NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վկաների հարցաքննությունը շարունակվում է
Զարուհի Պետրոսյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին' ժամը 12:00- ին:
Օգոստոսի 2-ի դատական նիստի ընթացքում հարցաքննվել են գործով մի քանի վկաներ (Անահիտ Հակոբյանը' Զարուհու և Յանիսի նախկին կուրսղեկը, Արմենուհի Ղուկասյանը' Զարուհու դասախոսներից մեկը, Բուրաստան Վարդանյանը' հարևանուհին):
Հաշվի առնելով այն, որ պաշտպանական կողմը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին վճռաբեկ բողոք է ներկայացրել, Յանիս Սարկիսովի պաշտպան Ժորա Հարությունյանն առողջական խնդիրներ ունի, նաև՝ Յանիս Սարկիսովը դատական նիստերի արձանագրություններին ծանոթանալուց հետո ցուցմունք տալու ցանկություն է հայտնել, ինչպես նաև՝ տուժողի իրավահաջորդի՝ Զարուհու քրոջ առաջիկա ծննդաբերության փաստը, դատական նիստը հետաձգվել է: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին:
Աղբյուրը՝ www.hra.am
