NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ջերմուկի 39/51 ընտրատեղամասի մոտ շրջում է ՀՀԿ պաստառով մեքենա
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ընտրատեղամասերի մոտ շրջում է ՀՀԿ պաստառով մեքենա: Մեքենան կայանել էր 39/51 ընտրատեղամասի հարևանությամբ: Հանձնաժողովի նախագահ Սամվել Մանուկյանի դիտողությունից հետո մեքենան հեռացվեց տարածքից:
ՔՀԻ դիտորդ Անի Հովսեփյանի խոսքերով՝ ընտրատարածքում ցանկացած կուսակցության պաստառ կամ ցանկացած որևէ տեղեկատվական նյութ դիտվում է որպես քարոզչություն և հակասում է Ընտրական օրենսգրքին:
Անուշ Ամիրբեկյան
1in.am
«Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունը մայիսի 6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝ 1in.am-ի։
Source Url:
