Մահ բանակում

Ապրիլի 7-ին Սիսիանի հոսպիտալում մահացել է  ՀՀ ՊՆ Գորիսի զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Ղազարյանը: Այդ մասին www.hra.am –ին հաղորդեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Տղան նախնական տվյալներով մահացել է կայծակնային մինինգոկոկցեմիայից: Վերջնական պատասխանը կտա դատաբժշկական փորձաքննությունը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի հատկանիշներով՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Այն պատժվում է 3-6 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Ղազարյանը զորակոչվել էր բանակ Վաղարշապատի զինկոմիսարիատից: Դեպքի մասին այլ տվյալներ հայտնի չեն: