ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կապանի 38/5 ընտրատեղամասում հերթեր ու կուտակումներ են

www.hra.am –ի թղթակիցը Կապանից հաղորդում է, որ այնտեղ էլ քաղաքից դեռ հանված չեն քարոզչական նյութերը.ՀՀԿ–ի մեծամասնական թեկնածու Վահե Հակոբյանի նախընտրական գովազդային վահանակները և Հայ Յեղափոխական Դաշնակցության 1 վահանակ։
Կապանի 21 ընտրատեղամասում կա 35.159 ընտրող։
Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում տեղակայված է 38/5 ընտրատեղամասը, որն ունի 1493 ընտրող։ Սա Կապանի ամենամեծ ընտրատեղամասն է, որտեղ պետք է քվեարկեն նաև զինծառայողներ։ Սակայն ընտրատեղամասը չափերով շատ փոքր է և հերթեր ու կուտակումներ են առաջանում։
Դավիթ Գրիգորյան
Կապան
Source Url:
