Կրթությունից դուրս մնացած երեխաներ. ո՞վ է պատասխանատու

Հուլիսի 31-ին Վորլդ Վիժն Հայաստանի Ալավերդու
տարածքային զարգացման ծրագիրը  Վանաձորում կազմակերպել էր երեխաների կրթության
իրավունքի թեմայով քննարկում:

Քննարկման ժամանակ ներկայացվեց Գեղարքունիքի և Լոռու
մարզ
երի 12 համայնքներում պարտադիր
կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրները: Մոնիթորինգն իրականացրել են համայնքային
հասարակական կազմակերպությունները
`2011թ.
մայիս-սեպտեմբեր ամիսներին
,
«Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակում:

Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում
հայտնաբերվել
է պարտադիր կրթությունից մասամբ կամ լրիվ դուրս
մնացած 5 երեխա: «Նրանց և նրանց ծնողների հետ անցկացված հարցազրույցները ցույց են
տվել, որ դպրոց չհաճախելու հիմնական պատճառներն են ընտանիքի սոցիալական անապահով
վիճակը, երեխաների ներգրավվածությունը գյուղատնտեսական և կենցաղային
աշխատանքներում, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը»,- գրված է
մոնիթորինգի արդյունքների մեջ:

Դիտարկումները ցույց են տվել, որ դպրոցների շենքերը հարմարեցված չեն անվասայլակով տեղաշարժվելու
համար, շատ դպրոցներ չունեն մասնագետներ ներառական կրթություն կամ տնային
ուսուցում կազմակերպելու համար, մյուս կողմից` ծնողներն իրենք պատրաստ չեն
հաշմանդամություն ունեցող երեխային դպրոց տանել, քանի որ վախենում են խտրական
վերաբերմունքից:

Գրեթե նույն պատճառներով դպրոց չեն հաճախում նաև
Լոռու մարզի Թ
ումանյանի, Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջաններում պարտադիր կրթությունից դուրս մնացած 5 երեխաները,
ովքեր հայտնաբերվել են մոնիթորինգի ժամանակ:

«Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաները
հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից են: Նման ընտանիքներում երեխաների
դպրոց չհաճախելը ծնողները պատճառաբանում են հագուստ ու գրենական պիտույքներ ձեռք
բերելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունենալով»,- գրված է զեկույցում:
Ըստ մոնիթորինգի` պատճառներից մեկն էլ ծնողների կողմից իրենց երեխայի կրթությունը
չկարևորելն է:

Համայնքային ՀԿ-ների անդամները ներկայացրեցին իրենց կողմից հայտնաբերված դեպքերը, խնդիրների
լուծման ուղղությամբ առաջարկություններ արեցին, որից հետո քննարկման մասնակիցները հնչեց
րին հարցեր և կարծիքներ:

Ախթալայի թիվ 2 դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանի կարծիքով`երեխայի դպրոց հաճախելու, դասերից չբացակայելու և կրթություն
ստանալու
պատասխանատուն ծնողն է, և եթե
երեխան դուրս է մնացել կրթությունից, ապա դրա համար
պատասխանատվություն պետք է կրի
առաջին հերթին ծնողը
:

«Սակայն օրենսդրական
բաց կ
ա. չկա ծնողների վրա ազդելու,ծնողին պատասխանատվության
ենթարկելու կարգ
: Օրենսդրական մյուս
հակասություն
նէլայնէ, որմիօրենքումասումէ` մեկտարի չհաճախելու դեպքում երեխայինպետք է հեռացնելդպրոցից, իսկ մյուսօրենքումասումէ` մինչև տասնվեց տարեկան
երեխային չի կարելի հեռացնել դպրոցից»
,- նշումէՃիճիլյանը:

Յաղդանի համայնքապետ Վալենտինա Կերխանաջևան
նշեց կրթությունից դուրս մնալու մեկ այլ պատճառ՝
մշտական
գրանցում չունենալը և բնակության վայրը հաճախակի փոխելը: Նա կարծում է, որ պետությունը
պետք է մտածի այսպիսի ընտանիքներին որևէ կարգավիճակ տալու մասին, որպեսզի նրանք
հաշվառում ունենան:

Բարձրացվեց այն խնդիրը, թե, ի վերջո, ո՞վ է
պատասխանատու կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և դպրոց
ուղղորդելու համար:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ
Արման Դանիելյանը նկատեց, որ նման քննարկումների ժամանակ պարզվում է, որ հիմնական
պատասխանատուները` մազպետարանների աշխատակիցները
,
տեղյակ չեն հայտնաբերված դեպքերից:

«Ինձ համար ակնհայտ է, որ պետական
մեխանիզմը չի աշխատում,
կրթությունից դուրս մնացած երեխաները չեն հայտնաբերվում: Եվ ինձ հետաքրքիր է`նշված դեպքերից քանիսի՞ մասին են տեղյակ պատասխանատուները»,- նշեց Դանիելյանը` հավելելով,
որ պատասխանատուներին պետք է ստիպել, որպեսզի կատարեն իրենց գործը:

«Մենք կրթություն տվող ենք,
մենք հետախույզներ չեն
ք, որ գնանք, հայտնաբերենք կրթությունից դուրս մնացած երեխային: Դա պետք է անի մարզպետարանը»,- ասաց
Ախթալայի դպրոցի տնօրեն
Լեռնիկ Ճիճիլյանը:
Նրա խոսքերով` դպրոցի տնօրենները ամեն կերպ աջակցում են, որպեսզի երեխան դուրս
չմնա դպրոցից, սակայն չեն կարող օրենքը շրջանցել: «Երեխաներ կան, որ նույնիսկ
ծննդական չունեն: Մ
ենք պատրաստ ենք նրանց ընդունել դպրոց, բայց տեսչական առաջին իսկ ստուգման ժամանակ մենք ենք խնդիրներ ունենալու»,-
հավելեց տնօրենը:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հույս հայտնեց, որ կատարված
մոնիթորինգը «
չի մնա դարակում»:
Քննարկման վերջում
համայնքային
կազմակերպությունների և դպրոցների տնօրենների միջև պայմանավորվածություն ձեռք
բերվեց համագործակցել վերհանված խնդիրներն առաջարկությունների հետ միասին Կրթության և գիտության
նախարարություն
հասցնելու համար:

«Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագիրն
իրականացնում են Վորլդ
Վիժն Հայաստանը՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ: Ծրագրի նպատակն է հզորացնել համայնքային
կազմակերպությունների կարողությունները մարդու իրավունքների պաշտպանության
ոլորտում: