ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գրասենյակի կառավարչի, հաշվապահի և իրավաբանի աշխատատեղերի հայտարարություն
Հայկական Կարիտասը բարեսիրական կազմակերպություն է, որի առաքելությունն է ծառայել
Հայաստանում հասարակության ամենախոցելի խմբերին: Կազմակերպությունը հիմնվել է
1995-ին Գյումրիում: Այն գործունեություն է ծավալում չորս մարզերում՝ Շիրակի,
Գեղարքունիքի, Լոռու մարզերում և Երևան քաղաքում: Հայկական Կարիտասի ռազմավարական
ուղղությունները երեքն են՝ աշխատել սոցիալական, առողջապահական և կրթական
ոլորտներում բարեփոխումներ մտցնելու ուղղությամբ:
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը աշխատանքի է
հրավիրում Գրասենյակի կառավարչի և Հաշվապահի՝ լրիվ դրույքով, և Իրավաբանի` կես
դրույքով աշխատելու նորաստեղծ «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային
ասոցիացիա» (ԴԾԽԱԱԱ)-ի Երևանի գրասենյակում:
Գրասենյակի կառավարչի պարտականությունները համառոտ.
- Կառավարել, համակարգել և վերահսկել գրասենյակի անձնակազմի ողջ գործունեությունը,
- Համակարգել ծրագիր-առաջարկներին առնչվող գործունեությունը և հետևել դրանց հետագա
ընթացքին, - Նախնական մշակման ենթարկել մրցույթի ներկայացված ծրագիր-առաջարկները և հաստատված
ծրագրերը ներկայացնել ֆինանսավորման, - Իրականացնել ծրագրային վերահսկում, վերլուծել զեկուցագրերը և գնահատել դրանք, տալ
հանձնարարականներ և մշակել գործունեության պլան, - Իրագործել հետազոտական աշխատանքներ՝ ուղղված կրթական ոլորտի բարելավմանը,
- Հավաքել և վերլուծել կրթական ծրագրերի ողջ տվյալները՝ դրանց պլանավորման,
կառավարման, վերահսկման և գնահատման նպատակով:
Պարտադիր պայմաններ
- Առնավազն երեք տարվա աշխատանքային փորձ միջազգային կամ տեղական հասարակական
կազմակերպություններում, - Բարձրագույն կրթություն,
- Օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն),
- Համակարգչային հմտություններ (Microsoft Word, Excel),
- Ծրագիր- առաջարկ կազմելու փորձ և ունակություն,
- Զեկուցագրեր գրելու, հաղորդակցվելու ունակություններ:
Հաշվապահի պարտականությունները համառոտ (կես դրույք)
- Պլանավորել և իրականացնել գրասենյակի ֆինանսական բոլոր տեսակի (բանկային, կանխիկ)
գործարքները՝ ապահովելով դրանք ՀՀ գործող օրենքներին համապատասխան փաստաթղթերով, - Վարել և մշտապես թարմացնել ֆինանսական գրանցման գրքերը (գրավոր և Էլեկտրոնային
տարբերակներով), - Ամսական, եռամսյակային, տարեկան ֆինանսական հաշվետվություններ ներկայացնել
կազմակերպության նախագահին և կառավարչին, - Ֆինանսական հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմիններին՝ ղեկավարվելով ՀՀ
գործող օրենքներով, - Վերանայել ԴԾԽ/ՀԿ-ների կողմից ներկայացված ծրագիր-առաջարկների բյուջեները և
անհրաժեշտության դեպքում օժանդակել ԴԾԽ/ՀԿ-ներին:
Պարտադիր պայմաններ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է հաշվապահական և ֆինանսական)
- Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական/ադմինիստրատիվ բնագավառում
- Համակարգչային ծրագրերի (Word, Excel) իմացություն
- Գրավոր հաղորդակցման գերազանց կարողություններ
- Օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն)
Իրավաբանի պարտականությունները համառոտ (կես դրույք)
- Ապահովել ԴԾԽԱ գործունեությանը վերաբերող իրավական դաշտի անհրաժեշտ և ամբողջական
տեղեկատվությամբ, ԴԾԽԱ անձնակազմին ժամանակին իրազեկել օրենսդրական
փոփոխությունների մասին և մեկնաբանել դրանք: - Պատրաստել ԴԾԽԱ գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրավաբանական բնույթի
փաստաթղթեր (պայմանագրեր, արձանագրություններ և այլն): - Իրավաբանական խորհրդատվություն տրամադրել ծրագրի շրջանակներում գործող
ծնողխորհուրդներին և իրենց կողմից հիմնած հասարական կազմակերպությունների (ՀԿ)
աշխատակիցներին ԴԾԽԱ գրասենյակում կամ ծրագրի իրականացման այլ վայրերում (Շիրակի
մարզի, Գեղարքունիքի մարզի, Երևանի դպրոցներ): - Պարբերաբար կազմակերպել և անցկացնել սեմինարներ ՀՀ օրենսդրությունում
(մասնավորապես տնտեսական օրենսդրությունում) տեղ գտած այն բոլոր փոփոխությունների
վերաբերյալ, որոնք այս կամ այն կերպ անդրադառնում են ՀԿ-ների և դպրոցների
գործունեությանը: - Պարբերաբար տեղեկատվության տարածման նախաձեռնում, իրավաբանական
խորհրդակցությունների առաջարկում և անցկացում:
Պարտադիր պայմաններ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Առնավազն երեք տարվա աշխատանքային փորձ միջազգային կամ տեղական հասարակական
կազմակերպություններում՝ քաղաքացիական իրավունքի ոլորտում:
Բոլոր հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն շահագրգիռ նամակ և
ինքնակենսագրություն (CV) Հայկական Կարիտաս էլ-փոստով կամ անձամբ: Անհրաժեշտ է
ներկայացնել բարձրագույն կրթության վերաբերյալ դիպլոմների պատճենները ևս:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է սույն թվականի փետրվարի 10-ը:
Հայկական Կարիտասի գրասենյակներ.
Գյումրու գրասենյակ`
Վ. Սարգսյան փող.
նրբ.3, տուն 8:
Հեռ: (0312) 3-72-01
Էլ-փոստ: caritas@cararm.am
www.caritasarm.am
Երևանի գրասենյակ՝
38 Արաբկիրի փող.
տուն 2ա
Հեռ: (010) 26-20-34
Գավառի գրասենյակ՝
Թումանյան
22 փող
Հեռ: (0264) 2-17-94
