Քննիչ Սարգիս Մադաթյանը Նազարյաններին ապատեղեկացրել է

Օգոստոսի
7-ին Արտակ Նազարյանը կդառնար 33 տարեկան:
Նրա ծննդյան օրը դատական նիստ չկայացավ:

Օգոստոսի
8-ին տեղի ունեցած դատական նիստում տուժողի
իրավահաջորդ Ծովինար Նազարյանի միջնորդությամբ շարունակվեցին հրապարակվել քրեական գործի
ապացույցները: Դատական նիստին չէին մասնակցում գործով գլխավոր ամբաստանյալ Հակոբ
Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը,
ամբաստ
անյալ զինվորներ Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի
և Մխիթար Մխիթարյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ,
իրավապաշտպան Ռուբեն
Մարտիրոսյանը:
Դատարանում հայտ
արարվեց, որ Հրանտ
Գևորգյանի մայրը մահացել է:
Նիստում Հակոբ Մանուկյանի
շահերը ներկայացնում էր նրա մյ
ուս
պաշտպա
ն Արմինե Ղասաբողլյանը: Ամբաստանյալ
3 զինվորները դատարանում հայտար
արեցին,որ պաշտպան Ա. Մնացականյանի բացակայությունը նիստն
անցկացնելու համար  խոչընդոտ չէ:  

Ապացույցների հրապարակումից հետո
ցուցադրվեց տեսանյութ  քննիչ Լևոն Պետրոսյանի  կողմից նշանակված  փորձարարության վերաբերյալ, երբ 3 զինվորներ գետնատնակից
բարձրանում են ժայռի մոտ, որտեղ իբր ինքնասպան է եղել Արտակ Նազարյանը: Փորձարարությանը մասնակցած զինվորներն այդ տարածությունը
հաղթահարել են 4,5-5 րոպեում:  

Ծովինար Նազարյանն
ասաց, որ այդ քննչական փորձարարություն
ն էական նշանակություն չունի,այն անցկացվել է բոլորովին այլ հանգամանքներում:
Համաձայն մեղադրական եզրակացության` Արտակ Նազարյանն ինքնասպանություն կատարելու նպատակով
 ժառյաբեկորի մոտ է բարձրացել առավոտյան,իսկ
փորձարարությունը կայացելէ
ցերեկը,
բացի այդ` Արտակ Նազարյանը եղել է առանց զրահաբաճկոնի, իսկ զինվորները փորձարարությանը
մասնակցել են  զինվորական լրիվ հանդերձանքով:

Ծովինար Նազարյանի կարծիքով՝
Արտակ
ն այդ աստիճան ծեծված, ջարդված վիճակում
ոչ 5, ոչ 10 րոպեում, ոչ էլ մեկ ժամում  չէր  կարող բարձրանալ ժայռաբեկորի մոտ:  Դատական փորձագետները Ա. Նազարյանի մարմնի վրա ընդհանուր
առմամբ 54 տարբեր վնասվածքներ են հայտնաբերել:

Օգոստոսի
8-ի նիստ
ի ընթացքում գործով ապացույցների հրապարակման ավարտից հետո դատարանում ցուցմունք տվեց տուժողի
իրավահաջորդ Ծովինար Նազարյանը:  Նա
տվեց Արտակ Նազարյանի անձի բնութագիրը, նաև պատմեց, որ  դեպքից հետո  իրենց տուն է այցելել
քրեական գործով
առաջին
քննիչ Սարգիս
Մադաթյանըով Նազարյաններին
 
ծանոթացրել է  դատական փորձաքննություններ նշանակելու որոշումներին: Քննիչ Մադաթյանը  Նազարյանների
տանը երկար է մնացել, նա  գումարտակի հրամանատարի
նախկին տեղակալ, գործով գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանին ներկայացրել է ֆիզիկապես
ուժեղ, հաղթանդամ մարդու, որ կարող էր բոլորին ծեծել, որ  հենակետում ոչ ոք նրան չէր սիրում և չեն ափսոսացել,
երբ  նրան ձերբակալել են: Մինչդեռ իրականում
Հակոբ Մանուկյանը ֆիզիկապես միջին կարողություններ ունեցող երիտասարդ է, 
ով չէր կարող Արտակ Նազարյանի նկատմամբ ֆիզիկապես  էական առավելություն ունենալ:

Ծովինար Նազարյանը
 կշարունակի ցուցմունք տալ հաջորդ նիստ
ին՝ օգոստոսի 14-ին:

Ոսկան Սարգսյան


Իջևան