Վկաների հարցաքննությունը շարունակվում է

Զարուհի Պետրոսյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին'  ժամը 12:00- ին:

Օգոստոսի 2-ի դատական նիստի ընթացքում հարցաքննվել են գործով մի քանի վկաներ (Անահիտ Հակոբյանը' Զարուհու և Յանիսի նախկին կուրսղեկը, Արմենուհի Ղուկասյանը' Զարուհու  դասախոսներից մեկը, Բուրաստան Վարդանյանը' հարևանուհին):

Հաշվի առնելով այն, որ պաշտպանական կողմը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին վճռաբեկ բողոք է ներկայացրել, Յանիս Սարկիսովի պաշտպան Ժորա Հարությունյանն առողջական խնդիրներ ունի, նաև՝ Յանիս Սարկիսովը դատական նիստերի արձանագրություններին ծանոթանալուց հետո ցուցմունք տալու ցանկություն է հայտնել, ինչպես նաև՝ տուժողի իրավահաջորդի՝ Զարուհու քրոջ առաջիկա ծննդաբերության փաստը, դատական նիստը հետաձգվել է: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին:

Աղբյուրը՝ www.hra.am