակ լինել:
28-ամյա երիտասարդը թեև չի ստացել ամբողջական կրթություն, բայց ինքնուսուցմամբ տիրապետում է բրալյան լեզվին, նվագում է երեք երաժշտական գործիք, գրում բանաստեղծություններ, երգերի բառեր ու երաժշտություն։
Նա դասավանդում է ՀՀ հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրիի մասնաճյուղում և «Արև» համակարգչային ծրագրին է ծանոթացնում տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին:
Կարինե Իոնեսյան
Գյումրի
Աղբյուրը' www.hra.am
Source Url:
