Ջերմուկի 39/51 ընտրատեղամասի մոտ շրջում է ՀՀԿ պաստառով մեքենա

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ընտրատեղամասերի մոտ շրջում է ՀՀԿ պաստառով մեքենա: Մեքենան կայանել էր 39/51 ընտրատեղամասի հարևանությամբ: Հանձնաժողովի նախագահ Սամվել Մանուկյանի դիտողությունից հետո մեքենան հեռացվեց տարածքից: 

ՔՀԻ դիտորդ Անի Հովսեփյանի խոսքերով՝ ընտրատարածքում ցանկացած կուսակցության պաստառ կամ ցանկացած որևէ տեղեկատվական նյութ դիտվում է որպես քարոզչություն և հակասում է Ընտրական օրենսգրքին: 



Անուշ Ամիրբեկյան


1in.am



«Ընտրություններ 2012»  իրավական նախաձեռնությունը մայիսի 6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝  1in.am-ի։