Գրասենյակի կառավարչի, հաշվապահի և իրավաբանի աշխատատեղերի հայտարարություն

Հայկական Կարիտասը բարեսիրական կազմակերպություն է, որի առաքելությունն է ծառայել
Հայաստանում հասարակության ամենախոցելի խմբերին: Կազմակերպությունը հիմնվել է
1995-ին Գյումրիում: Այն գործունեություն է ծավալում չորս մարզերում՝ Շիրակի,
Գեղարքունիքի, Լոռու մարզերում և Երևան քաղաքում: Հայկական Կարիտասի ռազմավարական
ուղղությունները երեքն են՝ աշխատել սոցիալական, առողջապահական և կրթական
ոլորտներում բարեփոխումներ մտցնելու ուղղությամբ:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը աշխատանքի է
հրավիրում Գրասենյակի կառավարչի և Հաշվապահի՝ լրիվ դրույքով, և Իրավաբանի` կես
դրույքով աշխատելու նորաստեղծ «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային
ասոցիացիա» (ԴԾԽԱԱԱ)-ի Երևանի գրասենյակում:

Գրասենյակի կառավարչի պարտականությունները համառոտ.

  • Կառավարել, համակարգել և վերահսկել գրասենյակի անձնակազմի ողջ գործունեությունը,
  • Համակարգել ծրագիր-առաջարկներին առնչվող գործունեությունը և հետևել դրանց հետագա
    ընթացքին,
  • Նախնական մշակման ենթարկել մրցույթի ներկայացված ծրագիր-առաջարկները և հաստատված
    ծրագրերը ներկայացնել ֆինանսավորման,
  • Իրականացնել ծրագրային վերահսկում, վերլուծել զեկուցագրերը և գնահատել դրանք, տալ
    հանձնարարականներ և մշակել գործունեության պլան,
  • Իրագործել հետազոտական աշխատանքներ՝ ուղղված կրթական ոլորտի բարելավմանը,
  • Հավաքել և վերլուծել կրթական ծրագրերի ողջ տվյալները՝ դրանց պլանավորման,
    կառավարման, վերահսկման և գնահատման նպատակով:

Պարտադիր պայմաններ

  • Առնավազն երեք տարվա աշխատանքային փորձ միջազգային կամ տեղական հասարակական
    կազմակերպություններում,
  • Բարձրագույն կրթություն,
  • Օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն),
  • Համակարգչային հմտություններ (Microsoft Word, Excel),
  • Ծրագիր- առաջարկ կազմելու փորձ և ունակություն,
  • Զեկուցագրեր գրելու, հաղորդակցվելու ունակություններ:

Հաշվապահի պարտականությունները համառոտ (կես դրույք)

  • Պլանավորել և իրականացնել գրասենյակի ֆինանսական բոլոր տեսակի (բանկային, կանխիկ)
    գործարքները՝ ապահովելով դրանք ՀՀ գործող օրենքներին համապատասխան փաստաթղթերով,
  • Վարել և մշտապես թարմացնել ֆինանսական գրանցման գրքերը (գրավոր և Էլեկտրոնային
    տարբերակներով),
  • Ամսական, եռամսյակային, տարեկան ֆինանսական հաշվետվություններ ներկայացնել
    կազմակերպության նախագահին և կառավարչին,
  • Ֆինանսական հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմիններին՝ ղեկավարվելով ՀՀ
    գործող օրենքներով,
  • Վերանայել ԴԾԽ/ՀԿ-ների կողմից ներկայացված ծրագիր-առաջարկների բյուջեները և
    անհրաժեշտության դեպքում օժանդակել ԴԾԽ/ՀԿ-ներին:

Պարտադիր պայմաններ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է հաշվապահական և ֆինանսական)
  • Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական/ադմինիստրատիվ բնագավառում
  • Համակարգչային ծրագրերի (Word, Excel) իմացություն
  • Գրավոր հաղորդակցման գերազանց կարողություններ
  • Օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն)

Իրավաբանի պարտականությունները համառոտ (կես դրույք)

  • Ապահովել ԴԾԽԱ գործունեությանը վերաբերող իրավական դաշտի անհրաժեշտ և ամբողջական
    տեղեկատվությամբ, ԴԾԽԱ անձնակազմին ժամանակին իրազեկել օրենսդրական
    փոփոխությունների մասին և մեկնաբանել դրանք:
  • Պատրաստել ԴԾԽԱ գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրավաբանական բնույթի
    փաստաթղթեր (պայմանագրեր, արձանագրություններ և այլն):
  • Իրավաբանական խորհրդատվություն տրամադրել ծրագրի շրջանակներում գործող
    ծնողխորհուրդներին և իրենց կողմից հիմնած հասարական կազմակերպությունների (ՀԿ)
    աշխատակիցներին ԴԾԽԱ գրասենյակում կամ ծրագրի իրականացման այլ վայրերում (Շիրակի
    մարզի, Գեղարքունիքի մարզի, Երևանի դպրոցներ):
  • Պարբերաբար կազմակերպել և անցկացնել սեմինարներ ՀՀ օրենսդրությունում
    (մասնավորապես տնտեսական օրենսդրությունում) տեղ գտած այն բոլոր փոփոխությունների
    վերաբերյալ, որոնք այս կամ այն կերպ անդրադառնում են ՀԿ-ների և դպրոցների
    գործունեությանը:
  • Պարբերաբար տեղեկատվության տարածման նախաձեռնում, իրավաբանական
    խորհրդակցությունների առաջարկում և անցկացում:

Պարտադիր պայմաններ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Առնավազն երեք տարվա աշխատանքային փորձ միջազգային կամ տեղական հասարակական
    կազմակերպություններում՝ քաղաքացիական իրավունքի ոլորտում:

Բոլոր հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն շահագրգիռ նամակ և
ինքնակենսագրություն (CV) Հայկական Կարիտաս էլ-փոստով կամ անձամբ: Անհրաժեշտ է
ներկայացնել բարձրագույն կրթության վերաբերյալ դիպլոմների պատճենները ևս:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է սույն թվականի փետրվարի 10-ը:

Հայկական Կարիտասի գրասենյակներ.

Գյումրու գրասենյակ`

Վ. Սարգսյան փող.

նրբ.3, տուն 8:

Հեռ: (0312) 3-72-01

Էլ-փոստ: caritas@cararm.am

www.caritasarm.am

Երևանի գրասենյակ՝

38 Արաբկիրի փող.

տուն 2ա

Հեռ: (010) 26-20-34

Գավառի գրասենյակ՝

Թումանյան

22 փող

Հեռ: (0264) 2-17-94