ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քննիչ Սարգիս Մադաթյանը Նազարյաններին ապատեղեկացրել է
Օգոստոսի
7-ին Արտակ Նազարյանը կդառնար 33 տարեկան:
Նրա ծննդյան օրը դատական նիստ չկայացավ:
Օգոստոսի
8-ին տեղի ունեցած դատական նիստում տուժողի
իրավահաջորդ Ծովինար Նազարյանի միջնորդությամբ շարունակվեցին հրապարակվել քրեական գործի
ապացույցները: Դատական նիստին չէին մասնակցում գործով գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը,
ամբաստանյալ զինվորներ Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի
և Մխիթար Մխիթարյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ,
իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:
Դատարանում հայտարարվեց, որ Հրանտ
Գևորգյանի մայրը մահացել է: Նիստում Հակոբ Մանուկյանի
շահերը ներկայացնում էր նրա մյուս
պաշտպան Արմինե Ղասաբողլյանը: Ամբաստանյալ
3 զինվորները դատարանում հայտարարեցին,որ պաշտպան Ա. Մնացականյանի բացակայությունը նիստն
անցկացնելու համար խոչընդոտ չէ:
Ապացույցների հրապարակումից հետո
ցուցադրվեց տեսանյութ քննիչ Լևոն Պետրոսյանի կողմից նշանակված փորձարարության վերաբերյալ, երբ 3 զինվորներ գետնատնակից
բարձրանում են ժայռի մոտ, որտեղ իբր ինքնասպան է եղել Արտակ Նազարյանը: Փորձարարությանը մասնակցած զինվորներն այդ տարածությունը
հաղթահարել են 4,5-5 րոպեում:
Ծովինար Նազարյանն
ասաց, որ այդ քննչական փորձարարությունն էական նշանակություն չունի,այն անցկացվել է բոլորովին այլ հանգամանքներում:
Համաձայն մեղադրական եզրակացության` Արտակ Նազարյանն ինքնասպանություն կատարելու նպատակով
ժառյաբեկորի մոտ է բարձրացել առավոտյան,իսկ
փորձարարությունը կայացելէ ցերեկը,
բացի այդ` Արտակ Նազարյանը եղել է առանց զրահաբաճկոնի, իսկ զինվորները փորձարարությանը
մասնակցել են զինվորական լրիվ հանդերձանքով:
Ծովինար Նազարյանի կարծիքով՝
Արտակն այդ աստիճան ծեծված, ջարդված վիճակում
ոչ 5, ոչ 10 րոպեում, ոչ էլ մեկ ժամում չէր կարող բարձրանալ ժայռաբեկորի մոտ: Դատական փորձագետները Ա. Նազարյանի մարմնի վրա ընդհանուր
առմամբ 54 տարբեր վնասվածքներ են հայտնաբերել:
Օգոստոսի
8-ի նիստի ընթացքում գործով ապացույցների հրապարակման ավարտից հետո դատարանում ցուցմունք տվեց տուժողի
իրավահաջորդ Ծովինար Նազարյանը: Նա տվեց Արտակ Նազարյանի անձի բնութագիրը, նաև պատմեց, որ դեպքից հետո իրենց տուն է այցելել
քրեական գործով առաջին
քննիչ Սարգիս Մադաթյանը, ով Նազարյաններին
ծանոթացրել է դատական փորձաքննություններ նշանակելու որոշումներին: Քննիչ Մադաթյանը Նազարյանների
տանը երկար է մնացել, նա գումարտակի հրամանատարի
նախկին տեղակալ, գործով գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանին ներկայացրել է ֆիզիկապես
ուժեղ, հաղթանդամ մարդու, որ կարող էր բոլորին ծեծել, որ հենակետում ոչ ոք նրան չէր սիրում և չեն ափսոսացել,
երբ նրան ձերբակալել են: Մինչդեռ իրականում
Հակոբ Մանուկյանը ֆիզիկապես միջին կարողություններ ունեցող երիտասարդ է, ով չէր կարող Արտակ Նազարյանի նկատմամբ ֆիզիկապես էական առավելություն ունենալ:
Ծովինար Նազարյանը
կշարունակի ցուցմունք տալ հաջորդ նիստին՝ օգոստոսի 14-ին:
Ոսկան Սարգսյան
Իջևան
