ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվել է մրցույթ «Մետաքսի մեծ ճանապարհը եվ Հայաստանը» թեմայով
«Զարդ» մշակութային հասարակական կազմակերպությունը նախաձեռնել եւ իրականացնում է
սովորող երիտասարդության համար մրցույթ հետեւյալ թեմայով`
«Մետաքսի մեծ
ճանապարհը եվ Հայաստանը»
Մրցույթի նպատակն է ճանաչել անցյալը` ապագան կանխատեսելու համար:
Մրցույթը բաղկացած է երեք փուլից:
Առաջին փուլի մասնակիցներին առաջարկվում է գրավոր պատասխանել հետեւյալ 10 հարցերին:
- Ո՞վ է առաջին անգամ գործածել «Մետաքսի ճանապարհ» արտահայտությունը:
- Ո՞րն էր մետաքսի ապրանքային համարժեքը 4-5-րդ դարերում:
- Ի՞նչ է Ձեզ հայտնի Անտոն Սուլթանեցու մասին, որը Մարկո Պոլոյի եւ Օդորիկո
Պարդենոնցու հետ գրեթե միաժամանակ այցելել է Չինաստան: - Ո՞ր եվրոպացին` 13-րդ դարում ուղեւորվելով Չինաստան հետեւյալ կերպ է նկարագրել
Արարատ լեռը. «…հսկայական մի ժայռ, որը պահպանում է տապանը, միշտ պատած է ձյունով
եւ անմատչելի է մահկանացուների համար»: - Ի՞նչն է միավորում այնպիսի հասկացություններ, ինչպիսին են միջատների աշխարհը եւ
աշխարհաքաղաքականությունը, չինական կայսրերը եւ Կալիգուլան, պարաշյուտները եւ բարձր
նորաձեւությունը: - Ի՞նչ ապրանքներով էր մասնակցում Հայաստանը «Մետաքսի ճանապարհով» իրականացվող
առեւտրին: - Հայաստանի ո՞ր քաղաքներով էր անցնում «Մետաքսի ճանապարհը»:
- Ո՞րքան էր «Մետաքսի ճանապարհի» երկարությունը:
- Ի՞նչ գիտելիքներ, արվեստի տեսակներ, արտադրական տեխնոլոգիաներ եւ
գաղափարախոսություններ էին «Մետաքսի ճանապարհով» թափանցում Չինաստանից Արեւմուտք եւ
Արեւմուտքից Չինաստան: - Ե՞րբ է Հայաստանի Հանրապետությունը դաշնագիր կնքել իր հեռու եւ մոտիկ
հարեւանների հետ «Մետաքսի մեծ ճանապարհի» երթուղիների վերաբերյալ:
Լավագույն պատասխանների հեղինակները հնարավորություն կստանան մասնակցել երկրորդ
փուլին:
Միաժամանակ հեղինակները պետք է ուղարկեն համառոտ տեղեկություններ իրենց մասին,
ներառյալ փոստային հասցե եւ հեռախոսահամար: Պատասխանները պետք է ուղարկվեն ոչ ուշ
քան 2005 թ. դեկտեմբերի 31-ը: Օրը կորոշվի փոստային կնիքով:
Առաջին փուլի հաղթողները կստանան թեմաների շարք, որոնց վերաբերյալ կազմվելու են
երկրորդ փուլի հարցերը, ինչպես նաեւ կհրավիրվեն Երեւան: Մասնակիցները պետք է գրավոր
պատասխանեն այդ թեմաների վերաբերյալ մի քանի հարցերի:
Երկրորդ փուլի հաղթողներին կտրամադրվեն երրորդ փուլի թեմաները եւ մասնակցության
կանոնները: Երրորդ փուլը կկայանա Երեւանում:
Մրցույթի հաղթողները կստանան թանկարժեք մրցանակներ, ներառյալ համակարգիչ, որը սիրով
տրամադրել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունը:
Մրցույթի կազմակերպմանն աջակցում են`
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը,
Հայաստանի Հանրապետության Կրթության եւ գիտության նախարարությունը,
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունը,
Դիվանագետների կանանց ասոցիացիան:
Մեր հասցեն` Հայաստանի Հանրապետություն, 375025, Երեւան, Չարենցի 4, բն. 93, հեռ.
(37410) 55 36 42:
